Գեղամասար

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղամասար (այլ կիրառումներ)

Գեղամասար, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Գեղամասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
ԲԾՄ2050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1132 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1608
Գեղամասար (Հայաստան)##
Գեղամասար (Հայաստան)
Գեղամասար (Գեղարքունիքի մարզ)##
Գեղամասար (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Սևանի լեռների ստորոտին, Գեղամասար գետի ափին, մարզկենտրոն Գավառից 101 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա։ Գեղամասար է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8ին։

Բնակչություն խմբագրել

Գեղամասարի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի Բնակչություն
1831 251 մարդ [4]
1897 113 մարդ [4]
1926 612 մարդ [4]
1939 1076 մարդ [4]
1959 1426 մարդ [4]
1970 2187 մարդ [4]
1979 2291 մարդ [4]
2001 1080 մարդ [4]
2011 1132 մարդ [2]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային մշակաբույսերի մշակությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույց խմբագրել

Գյուղից հյուսիս գտնվում է եկեղեցի և խաչքարերով գերեզմանոց (XV-XVII դարեր), 4 կմ հարավ-արևմուտք՝ Սպիտակ Վանք եկեղեցում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 53» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.

Արտաքին հղումներ խմբագրել