«Սպանելը հեշտ է» (անգլ.՝ Murder Is Easy), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերից, որն առաջին անգամ տպագրվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից 1939 թվականի հունիսի 5–ին և ԱՄՆ-ում Dodd, Mead and Company-ի կողմից նույն թվականի սեպտեմբերին[2]։

Սպանելը հեշտ է
անգլ.՝ Murder Is Easy և պորտ.՝ Matar é Fácil[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Ձևվեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունCollins Crime Club
Հրատարակվել էհունիսի 5, 1939
ՆախորդԷրկյուլ Պուարոյի Սուրբ ծնունդը
ՀաջորդՌեգատայի առեղծվածը

Սյուժե

խմբագրել

Լյուկ Ֆիցվիլմը գնում է գնացքով մի տարեց կնոջ՝ տիկին Պինկերտոնի հետ։ Ճանապարհին նրանք զրուցում են, և պարզվում է, որ նա գնում է Սքոթլենդ-Յարդ, որպեսզի այնտեղ պատմի իր գյուղում՝ Վիչվուդում տեղի ունեցած սերիական սպանությունների մասին։ Սակայն ավելի ուշ տիկին Պինկերտոնը ավտովթարի է ենթարկվում և մահանում. Լյուկը գնում է Վիչվուդ՝ այդ գործը բացահայտելու։ Այնտեղ Լյուկը գտնում է իր երկրորդ կեսին՝ Բրիջիտին, և անգամ փրկում է նրան արյունարբու մարդասպանի ձեռքից։ Հետագայում գործին է միանում սուպերինտենդանտ Բաթլը։ Նրա օգնությամբ հնարավոր է լինում բացահայտել վտանգավոր մարդասպանին։

Հերոսներ

խմբագրել

Գլխավոր

խմբագրել
  •   Լյուկ Ֆիցվիլմ (Luke Fitzwilliam) - երիտասարդ հնարամիտ մարդ
  •   Բրիջեթ Կանուեյ (Bridget Conway) - երիտասարդ աղջիկ՝ Լյուկի ընկերուհին
  •   Սուպերինտենդանտ Բաթլ (Supt. Battle) - ոստիկան Սթոթլանդ–Յարդից
  •   Հոնորիա Ուենֆիլտ (Honoria Waynflete) - հոժարակամ գրադարանավարուհի, լորդ Ուիթֆիլդի նախկին հարսնացուն
  • Լորդ Գորդոն Ուիթֆիլդ (Gordon Whitfiend) - գործարար, երիտասարդ տարիքում Հոնորիայի, իսկ հասուն տարիքում Բրիջեթի փեսացուն է
  • Լիդիա Հորթոնը (Lydia Horton) – մայոր Հորթնի կինը, թունավորվել է մկնդեղով
  • Հարի Քարթեր (Garry Karter) – հարբեցող, ընկել է գետն ու խեղդվել
  •  Թոմի Փիրս (Tommy Pearce) - դեռահաս, մահացել է գյուղական գրադարանի Սպիտակ դահլիճի պատուհանից ընկնելուց հետևանքով
  • Էմի Գիբսը (Amy Gibbs) - միս Ուեինֆիլտի աղախինը, մահացել է հազի համար թունավորված դեղամիջոցով
  • Դոկտոր Ջոն Էդվարդ Համբլբի (Dr. John Edward Humbleby) - մահացել է արյան վարակից
  • Լավինիա Պինկերտոն (Lavinia Pinkerton) - մահացել է Լոնդոնի կենտրոնում ավտովթարից
  • Ռիվերս (Rivers) — Գորդոն Ուիթֆիլդի վարորդը, փողոցային լապտերը ընկել էր նրա վրա

Այլ հերոսներ և կասկածյալներ

խմբագրել
  • Ջիմի Լորիմեր  (Jimmy Lorrimer) - Լյուկ Ֆիցուիլյամի ընկերը
  • Ջեսի Հաբլբի (Jessie Humbleby) - բժիշկ Հաբլբիի այրին
  • Ռոուզ Հաբլբի (Rose Humbleby) - բժիշկ Հաբլբիի աղջիկը
  • Պարոն Ջոնս (Mr. Jones) - բանկի տնօրենը
  • Հեթի Ջոնս (Hettie Jones) - բանկի տնօրենի դուստրը
  • Բժիշկ Ջեֆրի Թոմաս (Dr. Geoffrey Thomas) - բժիշկ Հաբլբիի ընկերը
  • Ալֆրեդ Ուեյք (Father Alfred Wake) - փոխանորդ
  •  Ջայլս Էպլսվորտի (Jyles Ellsworthy) - նկարիչ Վիչվուդից, Էմի Հիբսի սիրեկանը
  • Ջիմ Հարվի (Jim Harvey) - Էմի Գիբսի փեսան
  • Տիկին Գիբսը (Mrs. Gibbs) - Էմի Գիբսի մորաքույրը
  • Միսիս Փիրս (Mrs. Pearce) - մեծ ընտանիքի մայրը, ծխախոտի գործարանի ղեկավար
  •  Վոնկի Պուխ (Wonky Pooh) - հիվանդ ականջով պարսկական նարնջագույն կատու, որին խնամում է Հոնորիա Ուեինֆիլտը

Էկրանավորում

խմբագրել

Վեպը էկրանավորվել է երկու անգամ։

1981 թվականին BBC ընկերությունը նկարահանեց «Սպանության պարզությունը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Բիլ Բիքսբին է։ Ֆիլմում չկա սուպերտենդանտ Բաթլի կերպարը և փոխված է Լավինի Պինկերտոնի ազգանունը, բայց ֆիլմը ընդհանուր առմամբ շատ նման է վեպին։

2009 թվականին ITV ընկերությունը նկարահանում է «Սպանելը հեշտ է» ֆիլմը, որտեղ Բաթլի փոխարեն միսս Մարփլն է և գլխավոր դերում խաղում է Ջուլիա Մակքենզին։ Ֆիլմում կան շատ փոփոխություններ, այդ թվում միսս Մարլի կերպարի ավելացում և մի քանի հերոսների բացակայությունը։ Ավելացվել է մի քանի սյուժետային գծեր։

  • Սյուժեն ամբողջովին փոխվել է․ մարդասպանությունները այնքան շատ չեն, ինչքան վեպում։ Ֆիլմում առաջինը սպանվում է առաջնորդական փոխանորդը, իսկ վեպում Լավինիա Պինկերտոնը։ Ոչ թե միսս Մարփլն է խոսում Լավինիա Պինկերտոնի հետ, այլ Լյուք Ֆիցվիլմը։
  • Գնացքում Պինկերտոնի հետ զրուցում է Լյուկը, բայց ֆիլմում զրուցողը միսս Մարփլն է։ Այնուհետև միսս Պինկերտոնը մահանում է մետրոյի շարժասանդուղքից ընկնելուց, այլ ոչ թե ավտովթարից։ 
  • Հոնորիա Ուենֆիլտի կերպարը ավելի երիտասարդ է, ավելի անհավասարակշիռ։ Գորդոն Ուիթֆիլդը բացակայում է և այդ պատճառով էլ փոխվում է սյուժետը։

1993 թվականին Կլաիվ Էքստոնը Լոնդոնում վեպի հիման վրա պիես է բեմադրել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  2. «American Tribute to Agatha Christie». Home.insightbb.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.