«Պտղունք»–ի խմբագրումների տարբերություն

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Գյուղ | հայերեն անվանում = Պտղունք | բնօրինակ անվանում = | են...»:
(Տարբերություն չկա)

12:58, 27 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Պտղունք, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում,Վաղարշապատի տարածաշրջանում:

Գյուղ
Պտղունք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետԿարապետ Արթենյան
Մակերես4.2 կմ²
ԲԾՄ870 մ
Կլիմայի տեսակչոր խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1461 մարդ (2008)
Խտություն348 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՊտղունքեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1145 [2]
Պտղունք (Հայաստան)##
Պտղունք (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Աշխարհագրություն

Հեռավորությունը մարզկենտրոնից 33կմ: Հիմնադրվել է որպես ավան և կոչվել է Բաղրամյանի անվան սովխոզին կից ավան, Պտղաբուծական սովխոզ N9։Պտղունք է վերանվանվել 1957 թ-ին։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 870մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26, իսկ առավելագույնը`42։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

Գյուղի բնակչությունը տեղափոխվել է նույն շրջանի և Հայաստանի տարբեր գյուղերից։

Տարի 1959 1970 1979 1989 2005
Բնակիչ 847 1585 1096 1193 1755

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1755 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 23%, աշխատունակներ` 60%, հետաշխատունակներ` 17%։ Գյուղն ունի 507 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (64հա), պտղատու (97հա) և խաղողի այգիները (58հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով 26հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ