«Ալեքսեյ Շչերբակով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կինեմատոգրաֆիստ | անուն = Ալեքսեյ Շերբակով | ի ծնե անուն = Ալեքսեյ Սերգեևիչ Շերբակով...»:
(Տարբերություն չկա)

14:58, 14 Մայիսի 2020-ի տարբերակ

Ալեքսեյ Սերգեևիչ Շերբակով (ռուս.՝ Алексе́й Серге́евич Щербако́в, դեկտեմբերի 15, 1988(1988-12-15), Զելենոգրադ, Մոսկվա, ԽՍՀՄ)[1], ռուս կատակերգու, ТНТ հեռուստաալիքի «Stand Up» հեռուստանախագծի և «Что было дальше?» ինտերնետ շոուի մասնակից:

Ալեքսեյ Շերբակով
Ալեքսեյ Շերբակովը ТНТ հեռուստաալիքի «Stand Up» շոուի նկարահանման ժամանակ
Ի ծնե անուն՝Ալեքսեյ Սերգեևիչ Շերբակով
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 15, 1988(1988-12-15) (35 տարեկան)
Ծննդավայր՝Զելենոգրադ, Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝կատակերգու, յություբեր և երգիծաբան
Պարգևներ՝
Gold Play Button և Silver Play Button
IMDb։ID 10949809

Կենսագրություն

Վաղ շրջան. մանկություն և երիտասարդություն

Ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 15-ին Զելենոգրադ քաղաքում[2][3]: Դաստիարակվել է մոր և խորթ հոր կողմից, ունի հարազատ քույր: Մայրը՝ Յուլիան, տնային տնտեսուհի է, խորթ հայրը՝ ГИБДД-ի աշխատակից[4], հարազատ հայրը՝ Սերգեյը՝ ըստ Ալեքսեյի խոսքերի, խեղդվել է գետում, երբ նա դեռ շատ փոքր էր[5]: Դպրոցական տարիներին զբաղվում էր երաժշտությամբ և սպորտով, նվագում էր տեղական ռոք-խմբում, զբաղվում ակրոբատիկայով և պարկուրով[4]: Կնոջ հետ ծանոթացել է դպրոցում[6][5]: Դպրոցը ավարտելուց հետո ցանկանում է ապագա կնոջ հետ ընդունվել նույն համալսարանը, բայց դա նրա մոտ չի ստացվում[5]: Ավելի ուշ Ալեքսեյը մեկնում է ծառայության՝ Տամբով, հատուկ նշանակության 16-րդ ջոկատում: Ծառայությունը ավարտելուց հետո վերադառնում և ամուսնանում է Ելենայի հետ[6], ում ուշադրությունը փորձում էր գրավել յոթ տարի[4], ունեն երկու որդի՝ Դանիլ և Եգոր: Ալեքսեյը աշխատանքի է ընդունվում Մոսկվայի մետրոպոլիտենում[5]՝ որպես էլեկտրոմոնտաժորդ, որտեղ աշխատում է 6 տարի:

2012-2015. առաջին քայլերը հեռուստատեսությունում

2012 թվականին Ալեքսեյը մասնակցել է ТНТ հեռուստաալիքի «Comedy Баттл» հումորային շոուի երրորդ եթերաշրջանին, որպեսզի դառնա «Comedy Club» շոուի անդամ և ապահովի ընտանիքին գումարով[7]: Ժյուրիի անդամներին դուր չեկավ նրա ելույթը և նա լքեց նախագիծը: Մեկ տարի անց Ալեքսեյը նորից փորձեց իր ուժեղը «Comedy Баттл» նախագծի չորրորդ եթերաշրջանում[8]: Առաջին օրը Ալեքսեյը ելույթ ունեցավ իր խորթ հոր մահից մեկ օր անց[4][5] (մահվան պատճառը կաթվածն էր): Նա կարողացավ անցնել հաջորդ փուլ, քանի որ ժյուրիի անդամ Սերգեյ Սվետլակովը պոտենցիալ տեսավ նրա մեջ[9], սակայն ինպրովիզացիայի փուլից հետո նա դուրս մնաց նախագծից:

2013 թվականին հայտնվում է Ալեքսեյ Շերբակով youtube-յան ալիքը[10]: 2020 թվականի ապրիլին ալիքը ուներ 505 հազար հետևորդ և 21 041 803 դիտում:

2015-այժմ. «Stand Up», «Прожарка», «Что было дальше?»

2015 թվականին Ալեքսեյը դառնում է ТНТ հեռուստաալիքի «Stand Up» շոուի «Открытый микрофон» նախագծի անդամ՝ ի շնորհիվ շոուի անդամ Սլավա Կոմիսարենկոյի հետ ստենդ ափ կատակերգուներ Արթուր Չափարյանի և Իդրակ Միրզալիզադեի ծանոթության[4]: Մի քանի թողարկումից հետո կատակերգուին առաջարկում են դառնալ շոուի մշտական անդամ, որտեղ նա ելույթ է ունենում մինչ օրս[4]:

2016 թվականին Ալեքսեյը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս Արթուր Չափարյանի և Իդրակ Միրզալիզադեի «ВечерВечер» ինտերնետ շոուում, որտեղ նկարահանվում է սկետչերի և կատակներում[11]:

2018 թվականին մասնակցություն է ունեցել ТНТ հեռուստաալիքի «Открытый микрофон» նախագծին, որը նախատեսված էր քիչ հայտնի, սկսնակ կատակերգուների համար: Ժյուրիի անդամների կարծիքով Ալեքսեյը՝ մյուս մասնակիցների համեմատությամբ, ավեի հայտնի է, այդ պատճառով էլ նա այլևս ելույթ չունեցավ նախագծում: 2018 թվականին դառնում է ТНТ4 հեռուստաալիքի «Прожарка» շոուի մասնակից[12], որի շրջանակներում մասնակիցները ծիծաղեցնում են հրավիրվախ հյուրին կամ շոուի կոլեգաներին: Նույն թվականին Ալեքսեյը դարձավ «LabelCom» YouTube-յան ալիքի ռեզիդենտ[13], որտեղ մասնակցություն է ունենում տարբեր շոուներում՝ «Созвон», «Кто здесь комик», «Что было дальше?» և այլն:

2019 թվականի դեկտեմբերի 18-ին Ալեքսեյ Շերբակովը և «Что было дальше?» շոուի մյուս մասնակիցները ներկայացել են «Первый канал» հեռուստաալիքի «Вечерний Ургант» շոուում՝ որպես հյուրեր[14][15]:

2020 թվականի հունվարի 28-ին դարձել է Յուրի Դուդի «вДудь» շոուի (հարցազրույց) հյուր[5][16]:

2020 թվականի ապրիլին նկարահանվել է «Газпром нефть»-ի գովազդում՝ «Безумный Макс»-ի ոճով՝ ՅուԹյուբյան շոու «Что было дальше»-ի համար[17]:

Պանդեմիայի ընթացքում (2020 թվականի ապրիլ) մասնկայցություն է ունեցել Esquire նախագծում, որի հերոսները ռուս ստենդ ափ կատակերգուներն էին՝ Նուրլան Սաբուրով, Ալեքսեյ Շերբակով, Յուլիա Ահմեդովա, Վանյա ՈՒսովիչ, Սաշա Մալոյ, Վասյա Մեդվեդև, Ժենյա Չեբատկով, Ռասուլ Չաբդարով, Դենիս Չուժոյ և Կիրիլ Սելեգեյ[18]:

Մասնակցություն շոուներում

Տարի Նախագծի անվանում Կարգավիճակ Հարթակ
2012 «Comedy Баттл» (երրորդ եթերաշրջան, «Новый сезон») մասնակից Հեռուստատեսություն
2013 «Comedy Баттл» (չորրորդ եթերաշրջան, «Без границ»)
2015 — այժմ «Stand Up» (երրորդ եթերաշրջանից սկսած) մասնակից, ռեզիդենտ
2016 — 2017 «ВечерВечер» մասնակից YouTube
2017 «Открытый микрофон» (փառատոն) հաղորդավար Հեռուստատեսություն
2018 — այժմ «Прожарка» մասնակից
2018 «Открытый микрофон» (երրորդ եթերաշրջան)
2018 — 2019 «Импровизация» (չորրորդ եթերաշրջան, 8-րդ թողարկում, հինգերրդ եթերաշրջան, 24-րդ թողարկում) հյուր
«Студия СОЮЗ» (երկրորդ եթերաշրջան, 10-րդ, 30-րդ և 42-րդ թողարկում, երրորդ եթերաշրջան, 7-րդ և 20-րդ թողարկում)
2018 «ФрикМашина» հյուր YouTube
«Comedy Club» (13-րդ եթերաշրջան, 47-րդ թողարկում, ամանորյա թողարկում՝ «Karaoke Star» մասնակից, հյուր Հեռուստատեսություն
2019 «Созвон» (առաջին եթերաշրջան) մասնակից YouTube
«Чат-рулетка»
«Где логика?» (չորրորդ եթերաշրջան, 9-րդ թողարկում) հյուր Հեռուստատեսություն
«Кто здесь комик» մասնակից YouTube
«Что было дальше?»
«Вопрос ребром» հյուր
«Бар в большом городе»
«Бросьте кости»
«Интервью с комиком»
«Контакты»
«Ошуительное хоу»
«Лена Кука» (չորրորդ էպիզոդ) կամեո
«Roast Battle LC» հաղորդավար
«Comedy Club» (15-րդ եթերաշրջան, 30-րդ թողարկում, ամանորյա թողարկում՝ «Король вечеринки») մասնակից, приглашённый гость Հեռուստատեսություն
2020 «вДудь» հյուր YouTube
«Comedy Баттл» (10-րդ եթերաշրջան)[19] член жюри Հեռուստատեսություն
«Созвон» (երկրորդ եթերաշրջան) մասնակից YouTube
«Почувствуйте нашу любовь дистанционно»[20] հյուր Հեռուստատեսություն
«ТНТ против коронавируса»[21] մասնակից Հեռուստատեսություն

Ծանոթագրություններ

  1. Алексей Щербаков — Вокруг ТВ
  2. «Алексей Щербаков: «Я злой, хороший, неприятный человек»» (ռուսերեն). Журнал Esquire. Վերցված է 2020-04-27-ին.
  3. Виталий Халюков (26 Декабря 2019). «Комик Алексей Щербаков ужасно переоценен – он просто слабый. За что его так любят?». Палач | Гаджеты, скидки и медиа. Վերցված է 2020-04-27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Алексей Щербаков — в новом выпуске шоу «Интервью с комиком» — The Flow
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Комик Алексей Щербаков — в гостях у Дудя — The Flow
  6. 6,0 6,1 Алексей Щербаков у Дудя: «Когда вижу жену, чувствую тот трепет, который был в школе» — Starhit
  7. Comedy Баттл. Новый сезон — Лёха (1 тур) — Comedy Баттл
  8. Comedy Баттл. Без границ — Леха (1 тур) 05.07.2013 — Comedy Баттл
  9. Comedy Баттл. Без границ — Леха (2 тур) 08.11.2013 — Comedy Баттл
  10. «Алексей Щербаков» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2020-04-27-ին.
  11. вечервечер s01e07 (Денис Косяков, скандальный выпуск) — Stand Up Club #1
  12. «Прожарка» Ольги Бузовой. Пилотный выпуск. Бой за эфир! — Прожарка
  13. LABELCOM — Medium Quality
  14. Команда шоу «Что было дальше?» «выбрала путь эксцентрики» на «Вечернем Урганте» — Афиша Daily
  15. Резиденты YouTube шоу «Что было дальше?». Вечерний Ургант. 1219 выпуск от 18.12.2019 — Первый канал
  16. «Щербаков vs Долгополов, кто победит? Шоу Дудя заставило людей сравнить комиков, и симпатии в пользу первого» (ռուսերեն). MediaLeaks. 2020-01-29. Վերցված է 2020-04-27-ին.
  17. «Алексей Щербаков, Тамби Масаев и Рустам Рептилоид троллят «Безумного Макса» в рекламе «Газпромнефти»» (ռուսերեն). AdIndex.ru. Վերցված է 2020-04-27-ին.
  18. «Смейтесь, сидя дома: Esquire запустили большой проект о российском стендапе». Harper’s Bazaar - модный женский журнал. Վերցված է 2020-04-27-ին.
  19. https://www.vokrug.tv/article/show/15795111701/ — Вокруг ТВ
  20. ««Почувствуй нашу любовь дистанционно» Филипп Киркоров, Александр Кокорин, Гарик Мартиросян, Алексей Щербаков и другие звёзды в новом спецвыпуске на ТНТ» (անգլերեն). sib.fm. Վերցված է 2020-04-27-ին.
  21. «Звезды приняли участие в спецвыпуске канала ТНТ «ТНТ против коронавируса» | Открытый Нижний». opennov.ru. Վերցված է 2020-04-27-ին.

Արտաքին հղումներ