«Բուդդիզմի դրոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Դրոշ}} thumb|left '''Բուդդիզմի դրոշ''', դրոշ, որն ստեղծվել է...»:
(Տարբերություն չկա)

12:32, 9 Ապրիլի 2021-ի տարբերակ

Բուդդիզմի դրոշ, դրոշ, որն ստեղծվել է 19-րդ դարավերջին որպես բուդդիզմի խորհրդանիշ։ Բաղկացած է հինգ ուղղահայաց շերտերից (կապույտ (Nila), դեղին (Peeta), կարմիր (Lohitha), սպիտակ (Odata) և նարնջագույն (Manjesta)), որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում է լայնության 1/6 մասը։ Վեցերորդ մասը բաղկացած է հինգ հորիզոնական շերտերից, որոնք կրկնում են ուղղահայաց շերտերի գույները (տակից նարնջագույն)[1]։ Որպես բուդդիստների միջազգային դրոշ՝ ճանաչվել է Բուդդիստների համաշխարհային կոնգրեսում 1952 թվականին[2]։ Կան այս դրոշի տարբեր փոփոխություններ[1]։

Բուդդիզմի դրոշ
Տեսակկրոնական դրոշ
Ընդունված է1885

Դրոշն ստեղծվել է 1885 թվականին Կոլոմբոյի կոմիտեի (Colombo Committee) կողմից Շրի Լանկայում՝ որպես բուդդայական հավատքի և խաղաղության խորհրդանիշ։ Դրոշի հինգ գույները խորհրդանշում են Բուդդայի արտանետած աուրայի հինգ գույները, երբ այն լուսավորություն է ստացել։ Բուդդայի մազերի կապույտ գույնը նշանակում է կարեկցանք բոլոր էակների հանդեպ, մաշկի դեղինը նշանակում է անհետևողական ճանապարհ, որին պետք է հետևել, մարմնի կարմիր գույնը նշանակում է օրհնություն, որը տալիս է Բուդդայի ուսմունքը, ոսկորների և ատամների սպիտակ գույնը խորհրդանշում է Բուդդայի ուսմունքի հստակությունը և ազատությունը, իսկ ափի, կրունկների շուրթերի նարնջագույնը նշանակում է Բուդդայի ուսմունքի անասելի իմաստությունը[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Buddhism» (անգլերեն) — Компилляция различных описаний флага. Արխիվացված է օրիգինալից 2010-10-30-ին. Վերցված է 2010-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «RHE- Universal Buddhist Flag» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-02-17-ին. Վերցված է 2010-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդդիզմի դրոշ» հոդվածին։