«Հեկատեոս Միլեթացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հեկատեոս Միլեթացի''' (Միլետացի, Έχατατος ό Μιλήσιος) (մ.թ.ա. մոտ 540—մ.թ.ա. մոտ 489), ավագ լոգոգրա...»:
(Տարբերություն չկա)

14:48, 22 Ապրիլի 2014-ի տարբերակ

Հեկատեոս Միլեթացի (Միլետացի, Έχατατος ό Μιλήσιος) (մ.թ.ա. մոտ 540—մ.թ.ա. մոտ 489), ավագ լոգոգրաֆներից ամենանշանավորը: Գրել Է «Ծագումնաբանություն» (4 գիրք) և «Երկրի նկարագրություն» (2 գիրք) աշխատությունները: Առաջինը հույն դիցաբանական հերոսների տոհմագրությունն Է, փորձել Է հերոսների ծագումնաբանությունը դարձնել ճշմարտանման: «Երկրի նկարագրություն»-ում շարադրել Է իր բազմաթիվ ճանապարհորդություններից ստացած տպավորություններն ու դիտումները, նկարագրել Եվրոպան և Ասիան, տվյալներ հաղորդել (որոնք հետագայում օգտագործել են Դիոդորոս Սիկիլիացին և, հատկապես, Ստրաբոնը) հնագույն ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում ապրած ցեղերի մասին: Երկին Հեկատեոս Միլեթացին կցել Էր աշխարհագրական առաջին քարտեզներից մեկը: Հեկատեոս Միլեթացու գործերից միայն պատառիկներ են հասել մեզ, մեջբերումների և վկայակոչումների ձևով, հետագա հեղինակների գործերում: Հեկատեոս Միլեթացու աշխատությունները կարևոր նշանակություն են ունեցել դասական պատմագրության (Հերոդոտոս, Թուկիդիդես, Քսենոփոն) ստեղծման գործում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։