Անդրաշ Ադորյան (ֆլեյտահար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրաշ Ադորյան (այլ կիրառումներ)

Անդրաշ Ադորյան (հունգ.՝ Adorján András, սեպտեմբերի 26, 1944(1944-09-26)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]), հունգարական ծագումով դանիացի ֆլեյտահար։

Անդրաշ Ադորյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1944(1944-09-26)[1] (79 տարեկան)
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]
Երկիր Հունգարիա և Դանիա
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և classical flautist
ԳործիքներՖլեյտա
ԱշխատավայրՔյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց
ԿրթությունԿոպենհագենի համալսարան (1968)[3]

Կենսագրություն խմբագրել

1956 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է Դանիա, որտեղ սովորել է ատամնաբուժություն, իսկ այնուհետև իրեն նվիրել է երաժշտությանը։ Սովորել է Ֆրայբուրգի երաժշտության բարձրագույն դպրոցում (Օրել Նիկոլեի մոտ)[4]։

Դարձել է մի շարք երաժշտական մրցանակների, մասնավորապես` Փարիզի ֆլեյտահարների միջազգային մրցույթի Մեծ մրցանակի դափնեկիր (1971)[4][5]։

1987 թվականից` Քյոլնի, 1996 թվականից` Մյունխենի երաժշտության բարձրագույն դպրոցների պրոֆեսոր[5]։ Գերմանիայի ֆլեյտահարների ընկերության նախագահն է։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Ադորյանի ավելի քան 80 ձայնագրությունների մեջ կան XVIII-XIX դարերի այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախը, Ֆրանտիշեկ Բենդան, Յան Նեպոմուկ Հումելը, Ֆրանց Դանցին, Սավերիո Մերկադանտեն, Իգնաց Մոշելեսը, Լյուդվիգ Շպորը և այլք[4]։ Այդ ստեղծագործություններից շատերը Ադորյանի շնորհիվ փրկվել են մոռացությունից։ Միևնույն ժամանակ Ադորյանը կատարում է և XX դարի երաժշտություն (Բոգուսլավ Մարտինու, Սերգեյ Պրոկոֆև)։ Որպես հարգանքի տուրք իրեն Դանիայում հյուրընկալած ընտանիքին, Ադորյանը ձայնագրել է դանիացի կոմպոզիտորներ Յոախիմ Անդերսենի և Կարլ Նիլսենի ստեղծագործությունները։

Հատուկ Ադորյանի համար ստեղծագործած ժամանակակից կոմպոզիտորներից են, մասնավորապես, Էդիսոն Դենիսովը և Ալֆրեդ Շնիտկեն[4]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել