Թոմաս Հոլիս (ապրիլի 14, 1720(1720-04-14)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 1, 1774(1774-01-01)[1][2]), անգլիացի քաղաքական փիլիսոփա և հեղինակ[3][4]։

Թոմաս Հոլիս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1720(1720-04-14)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհունվարի 1, 1774(1774-01-01)[1][2] (53 տարեկան)
ԿրթությունHaberdashers' Adams?
Մասնագիտությունփիլիսոփա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
 Thomas Hollis (1720–1774) Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Հոլիսը ստացել է կրթություն Ադամսի Քերականական դպրոցում` մինչև 10 տարեկանը, այնուհետև Սբ․ Ալբանսում մինչև 15 տարեկանը, նախքան ֆրանսերեն, գերմաներեն և հաշվապահություն սովորելը Ամստերդամում։ 1735 թվականին՝ հոր մահից հետո, նրա խնամակալն էր Ջոն Հոլլիսթերը։ Այնուհետև նա հանրային ծառայությունում վերապատրաստվել է Գրեշամ քոլեջում՝ Լոնդոնում՝ Ջոն Ուարդի մոտ։ 1740-1748 թվականներին նա Լինքոլն Իննում բնակարան վերցրեց՝ նույնիսկ երբևէ օրենքը կարդացած չլինելով։ Այդ ժամանակահատվածում նա հորից, պապից և քեռուց ստացած ժառանգությամբ մի հարուստ մարդ էր։

Արվեստ և ճանապարհորդություն խմբագրել

1748-1749 թվականներին Հոլիսը ճանապարհորդեց Թոմաս Բռենդի հետ (ավելի ուշ Բռենդ Հոլլիս) և 1750-1753 թվականներին կրկին՝ մեծ մասամբ միայնակ, հանդիպելով շատ, հայտնի ֆրասնիացի փիլիսոփաների և մի քանի իտալացի նկարիչների, որոնց մեջ էր նաև Կամիլլո Պադերնին, ով նրան նամակ էր գրել իր 1754 թվականի պեղումների մասին՝ Պապիրի Վիլլայում։ Վերադառնալով Անգլիա նա Արվեստի Թագավորական Հասարակության ակտիվ անդամ էր։ Նա Պիրանեսիին առաջարկեց անդամակցություն Անտիկ Հասարակությանը, մի շարք հանձնարարություններ տվեց Կիպրիանիին և, որպես Կանալետտոյի լավագույն ընկեր, հանձնարարվեց 6 նկար իր կողմից։ Այդ նկարները ներառում էին Օլդ Ուալթոն կամուրջը, որտեղ Հոլիսը, իր ժառանգ Թոմաս Բրենդը և Հոլիսի ծառան էին պատկերված, ինչպես նաև Ռանելագում գտնվող ռատունդայի ինտերիերը։ 1757 թվականին նա ընտրվեց Թագավորական Ընկերության անդամ։ Նա լավ կապեր ուներ՝ ճանաչելով Ֆրանսիս Բլեքբուրնին և Թեոֆիլուս Լինդսիին, Ջոն Վիլքսին, մի քանի հասակակիցների և տարեց ՈՒիլիամ Փիթին։ Նա Գայսի և Սբ․ Թոմասի հոսպիտալների ղեկավարն էր և Մագդելան հոսպիտալի և ապաստարանի պահապան- խնամակալը։

Գործունեություն խմբագրել

Հոլիսի հիմնական ներդրումը պետական ծառայության մեջ եղել է Անգլիական ազատության պաշտպանումը և զարգացումը՝ կառավարության վերաբերյալ համապատասխան գրքեր շրջանառելու միջոցով։ 1754 թվականից նա վերահրատարակեց և տարածեց 17-րդ դարի գրականությունը, ներառելով այնպիսի աշխատանքներ ինչպիսիք են Թոլանդի «Միլթոնի կյանքը», Մարչամենտ Նեդհամի, Հենրի Նեվիլի, Ֆիլիպ Սիդնեյի բրոշյուրեները և Ջոն Լոքսի «Կառավարության երկու քննախոսությունները»։ 1760 թվականին նա հանձնարարեց գրավաճառ Էնդրյու Միլլերին հրատարակել հանրապետական կառավարության շահերը պաշտպանող աշխատանքներ, ինչպիսիք են՝ Ջոն Միլթոն (1760), Ջոն Թոլանդ (1760), Ալգերնոն Սիդնի (1763), Հենրի Նեվի (1763) և Ջոն Լոք (1764)։ Գրքերը նրբագեղորեն զարդարված էին ավելի մեծ ազդեցություն թողնելու համար, զարդարված էին ազատություն խորհրդանշող գլխարկով և բուով[3]։ Նա նաև հրատարակեց Ամերիկյան գաղութականների աշխատանքները Սթեմփ ակտի ճգնաժամի մասին՝ ներառելով Ջոն Ադամսի դեսերտացիան Կանոնի և ֆեոդալ օրենքի մասին։

Սկզբում բրոշյուրները ուղարկվում էին Բրիտանիայի և մայրցամաքային Եվրոպայի գրադարաններ․ ավելի ուշ նա իր առատաձեռնությունը տարածեց նաև Ամերկայում։

Նա շարունակեց իր մեծ քեռու՝ Թոմասի ուղին, որպես ամերիկյան քոլեջների խոշոր բարերար, հատկապես Հարվարդի, ուղարկելով նվիրաբերություններ և մի շարք գրքեր՝ ազատության սիմվոլներով զարդարված։ 1755 թվականից նրա հիմնական թղթակիցն էր ամերիկացի Ջոնաթան Մեյհուն Բոստոնը, իսկ նրա մահից հետո Էնդրյու էլլոթ[3]։ Նրա մյուս բարեգործությունները ներառում էին զգալի նվիրատվություններ Բեռնի և Լայդենի համալսարանի թանգարանիններին։

Հոլիսը եղել է նաև Ուիլիամ Հարիսի (պատմաբան) հովանավորը և ընկերը։

Նա հանկարծամահ է եղել 1774 թվականի հունվարի 1-ին։ Նա ամուսնացած չէր և իր ժառանգությունը թողեց Թոմաս Բրենդին, ով ավելացրեց Հոլիսի անունը իր անվանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hollis, Thomas // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T038663
  3. 3,0 3,1 3,2 Marshall, P. D. (1984). «Thomas Hollis (1720-74): The bibliophile as libertarian» (PDF). Bulletin of the John Rylands Library. Manchester, UK: John Rylands University Library. 66 (2): 246–263. ISSN 0301-102X. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  4. «Thomas Hollis». Oxford Dictionary of National Biography. 2008 թ․ հունվար. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հոլիս» հոդվածին։