Բեմանկարչություն (սցենոգրաֆիա), դեկորացիոն արվեստ։ Ներառում է դեկորների, զգեստների, բուտաֆորական իրերի ձևավորումը, գրիմավորումը և լուսավորումը[1]։

Ալեքսանդր Գոլովին, Դիմակահանդեսային սրահ, Մ․ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի դեկորացիաների էսքիզը, 1917

Բեմանկարչությունը հայկական թատրոնում խմբագրել

Առաջին ճանաչված հայ բեմանկարիչ Վարդգես Սուրենյանցը կապված է եղել Մոսկվայի և Պետերբուրգի թատրոնների հետ։

19-րդ դարի բեմի հարդարման հայ առաջին մասնագետները համարվում են Հ․ Պաղտատլյանը, Հ․ Հեքիմյանը (Կոստանդնուպոլիս, Արամյան թատրոն), արևելահայ թատրոնում՝ Ս․ Աբամելիքյանը (Թիֆլիս)[1]։

Հայկական բեմում բեմանկարչական առաջին փորձերն արել են Հարություն Շամշինյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Արշակ Ֆետվաճյանը, Գրիգոր Շարբաբչյանը։ Նկարչական ձևավորմամբ ցույց տրված առաջին ներկայացումը հայկական թատրոնում եղել է Լևոն Շանթի «Հին աստվածներ»-ը (հունվար, 1913, Թիֆլիսի Արտիստական թատրոն, բեմադրիչ՝ Ա․ Արմենյան, բեմանկարիչներ՝ Գ․ Բաշինջաղյան, Ա․ Ֆետվաճյան, Ե․ Թադևոսյան)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 29-30 — 208 էջ. — 5000 հատ։

Գրականություն խմբագրել

  • Aronson, A. (2005) Looking into the Abyss: Essays on Scenography, Ann Arbor։ University of Michigan Press
  • Baugh, C. (2005) Theatre, Performance, and Technology: The Development of Scenography in the Twentieth Century, Basingstoke։ Palgrave Macmillan
  • Beacham, R. C. (1994) Adolphe Appia: Artist and Visionary of the Modern Theatre, Reading։ Harwood Academic Publishers
  • Brockett, O. G., Mitchell, M. and Hardberger, L. (2010) Making the Scene: A History of Stage Design and Technology in Europe and the United States, Austin (TX)։ University of Texas Press
  • Craig, E. G. (1911) Towards a New Theatre, London։ Heinemann. [Reprinted in 1962, London։ Mercury Books]
  • Hannah, D. and Harsløf, O. eds. (2008) Performance Design, Nijalsgade, Denmark։ Museum Tusculanum Press
  • Howard, P. (2002) What is Scenography?, London։ Routledge [Second Edition 2009]
  • McAuley, G. (1999) Space in Performance: Making Meaning in the Theatre, Ann Arbor։ University of Michigan Press
  • McKinney, J. and Butterworth, P. (2009) The Cambridge Introduction to Scenography, Cambridge։ Cambridge University Press
  • Svoboda, J. and Burian, J. ed. (1993) The Secret of Theatrical Space, New York։ Applause Theatre Books
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 385