Գարեգին Նժդեհի հրապարակ (Երևան)

Երևանի հրապարակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Նժդեհի հրապարակ (այլ կիրառումներ)

Գարեգին Նժդեհի հրապարակ (նախկինում Սուրեն Սպանդարյանի անվան հրապարակ), 2-րդ ամենամեծ հրապարակը Երևանում (17,500 մ²)։ Գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում՝ քաղաքի կենտրոնից հարավ՝ «Երրորդ մասում»։ Հրապարակին կից փողոցներն են՝ Գարեգին Նժդեհի, Մանանդյան, Եղբայրության փողոցներ և Բագրատունյաց պողոտան։ Հրապարակում գործում են շատրվաններ, որոնց նախագծի հեղինակն է Աբրահամ Աբրահամյանը;

Գարեգին Նժդեհի հրապարակ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Ստեղծում1959
Անվանվել էԳարեգին Նժդեհ
Մակերես17 500 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հրապարակը պաշտոնապես բացվել է 1959 թվականի ապրիլի 30-ին և մինչև 1991 թվականը կոչվել է Սուրեն Սպանդարյանի անունով։ Հրապարակի կառուցումից 41 տարի հետո կանգնեցվել է քանդակագործ Թոմ Գևորգյանի կերտած Սուրեն Սպանդարյանի արձանը։ 1991 թվականի մայիսի 25-ին և՛ հրապարակը, և՛ Երևանի Մետրոպոլիտենի վերջին կայարանը վերանվանվել են Գարեգին Նժդեհի անունով[1]։

2011 թվականի մայիսի 13-ին Երևանի քաղաքապետարանի խորհրդի նիստում բարձրացվել է Սուրեն Սպանդարյանի արձանի ապամոնտաժման հարցը, սակայն Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն իր դժգոհությունն է հայտնել՝ անվանելով մշակութային վանդալիզմ։

Ծանոթագրություններ խմբագրել