«Կահիրեի օպերային թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:Cairo opera house.jpg|right|thumb|250px|Կահիրեի օպերային թատրոնը Ազգային Մշակութային կենտրոնում` Զամալեք...»:
(Տարբերություն չկա)

14:16, 30 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Կահիրեի օպերային թատրոն (արաբ․՝ دار الأوبرا المصرية‎‎; Dār el-Opera el-Masreyya; գրական` "Եգիպտական օպերային թատրոն"), Կահիրեի Ազգային Մշակութային կենտրոնի մասը, Եգիպտոսի մայրաքաղաքի կատարողական արվեստի հիմնական վայրը: Գտնվում է Նեղոսի Գեզիրա կղզում` Զամալեք թաղամասում:

Կահիրեի օպերային թատրոնը Ազգային Մշակութային կենտրոնում` Զամալեք թաղամասում

Պատմություն

Օպերային թատրոնի բացումը տեղի է ունեցել 1988 թ. հոկտեմբերի 10-ին: Համալիրի կառուցման միջոցները նվեր էին Ճապոնիայի ժողովրդից Եգիպտոսին` Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի` 1983 թ. ապրիլին Ճապոնիա կատարած այցից հետո: Կառուցումը սկսվել է 1985 թ. մայիսին և տևել 3 տարի:

1988 թ. հոկտեմբերին նախագահ Մուբարաքը և Միկասայի արքայազն Տոմոհիտոն` Ճապոնիայի կայսեր կրտսեր եղբայրը կատարեցին Կահիրեի օպերային թատրոնի բացումը:

2007 թ. հունվարին Լոնդոնի Թագավորական Ֆիլհարմոնիկ նվագախումբը Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում առաջին անգամ հանդես գալու համար ընտրեց Կահիրեի օպերային թատրոնը:[1]

Ներկայացման տարածքներ

  • Գլխավոր դահլիճ` նստատեղեր 1,300 մարդու համար, ներառյալ նվագախմբի նստատեղերը և նախագահական օթյակը: Օգտագործվում է օպերային, սիմֆոնիկ և բալետային ներկայացումների համար:
  • Փոքր դահլիճ` նստատեղեր 500 մարդու համար. օգտագործվում է կամերային երաժշտության համար:
  • Բացօթյա դահլիճ` օգտագործվում է բացօթյա ներկայացումների համար. նստատեղեր 600 մարդու համար:

Տես նաև

Արտաքին հղումներ