Ալբանո Բիսառի

արգենտինացի ֆուտբոլիստ

Ալբանո Բիսառի (իսպ.՝ Albano Benjamín Bizzarri, նոյեմբերի 9, 1977(1977-11-09)[1][2][3][…], Etruria, General San Martín Department, Córdoba, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ուդինեզե» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։ Ունի Իտալիայի քաղաքականություն։

Ալբանո Բիսառի
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 9, 1977(1977-11-09)[1][2][3][…] (46 տարեկան)
Ծննդավայր Etruria, General San Martín Department, Córdoba, Կորդովա, Արգենտինա
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 89 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կարիերա խմբագրել

Ալբանո Բիսառին իր կարիերան սկսել է «Ռասինգ» ֆուտբոլային ակումբում։ 17 տարեկան հասակում ընդգրկվեց հավաքականի կազմ[4]։ Այնտեղ դարպասապահը անցկացրել է 1997-ից 1999 թվականներին։ 1997 թվականի ամռանը Բիսռին տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», որը Բոդո Իլլգներին փոխանակում էր փնտրում, ով ուզում էր պայմանագիր կնքեր իր համար շատ լավ պայմաններում։ Բիսառին «Ռեալում» դեբյուտել է 1999 թվականի սեպտեմբերի 25-ի Մալագայի հետ խաղում, որտեղ նա չկարողացավ պաշտպանել դարպասները անկյունայինի խաղարկումից հետո[4]։ Նա ակումբում անցկացրել է ընդամենը 7 խաղ[4]։ Այդ խաղից հետո հիմնական խմբում նրան փոխարինեց Իկեր Կասիլյասը։ Արդյունքում արգենտինացին պայքարում էր Իլգների հետ ընդամենը երկրորդ դարպասապահի համար[5]։

2000 թվականին Բիսառին լքեց «Ռեալը» և տեղափոխվեց «Վալյադոլիդ»։ Սկզբից Ալբանոն պատրաստվում էր Ռիկարդո Լոպեսին փոխարինելու համար, սակայն մրցաշրջանի միջնամասում նա իր տեղը զբաղեցրեց ակումբի հիմնական հավաքականում։ Բիսառին «Վիլյադոլիդում» անցկացրեց 6 մրցաշրջան։ Նրանցից հինգում նա եղել է ակումբի առաջին դարպասապահը, իսկ 2001/02 մրցաշրջանում ակումբում չանցկացրեց ոչ մի խաղ։ 2006 թվականին Ալբանոն տեղափոխվեց Խիմնաստիկ, որը դուրս էր եկել Իսպանիայի բարձրագույն լիգա։ Այս ակումբում դարպասապահը անցկացրեց մեկ մրցաշրջան, որտեղ նրա ակումը ետ ընկավ երկրորդ դիվիզիոն՝ զբաղեցնելով առաջնության վերջին տեղը[4]։

2007 թվականի ամռանը Բիսառին տեղափոխվեց իտալիական «Կատանիա» ակումբ, որը գնել էր արգենտինացուն որպես հիմնական դարպասապահի՝ փոխարինելով Չիրո Պոլիտոյին։ Առաջ մրցաշրջանում Բիսառին անցկացրեց ընդամենը 7 խաղ, սակայն մրցաշրջանի վերջանալուն պես երկարացրեց ակումբի հետ պայմանագիրը ևս մեկ տարի[6]։ Գրավելով Վալտեր Ձենգայի ակումբի գլխավոր դարպասապահի պաշտոնը Բիսառին դարձավ «Կատանիայի» հիմնական դարպասապահը։ Միայն այն ժամանակ, երբ Ալբանոն հայտարարեց, որ մրցաշրջանի վերջանալուն պես նա կլքի ակումբը, Ձենգան նրան փոխարինեց Տոմաշ Կոշիցկիյով։

2009 թվականի հունիսի 10-ին Բիսառին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Լացիո»[7]։ Նրան գնեցին որպես ուրուգվայացի դարպասապահ Ֆեռնանդո Մուսլերայի փոխարինող[8]։ Բիսառին ակումբում դեբյուտել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի Ռեդ Բուլ ակումբի դեմ խաղում, որտեղ Ռեդ Բուլը պարտվեց 1:2 հաշվով։ Հռոմի առաջին մրցաշրջանում Ալբանոն 4 անգամ դաշտ դուրս եկավ խփելով 7 գոլ։

Հավաքական խմբագրել

1999 թվականին Ալբանո Բիսառի առաջին անգամ ընդգրկվեց Արգենտինայի հաքական։ Այդ նույն տարի նա Ամերիկայի գավաթի մասնակից էր, սակայն ոչ մի խաղ չանցակացրեց ազգային հավաքականում։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Бьянко-челесте» от рождения или представление Альбано Биссарри(չաշխատող հղում)(ռուս.)
  5. «В ворота «Реала» его отправила небесная гадалка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Биссарри принял решение остаться в «Катании»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Лацио» приобрел голкипера «Катаньи»(չաշխատող հղում)
  8. Агент Муслеры: «Биссарри будет сидеть на банке»

Արտաքին հղումներ խմբագրել