Ակոբ Ակոբով

հայ քանդակագործ

Ակոբ Մինասի Ակոբով (մայիսի 15, 1905(1905-05-15)[1] կամ 1904, Սլիվեն, Բուլղարիա[1] և Սլիվեն, Բուլղարիայի իշխանություն - մայիսի 12, 1983(1983-05-12) կամ 1983, Դենվիլ, Նյու Ջերսի, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ և Նյու Ջերսի, ԱՄՆ), բուլղարահայ ամերիկաբնակ քանդակագործ, մեդալագործ։

Ակոբ Ակոբով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1905(1905-05-15)[1] կամ 1904
ԾննդավայրՍլիվեն, Բուլղարիա[1] կամ Սլիվեն, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էմայիսի 12, 1983(1983-05-12) կամ 1983
Մահվան վայրԴենվիլ, Նյու Ջերսի, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ կամ Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Բուլղարիա և  ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1934) և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, մեդալագործ և նկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ակոբ Ակոբովը ծնվել է 1904 թվականին Սլիվենում։ Քանդակագործություն է սովորել Հռոմում, Փարիզում և Նյու Յորքում։ Աշակերտել է արձանագործ Մ. Ֆարաքճյանին, սովորել է Կիևի գեղարվեստի ինստիտուտում, աշակերտել բուլղարացի քանդակագործ Նիկոլոֆին։ Երիտասարդ տարիքում հեռացել է Բուլղարիայից՝ 1927 թվականին հաստատվելով ԱՄՆ-ում։ 1929-1930 թվականներին սովորել է Կոլումբիայի համալսարանում, 1930-1934 թվականներին Նյու Յորքի Գեղարվեստի ազգային ակադեմիայում, որն ավարտել է գերազանցությամբ և հրավիրվել դառնալու ասիստենտ։ Երեք տարի անընդմեջ ակադեմիայում արժանացել է քանդակի առաջին մրցանակին։ Սովորել է Ջորջ Ուլանդ Բրինգմանի և Հարվի Դանի մոտ[2][3]։ Ցուցահանդեսներ է կազմակերպել ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում, քանդակագործ Աթանաս Կաչամակովի հետ Նյու Յորքում մասնակցել է բուլղարացիների ցուցահանդեսին[4]։

Մահացել է 78 տարեկանը չբոլորած։

Ստեղծագործություններ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Կոմիտաս Վարդապետի 100-ամյակին նվիրված արծաթյա հուշամեդալ
  • Դասական ռեալիզմի հետևողությամբ ստեղծել է ամերիկյան երգիծաբան Ուիլ Ռոջերսի դիմաքանդակը (1935)
  • Գեներալ Ս. Ջեքսոնի հուշարձանը (1940)

Հուշամեդալներ՝

Մատենագրություն խմբագրել

  • Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  4. «Агоп Агопов». artprice.bg. Վերցված է 19 февруари 2019 г-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։