«Հակոբ Սանդալջյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ քանդակագործ, ջութակահար
Content deleted Content added
Նոր էջ « '''Հակոբ Սանդալջյան''' (1931-1990)ամերիկահայ երաժիշտ և մանրաքանդակող, ծնվել է Եգիպտոսում։ Հա...»:
(Տարբերություն չկա)

07:02, 2 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Հակոբ Սանդալջյան (1931-1990)ամերիկահայ երաժիշտ և մանրաքանդակող, ծնվել է Եգիպտոսում։ Հայտնի է իր մանրաքանդակներով, որոնք տեղադրված են Լոս Անջելեսի "Ջուրասիկ Թեքնոլոջի" թանգարանում։ [1] Սանդալջյանի աշխատանքներից են բրինձի հատիկի վրա քանդակված "Արարատ լեռը", խաչելիությունը, որտեղ պատկերված է Հիսուսի մանրաքանդակը խաչի վրա, որը պատրաստված է Սանդալջյանի մազափունջից։ Ինչպես նաև Դիսնեյի հերոսների կերպարներ (Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները, Միքի Մաուսը և այլն) կամ պատմական կերպարներ (Նապոլեոն կամ Հռոմի Պապ Հովհաննես 2-րդը)։ Քանդակները արված են ասեղի ծայրին կամ ասեղի անցքի մեջ։ [1][2][3] Սանդալջյանը ծնվել է Ալեքսանդրիայում, Եգիպտոսում։ Երաժշտություն է ուսումնասիրել Երևանում և Մոսկվայում։ Ջութակահար էր և երաժշտություն էր դասավանդում Երևանի Կոնսերվատորիայում։ 1970-ականների սկզբին Սանդալջյանը իր ուսանողներից մեկից՝ Էդվարդ Տեր-Ղազարյանից տեղեկանում է մանրաքանդակագործություն արվեստի մասին։ [4] 1980 թվականին գաղթում է Միացյալ Նահանգներ՝ թողնելով իր ստեղծած 18 մանրաքանդակները։ Հաջորդ տասնամյակի ընթացքում նա ստեղծում է 33 մինյատուրա։ Աշխատելով չափազանց դանդաղ մանրադիտակի միջոցով՝ Սանդալջյանը կիրառում էր իր իսկ կողմից ստեղծված գործիքներ, ինչպիսին է օրինակ սուր ասեղը սուտակի կամ ադամանդի փոշու մեջ թաթախված ՝ իր քանդակները ստեղծելով այնպիսի նյութերից, ինչպիսին են փոշին, մազը կամ թելիկը։ Սանդալջյանը այս արվեստի մյուս ներկայացուցիչներից տարբերվում էր նրանով, որ իր գործերը ներկում էր մազով՝ օգտագործելով այն որպես խոզանակ։ Սանդալջյանը հաշվարկում էր իր շարժումները՝ իր սրտի զարկերի միջև, այսպիսով մաքսիմումի հասցնելով իր մատների կառավարումը։ Նրանք, ովքեր Սանդալջյանին տեսել էին աշխատելիս, պատմում են, որ անհնար էր ասել, թե երբ են նրա ձեռքերը շարժվում։ [5] Ինչպես նկարագրվում է Լորենս Վեշլերի "Պարոն Ուիլսոնի Զարմանքի Կաբինետը" գրքում "Ջուրասիկ Թեքնոլոջի" թանգարանի հիմնադիր Դեյվիդ Հիլդբրենդ Ուիլսոնը Սանդալջյանի մասին իմանում է թանգարանի հաճախորդներից մեկից և սկսում է հաճախել Մոնտբելլոյում գտնվող նրա տուն։ Ուիլսոնը արվեստագետին նկարագրում է որպես շատ հանգիստ բնավորություն ունեցող անձնավորություն։ Աստիճանաբար նա որոշում է Սանդալջյանին հնարավորություն տալ ՝ թանգարանում շոու ունենալու, սակայն երբ իր մոտ է կանչում արտիստին, իմանում է, որ վերջինս 10 օր առաջ մահացել է։ Վեշլերը նաև պատմում է, որ իր սեփական կասկածները Սանդալջյանի ցուցահանդեսի արժանահավատության վերաբերյալ փարատվեցին, երբ Սանդալջյանի որդին նրան պատմեց հոր աշխատանքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև Հայաստանում մանրաքանդակագործության ավանդույթների մասին։ [6]

Հրապարակումներ

  • Ասեղի անցքը. Հակոբ Սանդալջյանի մանրաքանդակագործության յուրօրինակ աշխարհը, Ռալֆ Ռուգոֆի ակնարկը, "Ջուրասիկ Թեքնոլոջի" թանգարան, 1996 Լոս Անջելես, Կալիֆոռնիա,ISBN 0-9647215-1-1

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Contributions from the Museum of Jurassic Technology: Collections and Exhibitions: The Eye of the Needle - The Microminiatures of Hagop Sandaldjian». Վերցված է 2008-04-04-ին.
  2. Alan Burdick, "Endpaper/Workbook; Pope By a Hair", New York Times, September 19, 1993.
  3. John Mack, The Art of Small Things (Harvard University Press, 2008), ISBN 0-674-02693-4, ISBN 978-0-674-02693-3, pp. 19 (excerpt available at Google Books).
  4. Regarding Edward Kazarian, see Robert Paul Jordan, "The Proud Armenians", National Geographic, June 1978, pp. 846, 863.
  5. Phil Cousineau, Stoking the Creative Fires: 9 Ways to Rekindle Passion and Imagination (Conari, 2008), ISBN 1-57324-299-3, ISBN 978-1-57324-299-8, pp.39-41 (excerpt available at Google Books).
  6. Lawrence Weschler, Mr. Wilson's Cabinet of Wonder (Pantheon Books, 1995), ISBN 978-0-679-43998-1, pp. 58-60.