Ադրիանապոլսի ճակատամարտ

Ադրիանապոլսի ճակատամարտ, ճակատամարտ Վաղես կայսեր կողմից ղեկավարվող Հռոմեական կայսրության բանակի և գոթական ապստամբների միջև։ Տեղի է ունեցել Ադրիանապոլիս քաղաքից 13 կմ հյուսիս (ներկայիս Հունաստանի և Բուլղարիայի սահմանի մոտակայքում) հռոմեական Թրակիա պրովինցիայում։ Ճակատամարտն ավարտվեց գոթերի լիակատար հաղթանակով և Վաղես կայսեր մահով[8]։

Ադրիանապոլսի ճակատամարտ
ԹվականՕգոստոսի 9, 378 թ.
Մասն էԳոթական պատերազմ (376-382)
ՎայրԱդրիանապոլիս քաղաքի մոտակայքում, Թրակիա
ԱրդյունքՎճռական գոթական հաղթանակ
Հակառակորդներ
Արևելյան Հռոմեական կայսրություն Վեստգոթեր, Ալաններ, Հոներ
Հրամանատարներ
Վաղես կայսր Ֆրիտիգեռն
Ալաթեուս
Սաֆրաքս
Կողմերի ուժեր
15-20,000[1] կամ 25-30,000[2]12-15,000[3] կամ 80-100,000[4]
Ռազմական կորուստներ
10-15,000[5] or 20,000[6] (հռոմեական ուժերի երկու երրորդը)[7]Անհայտ

Ճակատամարտը մաս էր կազմում 376-382 թվականների գոթական պատերազմի և հաճախ համարվում է հետևակի նկատմամբ հեծելազորի գերազանցության և Արևմտյան Հռոմեական կայսրության կործանման սկիզբը։ Իրականում ճակատամարտում մասնակցում էին Արևելյան Հռոմեական կայսրության ուժերը, որը գոյատևեց մինչև 15-րդ դար (կոչվում էր նաև Բյուզանդական կայսրություն)[9], սակայն ճակատամարտում արևելահռոմեական կայսրության ուժերի ջախջախումը, նշանակում էր, որ վերջինս չէր կարող օգնություն ցույց տալ Արևմտյան Հռոմեական կայսրությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՄաքԴովալ, Սիմոն, Ադրիանապոլիս մ.թ. 378 (անգլ.՝ Adrianople AD 378), էջ. 59
  2. Ուիլյամս, Ս. Ֆրիել, Ջ., Թեոդոսիուս. կայսրությունն անելանելի վիճակում (անգլ.՝ Theodosius: The Empire at Bay), էջ. 177
  3. Հանս Դելբրյուք, 1980 Renfroe թարգմանություն, Բարբարոսական ներխուժումները (անգլ.՝ The Barbarian Invasions), էջ. 276
  4. Ուիլյմանս և Ֆրիել, էջ.179
  5. Հեդր, Պիտեր, 1999, Գոթերը (անգլ.՝ The Goths), էջ. 135
  6. Ուիլյամս և Ֆրիել, էջ.18
  7. Ուիլյամս և Ֆրիել, էջ.19
  8. Զոսիմուս, Historia Nova, գիրք 4.
  9. Հռոմեական կայսրություն – Ադրիանապոլիս Արխիվացված 2017-12-29 Wayback Machine roman-empire.net. պատկերազարդված Հռոմեական կայսրություն. Վերցված ապրիլ 2, 2007.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանապոլսի ճակատամարտ» հոդվածին։