Արյան դոնորություն (от լատին․՝ donare — «նվիրել»)  — արյան և (կամ) նրա բաղադրիչների կամավոր հանձնումն է դոնորների կողմից, ինչպես նաև միջոցառումներ, ուղղված արյան և նրա բաղադրիչների նախապատրաստման կազմակերպմանն ու անվտանգության ապահովմանը։ Դոնորից վերցրած արյունը, (դոնորական արյուն), կիրառվում է գիտահետազոտական և կրթական նպատակներով:Արյան բաղադրիչների, դեղորայքի և բժշկական ապրանքների արտադրության մեջ։ Դոնորական արյան և (կամ ) նրա բաղադրիչների կիրառությունը կապված է տրանսֆուզիայի հետ հեմոտրանսֆուզիա|փոխներարկում ռեցիպիենտին և բուժական նպատակներով և դոնորական պահուստային արյան և կամ նրա բաղադրիչների ստեղծման նպատակով[1]։ Շիֆր ՀՄԴ-10 Z52.0 արյան դոնոր։

Արյան հանձնում Մելբուռնի Թագավորական հոսպիտալում, 1940-ական թվականների ավարտ.
Արյան հանձնում Տիրասպոլի Արյան Հանրապետական կենտրոնում, 2009 թվականների կեսերին.

Գրեթե բոլոր արհեստական այսօր հայտնի արյան փոխարինիչները, թանկարժեք են և ունակ չեն ամբողջությամբ փոխարինելու արյան բոլոր բաղադրիչներին և վերարտադրելու արյան բոլոր գործառույթներն օրգանիզմում, ինչպես նաև ունեն կողմնակի ազդեցություններ, մասնավորապես, օրգանիզմի վրա առաջացնում են մեծ լիպիդային ծանրաբեռնվածություն ( լիպոսոմներում իմունոկապսուլավորված հեմոգլոբինի վրա հիմնված վարկածների համար), կամ պոլիմերային բաղադրիչների չուսումնասիրված երկարատև տոքսիկության էրիթրոցիտար ֆերմենտների կոմպլեքսի և պոլիմերոսոմներում իմունոկապսուլավորված հեմոգլոբինի և պոլիհեմոգլոբինի վրա հիմնված տեսակետների համար)[2]։ Այդ պատճառով դոնորական արյունը մնում է անփոխարինելի այրվածքներից և տրավմաներից տուժածների փոխներարկման համար, ինչպես նաև բարդ վիրահատությունների և ծանր ծննդաբերությունների ժամանակ։ Արյունը կենսականորեն կարևոր է նաև հեմոֆիլիայով, սակավարյունությամբ տառապողների և օնկոհիվանդների քիմիոթերապիայի դեպքում։

Արյան դոնորության կազմակերպմամբ և քարոզչությամբ զբաղվում է Արյան ծառայությունը.

Ռեկորդակիր դոնորներ խմբագրել

Պաշտոնական ռեկորդսմեն-դոնոր է ավստրալիացի Ջեյմս Հարիսոնը (ծնվ. 1936). արյուն է հանձնել 1173 անգամ[3]։

Խորհրդանիշ խմբագրել

Սկանդինավյան երկրներում որպես դոնորության խորհրդանիչ կիրառվում է հավալուսնի պատկերը մեկ կաթիլ արյունով։ Եվրոպական երկրներում գերբագիտության հավալուսնը , որը պատռում է իր կուրծքը ձագերին արյամբ կերակրելու համար, խորհրդանշում է անձնուրաց ծնողական սերը։ Վաղ քրիստոնեական հեղինակները հավալուսնին համեմատել են Հիսուս Քրիստոսիհետ, ով մարդկության փրկության համար իրեն արյամբ զոհաբերեց։

Արյան դոնորի օր խմբագրել

Արյան դոնորի միջազգային օրը նշվում է հունիսի 14-ին։

Դոնորության տեսակները խմբագրել

Աուտոդոնորություն խմբագրել

Աուտոդոնորությունը հիվանդի սեփական արյան պատրաստումն է հերթական պլանային վիրահատությունից առաջ։ Օտար արյան փոխներարկումը սթրես է օրգանիզմի համար, իսկ սեփական փոխներարկումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել բացասական հետևանքները[4]։ Կիրառվում է նաև նախապես պատրաստված սեփական  արյան պլազման։ Այն կիրառում են ծննդաբերության և բարդ վիրահատությունների ժամանակ[5]։

Անարատ արյան դոնորություն խմբագրել

Ենթադրում է արյան պատնեշավորում, որը հետագայում վերասուսպենզավորվում է հատուկ կոնսերվատիվ լուծույթում, բաղադրիչների է բաժանվում , փոխներարկվում և վերամշակվում։

Դոնորական պլազմաֆերեզ խմբագրել

 
Պլազմաէքստրակտոր, Տիրասպոլի Արյան Հանրապետական Կենտրոնի
 
Պլազմաէքստրակտորն աշխատանքի ժամանակ
 
Ցենտրիֆուգ-սեպարատոր

Արյան պլազմայի հավաքագրում՝

  • Ձեռքի պլազմաֆորեզի ժամանակ արյունը լցվում է ստերիլ փաթեթի մեջ (ինչպես արյան հանձման սովորական կարգի դեպքում), ցենտրիֆուգվում է, բաժանվում Էրիթրոցիտների զանգվածի և պլազմայի լիրառելով պլազմոէքստրակտոր, որից հետո էրիթրոցիտային զանգվածը վերադարձվում է դոնորին։ Շրջանառվող արյան ծավալը լրացվում է համապատասխան քանակությամբ ֆիզիոլոգիական լուծույթի ներարկմամբ.
  • Ավտոմատ պլազմաֆերեզի դեպքում դոնորը հատուկ համակարգի միջոցով միանում է սեպարատորին, արյունը վերցվում է ամբողջությամբ, հետո բաժանվում պլազմայի և ձևավոր տարրերի, հետո ձևավոր տարրերը կրկին վերադարձվում են դոնորի արյան մեջ։ Կախված սարքավորման ծավալից միաֆազ վերցրած արյունը կարող է տարբեր լինել, սակայն այն միշտ առավել փոքր է այն ծավալից, որը վերցվում է ցենտրիֆուգման (դիսկրետ) մեթոդի միջոցով, որպես կանոն մի քանւի տասնյակ մլ-ից մինչև 300 մլ։ Արյան միաֆազ վերցրած ծավալի վերադարձի ժամանակը նույնպես տարբերվում է սարքից և կարող է լինել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Նմանատիպ մեթոդով է տեղի ունենում նաև արյան մաքրումը պլազմայի աստիճանական ֆիլտրացման մեթոդով։

Դոնորական պլազման փոխներարկվում է ուժեղ այրվածքների և Երկարատև սեղմման համախտանիշի դեպքում (օրինակ, երկրաշարժի դեպքում շինությունների փլուզման)։

Դոնորական թրոմբոցիտաֆերեզ խմբագրել

Հատուկ սարքավորման (սեպարատորի) օգնությամբ արյունից առանձնացվում է թրոմբոցիտային խտանյութ. Թրոմբոցիտներն անհրաժեշտ են օնկոհիվանդների ինտենսիվ քիմեոթերապիայի անցկացման համար և այլ թրոմբոցիտոպենիայով ուղեկցվող այլ կարգավիճակներում։ Թրոմբոցիտների մշակման կարգը առանձնանում է իր բարձր արժեքով, քանի որ այն անց է կացվում այն դոնորների մոտ, ովքեր առաջին անգամ չեն արյուն հանձնում։

Դոնորական գրանուլոցիտաֆերեզ (լեյկոցիտաֆերեզ) խմբագրել

Ծանր ինֆեկցիոն բարդություններով հիվանդներին բացառիկ դեպքերում անհրաժեշտ են լինում գրանուլոցիտներ, որոնք հանդիսանում են լեյկոցիտների տարատեսակ։ Գրանուլոցիտների հանձնման պրոցեդուրան գրեթե համարժեք է թրոմբոցիտների հանձնմանը(թրոմբոցիտոֆերեզին)։ Գրանուլոցիտների փոխներարկումը սովորաբար կատարվում է նրանց հանձնումից հետո մի քանի ժամվա ընթացքում[6]։

Իմունային պլազմայի նվիրատվություն խմբագրել

Կամավորը իմմունիզացվում է ինֆեկցիոն որևէ ագենտի անվտանգ շտամով։ Այդպիսի դոնորից ստացված պլազման պարունակում է [[հակամարմիններ|հակամարմիններ]] ով տվյալ հարուցիչի հանդեպ և կարող է օգտագործվել բժշկական պրեպարատների պատրաստման համար։ Երբեմն այն ներարկվում է մաքուր վիճակում թույլ հիվանդներին պրոֆիլակտիկ նպատակներով կամ որպես պոլիվալենտ թերապիայի բաղադրիչ։

Դոնորական էրիթրոցիտաֆերեզ խմբագրել

Էրիթրոցիտար զանգվածն անհրաժեշտ է Դայմոնդ Բլեքֆենի անեմիայի և այլ հիվանդությունների դեպքում որոնց դեպքում իջնում է արյունաստեղծման պրոցեսը և հեմոգլոբինի մակարդակը։ Աֆերեզի մեթոդով էրիթրոցիտների ձեռքի պատնեշը համարժեք է ձեռքի պլազմաֆորեզին։ Տարբերությունը կայանում է նրանում, որ էրիթրոցիտաֆերեզի դեպքում դոնորի արյան հուն են վերադարձվում արյան բոլոր բաղադրիչները, բացի էրիթրոցիտար զանգվածից, այդ պատճառով շրջանառող արյան ծավալը լրացնելու համար անհրաժեշտ է ներարկել ֆիզիոլոգիական լուծույթ։

Դոնորին ներկայացվող պահանջները, նրա իրավունքները և պարտականությունները խմբագրել

Դոնորներին ներկայացվող պահանջները տարբեր են ՝ կախված երկրից:Սովորաբար դոնորները արյան հանձնումից առաջ հայտնում են ճանապարհորդության, ինֆեկցիոն հիվանդների հետ կոնտակտի և այլն։ Կախված այդ հարցերի պատասխաններից, անձը կարող է ժամանակավորապես թույլ չտալ արյան հանձնումը (օրինակ, մի քանի շաբաթ մրսածության պատճառով կամ մի քանի ամիս շարունակ ՄԻԱՎ-ով հիվանդացության բարձր մակարդակ ունեցող երկրներ այցելելուց հետո), կամ ընդմիշտ։

Սահմանափակումները և առաջարկությունները դոնորներին խմբագրել

Դոնորներին խորհուրդ չի տրվում[7]`

  • արյան հանձնման նախօրեին երեկոյան ուտել ճարպ, տապակած, կծու, ապխտած, կաթնամթերք, կարագ, ձու, սունկ, ընկույզ, բանան, ճակնդեղ։
  • օգտագործել ալկոհոլ երկու օրից պակաս (48 ժամ), Նախքան պրոցեդուրան
  • ընդունել ցավազրկող դեղամիջոցներներ և ասպիրին, ինչպես նաև դրանք պարունակող դեղեր (այդ նյութերը վատացնում են արյան մակարդելիությունը), պրոցեդուրայից առնվազն 3 օր (72 ժամ) առաջ։
  • Ծխել պրոցեդուրայից առնվազն մեկ ժամ առաջ։
  • Անոթի արյուն հանձնել։ Արյուն հանձնելու օրն առավոտյան պետք է ուտել ոչ ճարպոտ ածխաջրային նախաճաշ(ջրով եփված ապուր, չոր թխվածքաբլիթ) և մեծ քանակությամբ հեղուկ խմել (քաղցր թեյ)։
  • Արյուն հանձնել վատ ինքնազգացողության դեպքում։ սարսուռ, գլխապտույտ, գլխացավ, թուլություն։

Արյան հանձնման պրոցեսից հետո խորհուրդ է տրվում զերծ մնալ ծանր ֆիզիկական և սպորտային ծանրաբեռնվածությունից, ծանրություն բարձրացնելուց, այդ թվում և գնումներով պայուսակներ բարձրացնելուց միօնչև արյուն հանձնելու օրվա ավարտը։ Արյուն հանձնելուց հետո երկու օրվա ընթացքում խորհուրդ է տրվում լիարժեք և պարբերաբար ուտել և խմել օրական առնվազն երկու լիտր հեղուկ ' հյութեր, ջուր, ամուր թեյ (ալկոհոլը խորհուրդ չի տրվում)[7]։ Արյան ճնշման վերչականգնման համար խորհուրդ են տրվում հետևյալ մթերքները ։ բանջարեղեն կամ բուսական հյութեր, հատկապես ճակնդեղի, մրգեր, շոկոլադ։

Արյան հանձնումը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կորստին և ճնշման նվազմանը, ինչի պատճառով սովորաբար արյան դոնորությունը սահմանափակումներ ունի տղամարդիկ կարող են արյուն հանձնել տարեկան հինգ անգամից ոչ ավել , կանայք– տարեկան չորս անգամից ոչ ավել։ Արյուն հանձնելուց հետո պետք է անցնի առնվազն 60 օր, նախքան դոնորը կկարողանա նորից արյուն հանձնել։ արգելվում է դոնորությունը 50կգ-իվ պակաս քաշ ունեցողներին և այլն[8]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Кровь от „звезды“». И.Невиная. «Российская газета» № 142 (4699) от 3 июля 2008.
  • Amrein, K. Adverse events and safety issues in blood donation — a comprehensive review :

[անգլ.] / K. Amrein, A. Valentin, G. Lanzer [et al.] // Blood Reviews. — 2012. — Vol. 26, no. 1. — P. 33—42. — doi:10.1016/j.blre.2011.09.003. — PubMed.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Федеральный закон Российской Федерации от 20 июля 2012 г. N 125-ФЗ «О донорстве крови и её компонентов». Статья 2.
  2. Meerovich I., Dash A.K. Chapter 8: Polymersomes for drug delivery and other biomedical applications // Materials for Biomedical Engineering: Organic Micro and Nanostructures / A. M. Grumezescu, A.-M. Holban (Eds). — Elsevier, 2019. — 480 p. — ISBN 9780128184332
  3. «Ավստրալիացին փրկել է միլիոնավոր երեխաների կյանքեր հանձնելով արյունը 1150 անգամ։». vesti.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  4. Аутодонорство
  5. «Բժշկական Տեղեկատվական-վերլուծական Կենտրոն — Աուտոդոնորություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  6. Виды донорства
  7. 7,0 7,1 «Рекомендации донорам». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  8. սահմանափակումներ դոնորների համար

Արտաքին հղումներ խմբագրել