«Աշոտ Հովհաննիսյան (նկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն

հայ նկարիչ
Content deleted Content added
Նոր էջ «'''Աշոտ Հովհաննիսյան''', Աշոտ Ադամի Հովհանիսյանը ծնվել է 1929 թվականի հունվարի 6-ին, Մայիսյան գյուղո...»:
(Տարբերություն չկա)

05:41, 29 Մարտի 2014-ի տարբերակ

Աշոտ Հովհաննիսյան, Աշոտ Ադամի Հովհանիսյանը ծնվել է 1929 թվականի հունվարի 6-ին, Մայիսյան գյուղում, հայ խորհրդային նկարիչ: 1964-թվականին ավարտել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան: Թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերների, դիմանկարների, նատյուրմորտների և բնանկարների հեղինակ է: Սկզբնական շրջանի գեղանկարչորեն հագեցած, նյութեղեն, ընդգծված արտահայտչականությամբ բնորոշվող Հովհաննիսյանի ստեղծագործությունը («Նատյուրմորտ», 1967թ․, «Ավլող կինը», 1969թ․, «Ինքնադիմանկար», 1970թ․) հետագայում ձեռք է բերել գծային զուգորդումներով հարուստ նկարագիր («Երեխայով մայրը», 1975թ․, «Ալմիրա», 1970թ․, «Հանդիպում», 1973թ․): Թեմատիկ կոմպոզիցիոն կտավները («Աշխատանքից հետո», 1975թ․, «Գաղտնի խորհուրդ», 1977թ․) աչքի են ընկնում խորը հոգեբանական մեկնաբանումներով: Մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային (Փարիզ, Միլան, Լիսաբոն) ցուցահանդեսների:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։