Ջեյմս Օտիս (անգլ.՝ James Otis, փետրվարի 5, 1725(1725-02-05)[1][2], Բարնսթեյբլ, Մասաչուսեթս, ԱՄՆ - մայիսի 23, 1783(1783-05-23)[1][2], Անդովեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և պամֆլետիստ, քաղաքական գործիչ ԱՄՆ անկախության պատերազմի տարիներին։ Օրենսդիր մարմնի անդամ Մասաչուսեթսից։ Նրա կողմից հռչակված «Չկան հարկեր առանց ներկայացուցչության» սկզբունքը դարձել է ամերիկացի հայրենասերների կարգախոսը[3][4] Մեծ Բրիտանիայից անկախության համար պայքարում։

Ջեյմս Օտիս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1725(1725-02-05)[1][2]
ԾննդավայրԲարնսթեյբլ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմայիսի 23, 1783(1783-05-23)[1][2] (58 տարեկան)
Մահվան վայրԱնդովեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանGranary Burying Ground
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Մասնագիտությունփաստաբան, լրագրող, քաղաքական գործիչ և գրող
Ծնողներհայր՝ James Otis, Sr.?, մայր՝ Mary Allyn?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg James Otis, Jr. Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջեյմս Օտիսը ծնվել է 1725 թվականի փետրվարի 5-ին, Մասաչուսեթս նահանգի Բառնստաբլ քաղաքում։ Ջեյմսը գնդապետ և հայտնի փաստաբան Ջեյմս Օտիս Ավագի և Մերի Էլլինի երկրորդի երեխան էր, ովքեր ընդհանուր ունեին տասներեք երեխա։ Նրա քույրը՝ Մերսի Օտիս Ուորենը, հայտնի է նաև որպես անկախության պայքարի ակտիվ մասնակից, բանաստեղծ և առաջին ֆեմինիստներից մեկը։ 1743 թվականին Օտիսն ավարտել է Հարվարդը և դարձել Բոստոնի լավագույն իրավաբաններից։ Նա մի քանի տարի զբաղվել է փաստաբանական գործունեությամբ Պլիմուտում։ 1755 թվականին Ջեյմսը ամուսնացել է Ռութ Քանինգհեմի՝ հարուստ վաճառականի դստեր հետ, որի օժիտը գերազանցում էր 10,000 ֆունտ ստեռլինգը։ Նրանց ամուսնության ընչացքում երեք երեխա են ունեցել՝ Ջեյմսը, Էլիզաբեթը և Մերին։ Հայտնի է, որ Ռութ Կանինգհեմը ռոյալիստ էր և «Համոզված Թորի», բայց դա չի խանգարել Ջեյմսին նրան համարել իր սիրելի կինը։ Փիլիսոփա և տնտեսագետ Ջոն Ադամսը համարվում էր Օտիսի ընտանիքի ընկերը։

Պայքար գաղութարարների իրավունքների համարԽմբագրել

1760 թվականին Ջեյմս Օտիսը նշանակվել է ծովային դատարանի վերահսկիչ, բայց նա ինքնակամ հրաժարական է տվել, երբ նրա հորը մերժել են տալ գլխավոր դատարանի խոստացված պաշտոնը պետական դատարանում։ Օտիսը, պաշտպանելով բոստոնյան վաճառականների շահերը, Գերագույն դատարանում պայքար է սկսել աջակցության հրամանների դեմ, որը գաղութարարներին պարտավորեցնում էր մայրաքաղաքի ցանկացած ներկայացուցչի իրենց տները թողնել և անվիճելիորեն կատարել նրա բոլոր պահանջները։ Այսպիսով սկսվել է գաղութարարների պայքարը իրենց իրավունքների համար, որում կարևոր դեր խաղացին փաստաբանները։ 1761 թվականի փետրվարին Օտիսը մի քանի ժամ ելույթ է ունեցել Բոստոնի քաղաքային խորհրդում աջակցության հրամանների կատարման գործադրման թերթերի չեղարկման համար։

Ջեյմս Օտիսը հսկայական ժողովրդականություն է վայելել անկախության և գաղութարարների իրավունքների հայրենասեր կողմնակիցների շրջանում։ 1765 թվականին նա ճնշող մեծամասնությամբ ընտրվել է Կոնգրեսում պատվիրակ Մասաչուսեթսից, որտեղ նա մնացել է չորս տարի, մինչև որ նա դարձել է փողոցային հանցագործության զոհ։ Ջեյմս Օտիսի վրա անհայտ հարձակվողը կրակել է գլխին, և նա կորցրել է առողջ դատողությունը։ Նա մահացել է 58 տարեկան հասակում 1783 թվականին կայծակի հարվածից, երբ կանգնած էր իր ընկերոջ տան շեմին[5]։

«Չկան հարկեր առանց ներկայացուցչության»Խմբագրել

Գաղութարարների պայքարը հանուն իրավունքների կարևոր քայլ է անկախության պատերազմի մեկնարկի ճանապարհին։ Բողոքների պատճառով 1766 թվականին չեղարկվել է դրոշմանիշների մասին օրենքը, բայց խտրական այլ օրենքներ շարունակել են գործել։ Խոսքն ընտրվել է որպես խտրականության դեմ պայքարի հիմնական զենք։ Ելույթներն ու այսպես կոչված պամֆլետային գրականությունը նպատակ ուներ հասարակ մարդկանց մեջ վրդովմունք առաջացնել մետրոպոլիայի քաղաքականության դեմ և նրանց ուղղորդել Անգլիայի դեմ պայքարին։ Հիմնական կարգախոսն էր «Չկան հարկեր առանց ներկայացուցչության»՝ նշելով Օտիսի և նահանգների բնակիչների դիրքորոշումը։

Օտիսը խոսել է բնական օրենքի դիրքերից, որը, նրա կարծիքով, վեր է թագավորական իշխանությունից և ապահովում է գաղութի և մայրաքաղաքի բնակիչների հավասարությունը։ Որպես փաստաբան՝ նա պնդում էր, որ Հապեաս Կոռպուս Ակտը՝ կամայականություններից մարդու պաշտպանության երաշխավորը, և Իրավունքի մասին նախագիծը պետք է հավասարապես տարածվեր ամերիկացիների վրա։ Ելույթներում և պամֆլետներում նա ցույց էր տալիս ահռելի էրուդիզմ և կրթություն։ Ջեյմս Օտիսի ուշագրավ պամֆլետներն են.

  • «Բրիտանական գաղութների իրավունքները՝ հաստատված և ապացուցված» (1764 թվական)
  • «Բրիտանական գաղութների պաշտպանությունը» (1765 թվական)
  • «Քննարկում գաղութարարների անունից» (1765 թվական)

«Բրիտանական գաղութների իրավունքներ»Խմբագրել

Հակահերալդիկական պամֆլետները դարձել են Անկախության պատերազմին նախորդող ժամանակաշրջանի խորհրդանշական երևույթ։ 1764 թվականի փետրվարի 10-ին լույս տեսած «Բրիտանական գաղութների իրավունքները՝ հաստատված և ապացուցված» պամֆլետն արտահայտում է բնական օրենքի գիծը, որը բնորոշ է ապագա ամերիկյան սահմանադրականությանը։ Բնական իրավունքների վարդապետությունը սկիզբ է առել Անգլիայում 17-րդ դարում (դրա հիմնադիրը համարվում է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը)։

«Բնական օրենքը մարդու ձեռքի գործ չէ, և այն անձի կողմից չի կարող ուղղվել կամ փոփոխվել։ Նա ազատ է դրան համապատասխանելու և պահպանելու կամ չհնազանդվելու և խախտելու այն։ Վերջինս երբեք անպատիժ չի մնում, նույնիսկ այս կյանքում, եթե մարդու համար պատիժ կարող է համարվել մարդու այլասերության զգացումը, սեփական հիմարության և չար գործերի պատճառով առաքինի և ազնիվ մարդու կոչումից զրկելը և չարագործի խարան ստանալը կամ ընկերոջից, գուցե այդ ազգի հհորից անհագ առյուծի կամ վագրի վերածվելը»։

(Ջ. Օտիս, «Բրիտանական գաղութների իրավունքները՝ հաստատված և ապացուցված»)

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Сборник документов по истории нового времени. Буржуазные революции XVII—XVIII вв. М., 1990.
  • Война за независимость и образование США. — М.: Наука, 1976.
  • Г. Аптекер. История американского народа. Колониальная эра. — М., 1961.
  • Белявская И. А. Джеймс Отис и его роль в подготовке войны за независимость // Американский ежегодник-1975. М., 1975
  • Breen, T. H. "Subjecthood and Citizenship: The Context of James Otis's Radical Critique of John Locke," New England Quarterly (Sep., 1998) 71#3, pp. 378–403 in JSTOR
  • Brennan, Ellen E. "James Otis: Recreant and Patriot," New England Quarterly (1939) 12:691–725 in JSTOR
  • Clancy, Thomas K., "The Importance of James Otis," 82 Miss. L.J. 487 (2013).
  • Farrell, James M. "The Writs of Assistance and Public Memory: John Adams and the Legacy of James Otis," New England Quarterly (2006) 79#4 pp. 533–556 in JSTOR
  • Ferguson, James R. "Reason in Madness: The Political Thought of James Otis," William and Mary Quarterly, (1979): 36(2):194–214. in JSTOR
  • Frese, Joseph R. "James Otis and the Writs of Assistance," New England Quarterly 30 (1957) 30:496–508 in JSTOR
  • Pencak, William. "Otis, James" in American National Biography Online Feb. 2000
  • Samuelson, Richard A. "The Constitutional Sanity of James Otis: Resistance Leader and Loyal Subject," Review of Politics (Summer, 1999), 61#3 pp. 493–523 in JSTOR
  • Shipton, Clifford K. Sibley's Harvard Graduates, vol. 11 (1960), pp. 247–87, a short scholarly biography
  • * Tudor, William. (1823). The Life of James Otis, of Massachusetts: Containing Also, Notices of Some Contemporary Characters and Events, from the Year 1760 to 1775. Boston, MA: Wells and Lilly.
  • Waters, John J. Jr., The Otis Family in Provincial and Revolutionary Massachusetts (1968)

Արտաքին հղումներԽմբագրել