Արտավազդ Գևորգյան

հայ իրավաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտավազդ Աշոտի Գևորգյան (մարտի 30, 1926(1926-03-30), Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 5, 2017(2017-09-05), Երևան, Հայաստան), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու (1954 թվականից), Հանրապետության վաստակավոր իրավաբան։

Արտավազդ Գևորգյան
Ծնվել էմարտի 30, 1926(1926-03-30)
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 5, 2017(2017-09-05) (91 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1949)
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու (1954)
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է ասպիրանտուրայում։ 1957 թվականին ղեկավարել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնը, իսկ 1965-1967 թվականներին` դեկանատը։ 1959 թվականին Գևորգյանն աշխատել է հանրապետության դատախազի պաշտոնում։ 1970 թվականին զբաղեցրել է հանրապետության Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը, 1970-1985 թվականներին` վարել է հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնը, ապա նշանակվել է գերագույն դատարանի նախագահ, 1990-1997 թվականներին աշխատել է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում[1][2]։ Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ[3]։

Արտավազդ Գևորգյանը մի քանի տասնյակ աշխատությունների, գիտաիրավաբանական հոդվածների հեղինակ է՝ «Սովետական քաղաքացիական իրավունք», «Հռոմեական քաղաքացիական իրավունք»[4]։

Պարգևներ, կոչումներ խմբագրել

  • ԽՍՀՄ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
  • Միութենական առաջին դասի դատավոր
  • Հանրապետության վաստակավոր իրավաբան

Երկեր խմբագրել

  • Սովետական քաղաքացիական իրավունք։
  • Հռոմեական քաղաքացիական իրավունք։
  • Անձնական սեփականության իրավունք, Երևան, 1962։
  • Առուծախի պայմանագիրը սովետական քաղաքացիական իրավունքում, Երևան, 1963։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ արդարադատության նախարարություն, Արտավազդ Գևորգյան, Նախկին Նախարար(չաշխատող հղում)
  2. ՀՀ գլխավոր դատախազություն, նախկին դատախազներ
  3. «Արտավազդ Գևորգյանի անցած ուղին որևէ հայ իրավաբան չի անցել». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. Կոհա առցանց քարտարան, Գևորգյան, Արտավազդ Աշոտի

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Կադմոս Իոաննիսյան
ՀԽՍՀ դատախազ
Արտավազդ Գևորգյան

1959—1961
Հաջորդող
Վարդգես Մուսախանյան
Նախորդող
Վլադիմիր Նազարյան (ՀԽՍՀ դատախազ)
ՀՀ Գլխավոր դատախազ
Արտավազդ Գևորգյան

1990—1997
Հաջորդող
Հենրիկ Խաչատրյան