Content deleted Content added
Նոր էջ «== Հաջ == === Հաջ === Հաջ, (արաբ. حَجّ‎) — ուխտագնացություն` կապված Մեքքա (Ալ Հարամ մզկիթ) և դրա...»:
(Տարբերություն չկա)

04:28, 10 Հուլիսի 2017-ի տարբերակ

Հաջ

Հաջ

Հաջ,   (արաբ. حَجّ‎) —   ուխտագնացություն` կապված Մեքքա (Ալ Հարամ մզկիթ) և դրա մերձակայք (Արաֆաթ լեռ, Մուդալիֆա և Մինա հովիտներ) կատարելիք այցելության հետ: Հաջը համարվում է իսլամի հինգերորդ հիմնասյունը` Շահարդայից, Նամազից, Զաքաթից (Նվիրաբերություն-հարկ) և Պահքի (Ռամադան)  ամսից հետո:

Իսլամը հիմնված է 5 հիմնասյուների վրա. վկայություն առ այն, որ չկա այլ Աստված Ալլահից բացի և Մուհամմեդը Ալլահի ծառան է ու նրա մարգարեն(արաբերեն՝ لا اله الا الله و محمد رسول الله, լա իլահ իլլա-լլահ, ուա Մուհամմադ ռասուլու-լլահ), աղոթք, Ռամադան ամսին պահվող ծոմ, հարուստների կողմից ի աջակցություն աղքատների վճարվող Զաքաթ և Հաջի ուխտագնացություն: Գոյություն ունեն ուխտագնացության մի քանի տեսակներ. պարտադիր՝ հաջ ալ-իֆրադ, ումրա (փոքր հաջ), հաջ աթ-թամաթուա կամ բոլոր այս տեսակների համատեղումը՝ հաջ ալ-կիրան։


=== Հաջ բառի նշանակութունը

===

Արաբերենից բառացի թարգմանությամբ Հաջ նշանակում է «ձգտում, նպատակ, կամ ձգտում դեպի լուսավորը և վերադարձ, վերականգնում: Հաջին (հաջ իրականացնողը) պտտվում է Աստծո տան (Քաաբայի) շուրջը, այնուհետև գնում է դեպի Մինայի հովիտ: Բոլոր արարողակարգերն իրականացնելուց հետո, մուսուլմանը կրկին վերադառնում է Աստծո տան մոտ`հրաժեշտի պտույտ իրականացնելու համար:


Հաջը շարիաթում


Շարիաթի տերմինաբանությամբ, հաջ նշանակում է հատուկ գործողություն, որն իրականացվում է կոնկրետ ժամանակ, կոնկրետ վայրում և կոնկրետ ձևով: Սուրբ Ղուրանում Աստված ասում է, որ յուրաքանչյուր մուսուլման պետք է անպայման իրականացնի հաջ: Դա հաստավում է նաև Սուննայով (մուսուլմաների սրբազան գրքերից, որում ներկայացված են օրինակներ Մուհամմեդի կյանքից) Հաջն իրականացվում է մուսուլմանական լուսնային օրացույցի 12-րդ ամսին, ինչի հետևանքով էլ այս ամիսը կոչվում է Զու-լ-հիջրա կամ ուխտագնացության ամիս:


Արարողակարգերի պատմությունը

Հաջի արարողակարգերի պատմությունն ըստ մուսուլմանական աղբյուրների, տանում է դեպի Ադամ ու Եվա (Դրախտից վտարվելուց հետո նրանք հանդիպեցին Արաֆաթ լեռան վրա (Արաֆաթ լեռան վրա կանգնելը հաջի պարտադիր արարողակարգերից է) և Աբարահամ ու նրա որդի, որին Աբրահամը պետք է զոհաբերեր, սակայն Բարձրյալը դա թույլ չտվեց: Ստուգելով իր մարգարե Աբրահամի հավատը, Աստված ոչ միայն կենդանի թողեց նրա որդուն, այլ նաև հայտարարեց, որ իրեն պետք չեն արյունահեղությամբ ուղեկցվող զոհաբերություններ:

Իսլամի ուսմունքների համաձայն, յուրաքանչյուր մուուլման իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է իրականացնի հաջի ուխտագնաություն, եթե իհարկե նա ի վիճակի է դա անել: Եթե հարգալից պատճառներով մուսուլմանը չի կարող անձամբ գնալ ուխտագնացության, նա ունի իրավունք իր փոխարեն այնտեղ ուղարկելու մեկ ուրիշին: Այդ մարդուն կոչում են "Վաքիլ ալ Հաջ": Այս դեպքում մուսուլմանը պետք է հոգա ուխտագնացության բոլոր ծախսերը: Սակայն "Վաքիլ ալ Հաջ"-ը պետք է նախկինում անպաման ուխտագնացություն կատարած լինի: 


Հաջի իմաստը


• Իսլամի տեսանկյունից Հաջը համարվում է մուսուլմանի լավագույն գործերից մեկը: "Մուհամմեդ մարգարեին հարցրին. "Որն է լավագույն գործը": Նա պատասխանեց. "Հավատքն առ Աստված և նրա մարգարեն": Նրան հարցրին. "Իսկ հետո՞": Մուհամմադը պատասխանեց. "Ջանասիրությունն Աստծո ճանապարհին" և վերջում` "Անթերի հաջը"

• Հաջը համարվում է Ջիհադի տեսակներից

• Ուխտագնացները համարվում են Բարձրյալի հյուրերը

Իսլամի մարգարեն ասել է . "Հաջի ուխտագնացները Բարձրյալի հյուրերն են, քանի որ եթե նրանք դիմեն Աստծուն, նա կպատասխանի, եթե մեղքերի թողություն խնդրեն, կների նրանց": Նա նաև ասել է "Աստծո հյուրեր են համարվում ուխտագնացները և զինվորները"


Ուխտագնացություն, որ իրականացվում է պարտքով

Աբդուլլա իբն Աբուան ասել է."Մի անգամ ես հարցրի Իսլամի մարգարեին մի մարդու մասին, ով չի գնում Հաջ, թե նա պարտավո՞ր է պարտք վերցնել ուխտագնացություն իրականացնելու համար: Մարգարեն պատասխանեց. "Ոչ": Այսինքն`մուսուլմանին չի թույլատրվում պարտք վերցնել` հաջի ուխտագնացութան գնալու համար: Հաջի իրականացման ժամանակը Հաջի ուխտագնացության ժամանակը որոշվում է իսլամական հիջրեթի օրացույցով, որը հիմնված է լուսնային տարվա վրա: Ամեն տարի հաջն իրականացվում է 5 օրվա ընթացքում` մեկնարկելով Զու-լ-հիջրայի`իսլամական տարվա վերջին ամսվա 8-րդ օրը և ավարտվելով 12-րդ օրը: Զու-լ-հիջրայի 9-րդ օրը կոչվում է "Արաֆաթի օր" և համարվում է հաջի օրը:

Ստորև ներկայացված են 2011-2017թթ. հաջի անցկացման օրերը` ըստ Գրիգորյան օրացույցի:


2011 2012 2013 2014 2015 2016 2017
5 նոյեմբեր 25 հոկտեմբեր 14 հոկտեմբեր 3 հոկտեմբեր 22 սեպտեմբեր 10 սեպտեմբեր 31 օգոստոս


Քանի որ իսլամական օրացույցը լուսնային է, այդ օրացույցում տարին 11 տարով կարճ է Գրիգորյան օրացույցից: Այդ պատճառով հաջի օրերը փոփոխական են: Այսպիսով, ամեն տարի հաջի ուխտագնացությունը ըստ Գրիգորյան օրացույցի սկսվում է 11 (հազվադեպ 10) օր նախորդ տարվանից շուտ: Այս տարբերության հետևանքով, ամեն 33 տարին մեկ հաջը Գրիգորյան օրացույցով անցկացվում է տարին երկու անգամ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2006թ.: Հաջի և Ումրայի իրականացման պարտադիր պայմանները


Գոյություն ունեն մի շարք պարտադիր պայմաններ, որոնց իրականացման դեպքում հնարավոր է դառնում հաջի և ումրայի իրականացումը: Այդ պայմանները հետևյալն են

1. Իսլամին հետևելը համարվում է պարտադիր, քանի որ ոչ մուսուլմանին արգելված է իրականացնել հաջ կամ ումրա:

2. Բուլուղ (Հասունություն)- Շարիաթի համաձայն, անչափահաս երեխաները պարտավոր չեն իրականացնել հաջ:

3. Աղլ (առողջ միտք)- Ուխտագնացությունը պետք է իրականցվի առողջ մտքով:

4. Հուրրիաթ (Ազատություն)- Անազատության մեջ գտնվող մուսուլմանը պարտավոր չէ իրականանցնել հաջ

5. Իսթիթոաթ (Ուխտագնացություն իրականացնելու հնարավորություն)- հնարավորություն իրականացնել հաջ կամ ումրա` ըստ Աստծո հետևյալ խոսքերի. "Մարդկանց պարտավորությունն Աստծո նկատմամբ հաջի և Աստծո տան ուխտագնացությունն է նրանց համար, ովքեր կարող են դա անել


=== Հաջի իրականացման հերթականությունը ===

1. Իհրամ`Հոգևոր մաքրության վիճակ- Անցնել միքաթը (հատուկ վայրեր, որոնք նշում են այն սահմանը, որից ներս աշխարհի տարբեր ծայրերից Հարամ-է-Շարիֆ եկած հավատացյալները չեն կարող ներս մտնել, քանի դեռ չեն հասել իհրամի վիճակին): Մուսուլմանը կարդում է աղոթք և արտասանում Աստծուն ուղղված հատուկ խոսքերը . «Ահա ես քո առջև եմ, տեր Աստված: Չկա ոչ ոք քեզ հավասար: Ահա ես քո առջև եմ: Փառք քեզ, ողորմած և հզոր ես դու»: Այս պահից հետո համարվում է, որ մուուլմանը մտել է իհրամի վիճակի մեջ:

2. Զու-լ-հիջրայի 7-րդ օրը, Քաաբեի շուրջ կատարած պտույտի ժամանակ, ուխտագնացները ոտաբոբիկ և աջ ոտքով, Աշխարհի դարպասներով մտնում են Մասջեդ Ալ Հարամ մզկիթ: Այնուհետև նրանք գնում են դեպի «սև քարը, համբուրում են այն, կամ դիպչում ձեռքով: Զու-լ-հիջրայի 7-րդ օրը Ալ Հարամ մզկիթում կարդում են քարոզ (հութբա), որում խոսվում է հաջ իրականացնող ուխտագնացների պարտականությունների մասին:

3. Սայ- 7 անգամյա վազք Սաֆա և Մարվա բլուրների միջև: Դրանից հետո ուխտագնացները գնում են դեպի Զամզամ ջրհոր և դրանից երկու անգամ ջուր են վերցնում: Առաջին անգամ նանք խմում են ջուրը, երկրորդ անգամ այն լցնում են մարմնի վրա` գլխից մինչև ոտքերը:ծ

4. Աղոթք Արաֆաթ լեռան վրա -վուքուֆ: 9-րդ օրն իրականացվում է հաջի առանցքային արարողակարգը- Արաֆաթ լեռան մոտ կանգնելը: Այն սկսվում է կեսօրին, անմիջապես այն բանից հետո, երբ արևն անցել է զենիթից և ավարտվում է մայրամուտից առաջ: Այստեղ ուխտագնացները լսում են քարոզ և աղոթում`դիմելով Ալլահին. "Այստեղ ես քո ծառան եմ, Տեր Աստված": Այս աղոթքը կարդում են մի քանի անգամ և բարձրաձայն:

5. 10-րդ օրը ուխտագնացը ճանապարհվում է դեպի Մինայի հովիտ, որտեղ, Մուզդալիֆում հավաքած յոթ քարերը գցում է երեք սյուներից վերջինի` Ջամրաթ ալ աքաբայի վրա, որը խորհրդանշում է սատանային: Այս ծեսը կոչվոմ է "սատանայի քարկոծում": Մուսուլմանները մտովի իրենց նվիրում են Ասծուն և խոստանում գործադրել բոլոր տեսակի ջանքերը` իրենց կյանքից սատանային վտարելու համար:

6. Նույն օրը սկսվում է զոհաբերության օրը: Այդ օրը տղամարդ ուխտագնացները շատ կարճ կտրում են իրենց մազերը կամ մորուքները, իսկ կանայք կտրում են իրենց մազերից մի փունջ: Կտրված մազերը թաղվում են Մինայի հովտում:

7. Հրաժեշտի պտույտ Քաաբեի շուրջը (թավաֆ ալ վադա).

Քաաբեի շուրջ պտույտի ուղղությունը

Զու-լ-հիջրայի 11-13-րդ օրերին, ուխտագնացները շարունակում են զոհաբերության ծեսը և կրկին այցելում են Մինայի հովիտ, որտեղ քար են նետում այս անգամ արդեն երեք սյուների` ջամրաթ ալ ուլայի, ջամրաթ ալ վուստայի և ջամրաթ ալ աքաբայի վրա: Հաջի բոլոր ծիսակատարություններն ավարտվում են Զու-լ-հիջրայի 14-ին: Ուխտագնացները դուրս են գալիս իհրամի վիճակից և ստանում են հաջիի կոչում: Ուխտագնացությունից հետո շատերը այցելում են Մեքքայում այնպիսի վայրեր, որոնք որևէ կերպ կապված են Մուհամմեդ մարգարեի հետ: Նման վայրերից մեկը Լույսի լեռն է: Լեռան գագաթին գտնվում է Հիրա քարանձավը, որտեղ Մուհամմեդ մարգարեին առաջին անգամ իջան Ղուրանի խոսքերը: Այնուհետև ուխտագնացները գնում են Մեդինա, որպեսզի այցելեն մարգարեի և նրա մտերիմների շիրիմներին: Մեդինայում ուխտագնացներն այցելում են Մարգարեի մզկիթ` Մասջեդ ան Նաբի: Ավարտելով աղոթքը, տղամարդ ուխտագացները գնում են Մուհամմեդ մարգարեի և նրա մտերիմների շիրմիների մոտ, որտեղ բարձրաձայն ասում են. "Խաղաղություն քեզ, Ալլահի մարգարե: Աստծո ողորմությունը և օրհնությունը քեզ: Խաղաղություն քեզ` նրա լավագույն արարածը: Խաղաղություն քեզ: Վկայում եմ, որ դու մարդկանց հասցրիր Աստծո խոսքը, արդարացրիր վստահությունը, անկեղծ խորհուրդներ տվեցիր մարդկանց և պայքարեցիր հանուն Ալլահի": Այնուհետև նրանք աղոթք են կարդում առ Աստված:

Դրանից հետո ուխտագնացներն այցելում են Քուբա և Աթ Թաքվա մզկիթները: Իրենց բնակավայրում իրականացնելով վուզու (լվացում), ուխտագնացները սկզբում այցելում են Քուբա մզկիթ, որովհետև Մուհամմադ մարգարեն ասել է. "Ով մաքրվի իր տանը, հետո գա Քուբա մզկիթ ու աղոթի այնտեղ, կպարգևատրվի": Ավանդույթի համաձայն, Մուհամմեդ մարգարեն ինքն էլ ամեն շաբաթ այցելում էր այս մզկիթը, երբ բնակվում էր Մեդինայում: Մյուս մզկիթը` Աթ Թաքվան, կառուցվել է այն ժամանակ, երբ Մուհամմեդն առաջին անգամ մտավ Մեդինա: Մզկիթը հայտնի է նրանով, որ ունի երկու միհրաբ (որմնախորշ մզկիթում` որն ուղղված է դեպի ղեբլե) :

Վերադառնալով տուն, հաջին հագնում է կանաչ չալմա և սպիտակ երկար հագուստ, որը խորհրդանշում է հաջի իրականացումը: Ուխտագնացների հարազատները մեծ հյուրասիրություն են կազմակերպում նրա վերադարձի կապակցությամբ: Շատ մուսուլմաններ հնարավորության դեպքում կրկնում են հաջը: