Անտոն Լեգաշով
Անտոն Միխայելովիչ Լեգաշով (ռուս.՝ Легашёв, Антон Михайлович, 1798[1][2][3], Լիպովկա (գյուղ, Լունինսկի շրջան), Մոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա - 1865[4][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս դիմանկարիչ։
Անտոն Լեգաշով | |
---|---|
Ծնվել է | 1798[1][2][3] |
Ծննդավայր | Լիպովկա (գյուղ, Լունինսկի շրջան), Մոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա |
Վախճանվել է | 1865[4][2] |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Alexander Varnek? |
Anton Mikhaylovich Legashev Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1798 թվականին Պենզա Մոկշայի շրջանի Լպովկա գյուղում, քաղքենի ընտանիքում։ Մանկության տարիներին նախ երաժշտության դասեր է ստացել, ապա սովորել է ատաղձագործություն։ 1820 թվականին, երբ արդեն Սանկտ Պետերբուրգում էր, որպես ազատ ունկնդիր հաճախում է Իմպերիալիստական արվեստի ակադեմիա։ Ուսանում է Ա.Գ. Վառնեկինի մոտ և հմտանում դիմանկարչության բնագավառում։ 1824 թվականին իր աշխատանքների համար արժանանում է արծաթե մեդալի[5]։ 1825 թվականին Ակադեմիական կոմիտեն ներկայացնում է միջնորդագիր, որպեսզի գեղանկարչին իր կատարած աշխատանքի համար շնորհեն 14-րդ կարգի նկարչի կոչում, սակայն կայսեր Նիկոլայ I-ը մերժում է միջնորդագիրը։
Կոմիտեի ղեկավարին ուղարկում է գրություն, որում ասվում է.
Ես տեսա աշխատանքը և գտնում եմ,որ վաղ է կարգ շնորհել։ Հարկավոր է տալ մեկ տարի ժամանակ աշխատանքները վերափոխելու և բարելավելու համար, ապա նոր միայն կարգ շնորհել |
:
1829 թվականին արվեստագետը կոչում է ստանում Չինաստանի ուղղափառ եկեղեցու կողմից[6], որտեղ նա կարճ ժամանակում մեծ հռչակ է ձեռք բերում։ Նրա նկարները մեծ պահանջարկ ունեին։
Արվեստագետի 1839 թվականի զեկույցից հայտնի է դառնում, որ Պեկինում նա կատարել է 26 խոշոր պատմական ու հոգևոր նկարներ և 24 դիմանկար՝չինական գահակալների նկարներով, որոնց մի մասը այժմ պահվում է ռուսական թանգարաններում[7].:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/346778
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ П. Н. Петров, «Сборник материалов для истории Имп. СПб. Академии художеств», ч. II, стр. 199, 240, 241, 429.
- ↑ А. Н. Андреев, «Живопись и живописцы главнейших русских школ», стр. 560.
- ↑ Ровинский Д. А., «Подробный словарь русских граверов ХVI—XIX вв.», стр. 403.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Լեգաշով» հոդվածին։ |