«Սուրբ Սարգիս զորավար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս . Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդ...»:
(Տարբերություն չկա)

17:56, 11 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս . Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր :

Կյանքը

Ս . Սարգիս զորավարը հայոց ամենասիրվաց սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի : Արիության համար Ս.Սարգիսը Մեծն կոստանդիանոս կայսեր 285-337 կողմիցկարգվում էիշխան և սպարապետ ` Հայաստանինսահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր , այլև հիանալի քարոզիչ : Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ , կառուցում եկեղեցիներ , տարածում քրիստոնեությունը : Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու դեմ հալածանքները Ս.Սարգիսը աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում , ուր թագավորում էր Տիրան արքան ` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին : Տեղեկանալով , որ Հուլիանոսը մեծ զորքով ծարժվում է դեպի Պարսկաստան ,Հայոց արքան , որպեսզի իր երկիրը զերծ պահի հարձակման վտանգից , հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ : Շապուհը սիրով ընդունում է նրան և նշանակում զորագնդերի հրամանատար : Զորականներից շատերը , տեսնելով քաջ զորավարի բարեպաշտությունը , նրա վարքով վկայված նվիրումն առ Աստված և աղոթքներով Տիրոջ գործած հրածքները , հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա : Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել : Զորավարը մերժում է` ասելով. <<Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը , Արարողը երկնքի և երկրի: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել >> : Այդ խոսքերից հետո Ս.Սարգիսը կործանում է բագինը : Զայրացած ամբոխը հարձակվում է Ս.Սարգսի և նրա որդու վրա : Առաջինը նահատակության պսակը ընդունում է նրա որդին` Մարտիրոսը : Ս.Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ ` գլխատվում : Նահատակվելուց հետո Ս.Սարգսի մարմնի վրա լույս է իջնում : Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները : Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում : Քանի որ Ս.Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է, պատահական չէ , որ Ս.Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները տեղափոխում է Կարբի` Աշտարակի շրջան , ամփոփում և կառուցում երանելու անունը կրող եկեղեցի :

Ս.Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս

Ս.Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով , աղոթքով , այլև ժողովրդական սովորույթներով : Ս.Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է :

Արարողակարգ

Այդ օրը ժողովրդական սովորույթներից է փոխինդով լի մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սապսել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին :Ըստ ավանդույթի` Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը , այդ տարի կիրականանա նրա երազանքը :