Արմեն Սամվելի Խանդիկյան (սեպտեմբերի 18, 1946(1946-09-18), Բեյրութ, Լիբանան), հայ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ (2005

Արմեն Խանդիկյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1946(1946-09-18) (77 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
ԱմուսինՏաթևիկ Ղափլանյան և Գոհար Իգիթյան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Արմեն Խանդիկյանը ծնվել է 1946 թվականին, Բեյրութում։ 1947 թվականին հայրենդարձել է։ 1965-1970 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1968 թվականին ընդունվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն` որպես դերասան։ 1972 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը` Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»։ 1985 թվականին Մոսկվայի Մոսսովետի թատրոնում բեմադրել է Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը։ 1986 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է։ 1988 թվականին Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին։ 2002 թվականին բեմադրություններ է արել Մեծ Բրիտանիայի Բրիստոլ թատրոնում («Մոռանալ Հերոստրատին»)[1][2][3]։

Բեմադրություններ խմբագրել

«Ուղևորն առանց ծանրոցի» 1972թ․
«Փոքրիկ ողբերգությունները» 1985թ․
«Ավտոբուս» 1986թ․
«Արտույտը» 1982թ․
«Համլետ» 1978թ․
«Ռոմեո Ջուլիետ» 1996թ․
«Հուլիոս Կեսար» 1992 թ․
«Մակբեթ» 2004թ․
«Մոռանալ Հերոստրատին» 1976թ․
«Մեծ լռություն» 1984 թ․
«Անվերջ վերադարձ» 1988 թ․
«Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» 1999թ․
«Փարիզյան դատավճիռ» 2015 թ․
«Տիկնայք և Պարոնայք» 2019 թ․

Դերեր խմբագրել

Էդուարդ «Սեր և ծիծաղ»
Հենրի «Հենրի վեցերորդ»
Նիկո «Ատամնաբույժն արևելյան»

Մրցանակներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Մեջբերումներ Արմեն Խանդիկյանից խմբագրել

  Ստեղծագործողը մանավանդ վաղ շրջանում, միշտ էլ ազդեցություններ է կրում իր բնագավառի մեծերից, տաղանդներից, նրանց գտած նորություններից։ Հետո գալիս է մի շրջան, երբ նա փորձում է այդ ամենն իրենով անել, հղկել, թաքցնել, որ դա դեռ ինքը չէ։ Ապա գալիս է հասուն շրջանը, երբ նա սկսում է տառապել, որ ազատվի ազդեցություններից, դառնա ինքը, իրենը գտնի։ Բայց պետք չէ, զուր է տառապելը, ազդեցություններից ազատվելու համար պետք է գտնես քեզ, քոնը, և աննկատ, մի վայրկյանում կազատվես ազդեցություններից, դժվարը ազատվելը չէ, այլ գտնելը։ Եթե կաս` ուրեմն կաս, եթե չկաս` ուրեմն ազդված կմնաս, այսինքն` հետո չես մնա… Եթե կաս, ժամը կգա և կլինես… Ես չեմ փնտրում թատրոն, որը այստեղական է, այլ փնտրում եմ թատրոն, որը աստեղական է։ Ես չեմ փնտրում թատրոն, որը մահկանացու է, այլ թատրոն, որ անմահ է, ես փնտրում եմ թատրոնի հոգին ու շունչը, ոչ թե միայն մարմինն ու ոսկորը… Ես փնտրում եմ… Ստեղծել ժամանակ և տարածություն, հետո` ժամանակներ և տարածություններ։ Նույն տեղում, նույն ժամանակ , որպեսզի նայողը պատկերացնի անցյալը, զգա ներկան, երևակայի ապագան`նստած իր համարակալած աթոռին գնա ետ, գա իր ժամանակը և թռչի ապագա։ Սա է երևի և երևի միշտ… Անսահման զարմանալի բան է անսահմանությունը` մեր իմացած ամեն ինչից վեր, դուրս անկախ և միայնակ։ Ինչպես... Նա...իր համարակալած աթոռին...  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Արմեն Խանդիկյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. Արմեն Խանդիկյանի մասին ԵԴԹ կայքում
  4. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.