Դարիա Մորգենդորֆեր (անգլ.՝ Daria Morgendorffer), «Դարիա» մուլտսերիալի գլխավոր և «Բիվիս և Բետհեդ»-ի երկրորդական հերոսուհին։


Daria Morgendorffer
250
Սեռիգական
Տարիք18
Մազերշագանակագույն
Աչքերսև
Ծնողներհայր՝ Ջեյկ Մորգենդորֆեր
մայր՝ Հելեն Մորգենդորֆեր
Նախասիրություններընթերցանություն, «Մեծ, խելագար աշխարհ» հաղորդման դիտում
ՍտեղծողԳլեն Էյլեր

Դարիան կա բոլոր սերիաներում և համարյա ամբողջ սյուժեն պտտվում է նրա շուրջ։ Նրա արտահայտությունները սովորաբար կոպիտ են և անցնում են ցինիզմի սահմաններից, սակայն մյուս կողմից նրա ինքնագնահատականը շատ ցածր է։ Դարիան շատ քիչ է փոխում իր դեմքի արտահայտությունը և ձայնի տոնը, որը համարվում է նրա տարբերվող կողմը։ Սակայն սովորաբար նրա դեմքին հայտնվում է գոհ ժպիտ, որը հիշեցնում է Մոնա Լիզայի ժպիտը։ Դարիային հնչունավորել է Թրեյսի Գրենստեֆը (երկրապագուների միջև երկար ժամանակ կարծիք էր տարածվել, որ նրան հնչունավորում է Ջանին Գարոֆալոն)։

Դարիայի կարգախոսն է. «Ներդը վիավորանք չէ։ Երբեք»։

«Բիվիս և Բետհեդ» սերիալում խմբագրել

«Բիվիս և Բետհեդ» սերիալում Դարիան երկրորդական կերպար էր։ Նա խելացի աղջիկ է, ում հետ Բիվիսը և Բետհեդը ավելի հիմար էին երևում։ Սերիալում նրան անվանում էին «Դիարեա»։ Դարիան ի տարբերություն Մակվիկերի, Բազկատին ու շատ այլ կերպարների, Բիվիսը և Բետհեդը նրան չեն բարկացնում։

Դրիան այդտեղ ունի անկիրթ, ոչ չափահասի տեսք, ի տարբերություն «Դարիա» սերիալի։

«Դարիա» սերիալում խմբագրել

«Դարիա» սերիալի սկզբում նա 16 տարեկան է, վերջին սերիաներում և «Շուտով քոլե՞ջ» լիամետրաժ ֆիլմում նա 18 տարեկան է։ Սերիալը սկսվում է նրանով, որ Դարիայի ընտանիքը տեղափոխվում է Հայլենդից (այնտեղ նա սովորում էր Բիվիսի և Բետհեդի հետ) Լոնդեյլ։ Դարիան հաճախում է այնտեղի ավագ դպրոցը, որտեղ հենց առաջին օրն էլ ծանոթանում է Ջեյն Լեյնի հետ։

Այդ սերիալում նա ավելի փակ է, ցինիկ, լեզվանի և անտիսոցիալիստ, քան «Բիվիս և Բետհեդ»-ում։ Դարիայի միակ ընկերուհին տաղանդավոր նկարչուհի Ջեյն Լեյնն է։ Դարիան հագնում է գործնական հագուստ և չի հետևում նորաձևությանը։

Ծաղրերգություններում խմբագրել

«Մուլտռեալիթի» շոուում շատ «հրավիրված հյուրերից» էր մեկը նաև Դարիան է։ Ինչպես և շատ «հրավիրվածներ», որոնք ըստ կանոնի մահանում են գլխավոր հերոսների հիմարությունից, Դարիան ընկնում է բանավեճի մեջ և բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրում է տղամարդկանց։ Քանի որ Դարիան չի ատում տղամարդկանց, շոուի հեղինակներին բողոքներ եկան այն մասին, որ մինչ կերպարին ծաղրերգելը պետք էր ծանոթանալ բնօրինակի հետ։