«Առևանգված» (անգլ.՝ Snatched), ռեժիսոր Ջոնաթան Լիվայնի ամերիկյան կինոկատակերգություն։ Այն մոր և դստեր մասին է, որոնց առևանգում են Հարավային Ամերիկայում հանգստանալու ժամանակ։ Գլխավոր դերակատարներն են Էմի Շումերը և Գոլդի Հոունը։ Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2017 թվականի մայիսի 12-ին։

Առևանգված
անգլ.՝ Snatched
Երկիր ԱՄՆ
Ժանրկատակերգական էքշն ֆիլմ և մարտաֆիլմ
Թվականմայիսի 12, 2017, հունիսի 15, 2017[1] և մայիսի 11, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Լիվայն
ՊրոդյուսերՓիթեր Չերնին և Փոլ Ֆեյգ
Սցենարի հեղինակՔեյթի Դիփոլդ
ԴերակատարներԷմի Շումեր, Գոլդի Հոուն, Վանդա Սայքս, Քրիստոֆեր Մելոնի, Այք Բարինհոլց, Ջոան Քյուսաք, Թոմ Բեյթման և Ռենդալ Փարք
ՕպերատորՖլորիան Բալլհաուս
ԵրաժշտությունԹեոդոր Շապիրո
ՄոնտաժԶին Բեյքեր
Պատմվածքի վայրԿոլումբիա
ԿինոընկերությունChernin Entertainment
Տևողություն97 րոպե
Բյուջե42 000 000 $[3]
Շահույթ60 195 672 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Էմիլի Միդլտոնի կյանքում «սև գիծ» է սկսվել. նրան լքել է ընկերը, ի լրումն դրան՝ ազատել են աշխատանքից։ Չնայած այդ ամենին, նա վճռականորեն մեկնում է Էկվադոր՝ պլանավորված հանգստի։ Նրա նախկին ընկերոջ փոխարեն երկար համոզելուց հետո նրան է միանում մայրը՝ Լինդան։ Սակայն հանգիստը չի հաջողվում. կանանց առևանգում են։ Որպեսզի կենդանի մնան, նրանք պետք է հասկանան, թե ինչքան ամուր է իրենց կապը։

Դերերում խմբագրել

  • Էմի Շումեր – Էմիլի Միդլտոն
  • Գոլդի Հոուն – Լինդա Միդլտոն
  • Այկ Բարինհոլց – Ջեֆրի Միդլտոն
  • Վանդա Սայքս – Ռութ
  • Ջոան Կյուսակ – Բարբ
  • Քրիստոֆեր Մելոնի – Ռոջեր Սիմոնս
  • Օսկար Խաենադա – Մորգադո

Ստեղծում խմբագրել

2015 թվականի մայիսի 22-ին հայտարարվել է, որ Էմի Շումերը նկարահանվելու է կատակերգական մարտաֆիլմում և քրոջ՝ Կիմ Քարամելի հետ փոխադրում է սցենարը, որը գրել էր Քեթի Դիպոլդը[4]։ Դիպոլդը պատմել է, որ սցենարը գրելու համար իրեն ոգեշնչել են իր և մոր հարաբերությունները[5]։ Որպես ֆիլմի պրոդյուսերներ հանդես են եկել Պոլ Ֆեյգը Feigco Entertainment ընկերությունից և Ջեսսի Հանդերսոնն ու Պիտեր Չերնինը Chernin Entertainment ընկերությունից[4]։ Ամբողջ աշխարհում ֆիլմի տարածման իրավունքը ձեռք է բերել 20th Century Fox ստուդիան[4]։ 2015 թվականի օգոստոսի 18-ին հաղորդվել է, որ Ջոնաթան Լևինը բանակցություններ է վարում ֆիլմի ռեժիսորը լինելու համար[5]։

2016 թվականի փետրվարի 8-ին հայտնի է դարձել, որ Գոլդի Հոունը բանակցություններ է վարում հերոսու մոր դերը կատարելու համար։ Դա նրա առաջին դերն էր 2002 թվականին «Բենգեր քույրիկները» ֆիլմում նկարահանվելուց հետո[6]։ 2016 թվականի մայիսին դերասանական կազմին են միացել Քրիստոֆեր Մելոնին, Այկ Բարինհոլցը, Օսկար Խաենադան և Վանդա Սայքսը[7][8][9]։ Մայիսին ֆիլմն ուներ «Մայր / դուստր» (անգլ.՝ Mother / Daughter) աշխատանքային վերնագիրը[8][9]։

Նկարահանման շրջանն սկսվել է 2016 թվականի հունիսի 15-ին Հավայիում[10] և ավարտվել 2016 թվականի օգոստոսի 12-ին։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Էմի Շումերը հաղորդել է, որ ֆիլմն ստացել է «Snatched» անվանումը[11]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է խառն արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում այն 189 գրախոսականների ու 10 հնարավորից 5,1 միջին միավորի հիման վրա ունի 36 % վարկանիշ[12]։ Metacritic կայքում 41 գրախոսականների հիման վրա ֆիլմն ունի 45 միավոր 100 հնարավորից, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[13]։ CinemaScore կայքում հանդիսատեսը ֆիլմին տվել է B գնահատական (A+-ից մինչև F սանդղակով)[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.boxofficemojo.com/movies/?id=motherdaughter.htm
  4. 4,0 4,1 4,2 Kit, Borys (2015 թ․ մայիսի 22). «Amy Schumer to Write, Star in Fox Mother-Daughter Comedy (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  5. 5,0 5,1 Fleming Jr, Mike (2015 թ․ օգոստոսի 18). «Director Jonathan Levine Circles Amy Schumer Mother-Daughter Comedy At Fox». Deadline.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  6. McNary, Dave (2016 թ․ փետրվարի 8). «Goldie Hawn in Talks to Play Amy Schumer's Mom in Fox Comedy». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  7. Patten, Dominic (2016 թ․ մայիսի 10). «Amy Schumer's Fox Action/Comedy Adds Christopher Meloni». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 Hipes, Patrick (2016 թ․ մայիսի 17). «Ike Barinholtz Joins Cast Of Amy Schumer-Goldie Hawn Comedy 'Mother/Daughter'». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. 9,0 9,1 Patten, Dominic (2016 թ․ մայիսի 18). «Amy Schumer & Goldie Hawn's 'Mother/Daughter' Adds Wanda Sykes». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. «Wednesday, June 15 Filming Locations for Amy Schumer's Untitled Movie, Rizzoli & Isles, Younger, Landline, & more!». OnLocationVacations.com. 2016 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  11. Bacle, Ariana (2016 թ․ դեկտեմբերի 12). «Amy Schumer, Goldie Hawn comedy gets a title». Entertainment Weekly.
  12. «Snatched» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. «Snatched». Metacritic. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. «Cinemascore». cinemascore.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.