Ավստրիայի կոմունիստական կուսակցություն

Ավստրիայի կոմունիստական կուսակցություն (գերմ.՝ Kommunistische Partei Österreichs, KPÖ, ԱԿԿ), Ավստրիայի բանվոր դասակարգի առաջավոր ջոկատ, որի գաղափարախոսությունը մարքս-լենինյան տեսությունն է։

Ավստրիայի կոմունիստական կուսակցություն
ԱԿԿ
գերմ.՝ Kommunistische Partei Österreichs
KPÖ
Изображение логотипа
Ավստրիայի կոմունիստական կուսակցության պատկերանիշը
ՏեսակԿոմունիզմ
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԱռաջնորդՄիրկո Մեսսներ Մելինա Կլաուս
Հիմնադրված1918 թվական, նոյեմբերի 3
Գաղափարախոսությունկոմունիզմ
Քաղաքական հայացքծայրահեղ ձախ
ՇտաբDrechslergasse 42A-1140, Վիեննա
ԹերթVolksstimmen (հայերեն՝ Ազգային ձայն)
Միջազգային պատկանելությունեվրպական ձախ թևի կուսակցություն
Կայքkpoe.at
 Communist Party of Austria Վիքիպահեստում

Հիմնադրում խմբագրել

Հիմնադրվել է 1918 թվականի նոյեմբերի 3-ին, սոցիալ–դեմոկրատական կուսակցության ձախ խմբի, «Սոցիալիստական ուսանողների ազատ միավորման» առաջադեմ ներկայացուցիչների և Ռուսաստանից վերադարձած հեղափոխականացած զինվորների («ինտերնացիոնալիստների») միավորումով՝ Հաբսբուրգների կայսրության անկումից հետո երկրում ծայր առած հեղափոխության վերելքի պայմաններում։

Պատմություն խմբագրել

1919 թվականի մարտին, ԱԿԿ-ն մասնակցել է Կոմինտերնի կազմավորմանը։ 1920 թվականի օգոստոսից հրատարակվել է «(Ռոտե ֆահնե» («Rote Vahne») թերթը, որը փակվել է 1938 թվականի մայիսին՝ Դոլֆուսի պրոֆաշիստական կառավարության կողմից։ ԱԿԿ-ն անցել է խոր ընդհատակ՝ շարունակելով պայքարը հանուն Ավստրիայի բանվոր դասակարգի շահերի։ Հիտլերյան օկուպացիայի տարիներին կոմունիստները արիաբար մարտնչել են ֆաշիզմի դեմ՝ պաշտպանելով ավստրիական ժողովրդի ազգային շահերը։ Հազարավոր կոմունիստներ, այդ թվում Ավստրիայի կոմունիստական կուսակցության Կենտկոմի 12 անդամներ զոհվել են նացիստական զնդաններում և համակենտրոնացման ճամբարներում։

Տեղեկություններ խմբագրել

1945 թվականի մայիսից գործում է լեգալ պայմաններում՝ հրապարակորեն հանդես գալով բանվոր դասակարգի գործողությունների միասնության օգտին։ Պառլամենտական ընտրություններում հաճախ միասնական ճակատով հանդես է եկել սոցիալիստների հետ։ Ունեցել է 20 համագումար, մասնակցել է կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին։ Կուսակցությունը կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի հիման վրա, ունի ինչպես արտադրական, այնպես էլ տերիտորիալ կազմակերպություններ։ Բարձրագույն օրգանը համագումարն է (գումարվում է չորս տարին մեկ անգամ), համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում կուսակցության գործունեությունը գլխավորում է Կենտկոմը։ Ավստրիայի կոմունիստական կուսակցության շարքերում 1965 թվականին կար 36,4 հազար կոմունիստ։ Կուսակցության նախագահն է Ֆրանց Մուրին, պատվավոր նախագահը՝ Յոհան Կոպելինգը (1924 թվականից՝ ԱԿԿ գլխավոր քարտուղար)։ Կենտրոնական օրգանն է «Ֆոլկսշտիմե» («գերմ.՝ Volksstimme») թերթը, տեսական օրգանը՝ «Վեգ ունդ ցիլ» («Weg und Ziel») ամսագիրը։ Հրատարակում է 6 մարզային թերթ և թերթեր ու ամսագրեր կանանց և երիտասարդության համար։

Համաավստրական ընտրությունների արդյունքներ խմբագրել

  • 1999 (պառլամենտ) — 0,48 %
  • 2002 (պառլամենտ) — 0,56 %
  • 2004 (Եվրոоպառլամենտ) — 0,78 % (կոալիցիա)
  • 2006 (պառլամենտ) — 1,01 %
  • 2008 (պառլամենտ) — 0,76 %
  • 2009 (Եվրոպառլամենտ) — 0,65 %

Պատկերանիշներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։