«Մասսաչուսեթս Հոլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կառույց}} '''Մասսաչուսեթս Հոլ''' ({{lang-en|Massachusetts Hall}}), Հարվարդ քոլեջի ամենաերկար գոյատև...»:
(Տարբերություն չկա)

12:35, 3 Հուլիսի 2017-ի տարբերակ

Մասսաչուսեթս Հոլ (անգլ.՝ Massachusetts Hall), Հարվարդ քոլեջի ամենաերկար գոյատևող կառույցն է, Ամերիկայի բրիտանական գաղութներում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը եւ Միացյալ Նահանգների երկրորդ հնագույն ակադեմիական շենքը՝ Ուիլիամ և Մերի քոլեջից և Վրեն բիլդինգից հետո[4][5]: Այսպիսով, այն մեծ նշանակություն ունի ոչ միայն ամերիկայի կրթության պատմության մեջ, այլև 18-րդ դարի անգլիական գաղութների զարգացման պատմության մեջ: Մասսաչուսեթս Հոլը նախագծվել է Հարվարդ քոլեջի տնօրեն Ջոն Լեվերեթ կրտսերի եւ նրա իրավահաջորդ Բենյամին Վադսվորթի կողմից: Այն կառուցվել է 1718-1720թթՀարվարդ Յարդում։ Նախկինում այն ուներ 32 սենյակից բաղկացած հանրակացարան և 64 անհատական հետազոտություն անցկացնելու համար նախատեսված սենյակներ։

Մասսաչուսեթս Հոլ
Տեսակհամալսարանական կառույց
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՄասաչուսեթս
Ժառանգության կարգավիճակԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ և Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2][3]
Քարտեզ
Քարտեզ

Բոստոնի պաշարման ժամանակ 640 ամերիկացի զինվոր ներկա են եղել այնտեղ։ Կառույցի ներսում եղած փայտե և երկաթե իրերի մեծ մասը, այդ թվում փայտե դռնակները, անհետացել են հենց այդ ժամանակ։ Մինչ կառույցի՝ որպես ուսանողների նստավայր նախագծվելը, այն տարիներ շարունակ ծառայել է բազմաթիվ նպատակների համար։ 1722թԹոմաս Հոլիսը նվիրաբերեց մի անկյունաչափ և 24 ոտնաչափ աստղադիտակ, որպես օրինակ այն բանի, որ կառույցում տեղակայված էր ոչ պաշտոնական աստղադիտարան: Ներկայումս համալսարանի ռեկտորը, գանձապահը և փոխնախագահներն ունեն գրասենյակներ, որոնք զբաղեցնում են առաջին երկու հարկերը եւ երրորդի կեսը, իսկ չորրորդ հարկում բնակվում են առաջին կուրսեցիները։ Մասաչուսեթս Հոլում՝ Հարվարդի ամենահին շենքում ներկա են եղել շատ ազդեցիկ մարդիկ։ Այնտեղ ապրած ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից են եղել Ջոն Ադամսը, Ջոն Հանքոկը, Սամուել Ադամսը, Էլբրիջ Գերին և Ջեյմս Օտիսը։

Ծանոթագրություններ

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
  3. National Archives Catalog
  4. "The Critical Mass. (Hall)", The Crimson, April 5, 2007
  5. The other, the Wren Building at the College of William and Mary, has been destroyed by fire three times, and rebuilt.

Արտաքին հղումներ