Անի Լուպե

հայ դերասանուհի

Անի Գրիգորյան (հունիսի 15, 1984(1984-06-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի Անի Լուպե բեմական անվամաբ, հայ դերասանուհի։

Անի Լուպե
Ծնվել էհունիսի 15, 1984(1984-06-15) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2006)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Գրիգորյանը ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1984 թվականի հունիսի 15-ին[1]։ 2001 թվականին ավարտել է Երևանի թիվ 117 միջնակարգ դպրոցը։ 2001-2006 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական համալսարանում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում՝ որպես դերասանուհի։ 2009 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Նշումներ
2016–2019 Ազիզյանները Ռուզան Ազիզյան Գլխավոր դեր

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Քաղաք Արդյունք ծանոթագրություններ
2013 Արտավազդ մրցանակ Լավագույն երիտասարդ դերասանուհի Երևան Հաղթանակ [2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՆԻ ԼՈՒՊԵ Արխիվացված 2017-12-08 Wayback Machine avproduction.am. Retrieved on November 18, 2015.
  2. «Լուիզա Ներսիսյանը, Լուիզա Ղամբարյանը, Էլբակյանները և այլք՝ "Արտավազդ 2013"-ին». Bravo.am. 2013 թ․ մարտի 28. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել