«Մռնչացող առյուծը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ նկար | անվանում = Մռնչացող առյուծը | բնագիր անուն = The Roaring Lion | պատկեր = Sir Winston Churchill - 19086236948.jpg | նկարագրում = | տեսակ = լուսանկար | նկարիչ = Յուսուֆ Քարշ | տարի = 1941 թվականի դեկտեմբերի 30 | բարձրություն = 30.8 սմ | լայնություն = 24.0 սմ | ստեղծման վայր = Օտտավա | ստ...»:
(Տարբերություն չկա)

20:35, 5 Նոյեմբերի 2021-ի տարբերակ

Մռնչացող առյուծը, Ուինսթոն Չերչիլի հայտնի լուսանկարչական դիմանկարը որպես՝ Միացյալ Թագավորության վարչապետ։ Դիմանկարը ստեղծվել է 1941 թվականին ազգությամբ հայ և Կանադայում ապրող լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կողմից Կանադայի մայրաքաղաք Օտտավայում[3]։

Մռնչացող առյուծը
The Roaring Lion
տեսակլուսանկար
նկարիչՅուսուֆ Քարշ
տարի1941 թվականի դեկտեմբերի 30
բարձրություն30.8 սմ
լայնություն24.0 սմ
ստեղծման վայրՕտտավա
ստեղծման երկիրԿանադա
ժանրդիմապատկեր
նյութժելատին արծաթյա տպագրություն[1]
գտնվում էCentre Block?
հավաքածուԿանադայի գրադարան և արխիվ, Դիմանկարների ազգային պատկերասրահ (Լոնդոն)
քաղաքՕտտավա[2]
պատվիրատուՈւիլյամ Լայոն Մաքքենզի Քինգ
կայք
Ծանոթագրություններ
 The Roaring Lion Վիքիպահեստում

Լուսանկարն արվել է 1941 թվականի դեկտեմբերի 30-ին Օտտավայում գտնվող խորհրդարանում՝ Համայնքների պալատի խոսնակի սենյակում, այն բանից հետո, երբ Չերչիլը Կանադայի խորհրդարանի անդամների առջև ելույթ է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Դա կազմակերպվել էր Կանադայի վարչապետ Ուիլյամ Լայոն Մաքքենզի Քինգի կողմից։ Չերչիլը առանձնահատուկ կերպով հայտնի է իր կեցվածքով և դեմքի արտահայտությամբ, ինչը համեմատվում է այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում տիրող զգացմունքների հետ՝ համառություն գերհզոր թշնամու՝ Գերմանիայի դեմ:

Չերչիլը նախապես զգուշացված չի եղել այն մասին, որ ինքը պետք է լուսանկարվեր։ Այդ միտքը սկզբում դուր չի եկել նրան, սակայն նա չի հրաժարվել։ Նա վառել է սիգարը և բարկացած հայացքով նայել 33-ամյա լուսանկարչին՝ Յուսուֆ Քարշին։ Քարշը Չերչիլին խնդրել է հանել սիգարը, սակայն մերժում է ստացել։ Սրանից հետո Քարշը մոտեցել է նրան, ներողություն խնդրել և Չերչիլի բերանից հանել սիգարը։ Երիտասարդի այդ քայլից Չերչիլն ավելի բարկացած դեմք է ընդունել, իսկ Քարշը այդ պահին լուսանկարել է նրան[4]։ Սրանից հետո Չերչիլը Քարշին ասել է․

Դու նույնիսկ գազազած առյուծին կարող ես հանդարտեցնել՝ լուսանկարելու համար։
- [4]

Հենց սա է պատճառ հանդիսացել, որ լուսանկարն անվանվել է «Մռնչացող առյուծը»։ ՀԿՀ Ֆիշերի արվեստի թանգարանը լուսանկարը նկարագրել է որպես «համարձակ և մռայլ դիմանկար, [որը] ակնթարթորեն դարձել է ֆաշիզմի դեմ Մեծ Բրիտանիայի պայքարի խորհրդանիշը»[5]։

Լուսանկարը հայտնվել է Life ամսագրի 1945 թվականի մայիսի 21-ի համարի շապիկին[6], որը գնել էր այն 100 դոլարով։ Այժմ այն կախված է Կանադայի Համայնքների պալատի խոսնակի սենյակի պատին, որտեղ այդ լուսանկարն արվել է։ Չերչիլի նկարը այն երեք նկարներից մեկն էր, որը հավանում էր հեղինակը։ Հետագայում հեղինակը նշել է, որ ինքն էլ չի հասկացել, թե ինչպես այդ հանճարեղ նկարը նա ընդամենը 100 դոլարով վաճառեց «Life»-ին: Հետագայում Չերչիլի հանրահայտ նկարը վերածվել է հուշային դրոշմանիշի, որտեղ նշված է՝ «լուսանկարիչ՝ Յուսուֆ Քարշ»[4]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Կանադայի գրադարան և արխիվ
  2. 2,0 2,1 2,2 http://web.archive.org/web/20190128012738/https://www.flickr.com/photos/28853433@N02/19086236948/
  3. «From Colonel Sanders to Grace Kelly: Iconic American Portraits by Yousuf Karsh». Smithsonian. November 19, 2013. Վերցված է 5 September 2020-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Յուսուֆ Քարշ. Ինչպես նա Չերչիլի բերանից հանեց սիգարն ու լուսանկարեց նրան». 168.am. 5․09․2021.
  5. Travis, David (2010). «Yousuf Karsh: Regarding Heroes». Fisher.USC.edu. University of Southern California. Վերցված է 5 September 2020-ին.
  6. «Winston Churchill». Life. May 21, 1945 – via Google Books.