Սպահանի տեխնոլոգիական համալսարան
Սպահանի տեխնոլոգիական համալսարան (պարս.՝ دانشگاه صنعتی اصفهان), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Իրանում, ճարտարագիտության և ֆիզիկական գիտությունների ուսումնահետազոտական կենտրոն։ Իրանի ամենահեղինակավոր տեխնիկական ուսումնական հաստատություններից մեկը։ Գտնվում է Սպահան քաղաքում։
Սպահանի տեխնոլոգիական համալսարան պարս.՝ دانشگاه صنعتی اصفهان | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Միջազգային անվանում | Isfahan University of Technology (IUT) |
Հիմնադրված է | |
Հիմնադրիր | Mehdi Zarghamee? |
Տիպ | պետական բարձրագույն ուսումնական հաստատություն |
Ռեկտոր | Ալի Մոհամմադ Մեյբոդի |
Ուսանողներ | 10000 |
Մագիստրատուրա | 7500 |
Դոկտորանտուրա | 2500 |
Դասախոսներ | 400 |
Կամպուս | քաղաքային |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Կայք | iut.ac.ir(պարս.) |
Error: Must specify an image in the first line. <div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">![]() Սպահանի տեխնոլոգիական համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ | |
![]() |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՀիմնադրվել է 1974 թվականին որպես «Արիամեհր» ինդուստրիալ համալսարանի Սպահանի մասնաճյուղ, որը ստեղծվել է 1966 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Ուրբան-Շամպեյնում Իլինոյսի համալսարանի կերպարով և նմանությամբ։
Իսլամական հեղափոխությունից հետո 1980 թ. «Արիամեհր» արդյունաբերական համալսարանը վերանվանվեց Շարիֆի անվան Թեհրանի տեխնոլոգիական համալսարան։ Սպահանի մասնաճյուղը առանձնացավ համալսարանից և դարձավ Սպահանի անկախ տեխնոլոգիական համալսարան։
2015-2016 ուսումնական տարում համալսարանում սովորել է ավելի քան 10000 ուսանող, այդ թվում՝ 7500 բակալավր, 2500 մագիստրոս և դոկտորանտ։
Պրոֆեսորադասախոսական կազմ
խմբագրել2015 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Սպահանի տեխնոլոգիական համալսարանի ֆակուլտետն ունի ավելի քան 400 ուսուցիչ։
Գործունեություն
խմբագրելԿրթական գործունեություն
խմբագրել2016 թվականի հունիսի դրությամբ համալսարանում հիմնական ուսումնական գործընթացն իրականացվում է 15 ֆակուլտետներում.
- Մաթեմատիկայի ֆակուլտետ
- Անգլերեն լեզվի ֆակուլտետ
- Ընդերքաբանության ֆակուլտետ
- Քաղաքացիական շինարարության ֆակուլտետ
- Համակարգչային ճարտարագիտության ֆակուլտետ
- Նյութագիտության ֆակուլտետ
- Մեքենաշինության ֆակուլտետ
- Բնական ռեսուրսների ֆակուլտետ
- Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետ
- Տեքստիլ մեքենաշինության ֆակուլտետ
- Գյուղատնտեսության ֆակուլտետ
- Քիմիական ինժեներիայի ֆակուլտետ
- Ֆիզկուլտուրայի ֆակուլտետ
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Քիմիայի ֆակուլտետ
Ֆակուլտետների կառուցվածքը ամբողջությամբ համապատասխանում է համալսարանի կրթական գործունեության հիմնական ոլորտներին։ Համալսարանն առաջարկում է բակալավրի, մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճաններ գիտության և տեխնոլոգիայի ոլորտում։
Գիտահետազոտական գործունեություն
խմբագրելՀամալսարանի կազմում ընդգրկված է 7 գիտահետազոտական կենտրոն.
- Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտ (իրանական առաջին ռադարի ստեղծող)
- Ստորջրյա հետազոտությունների կենտրոն (իրանական արտադրության առաջին սուզանավի ստեղծող)
- Ցանցային անվտանգության կենտրոն
- Պողպատի հետազոտական կենտրոն
- Հեռանկարային համակարգչային հետազոտությունների կենտրոն
- Անհիմն մշակության հետազոտական կենտրոն
- Կիրառական վիճակագրության և ստոքաստիկ համակարգերի հետազոտությունների կենտրոն
Իրանի գիտության և տեխնիկայի նախարարությունը Սպահանի տեխնոլոգիական համալսարանին շնորհել է «Գերազանցության կենտրոնի» կարգավիճակ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նանոտեխնոլոգիաները, շրջակա միջավայրը, պողպատե տեխնոլոգիաները, հանրահաշվական գիտությունները, սենսորները, կանաչ քիմիան, հողերի աղտոտումը և ջրի աղտոտումը։
2011 թվականին Սպահանի տեխնոլոգիական համալսարանը ստեղծեց և շահագործեց իր գերհամակարգիչը՝ 34000 միլիոն գործողություն մեկ վայրկյանում։ Դրա գրաֆիկական պրոցեսորները կարող են կատարել ավելի քան 32 մլրդ գործառնություն 100 վայրկյանում։
Գրադարան
խմբագրելՀամալսարանական գրադարանն ամենահարուստն է ճարտարագիտական գրականության ֆոնդի մյուս համալսարանների գրադարանների հետ համեմատ։ Այն բացվել է 1965 թվականին՝ համալսարանի մեկնարկի հետ միաժամանակ։ Կենտրոնական գրադարանը կատարում է գրքերի, ամսագրերի, հաշվետվությունների և այլ գիտական աղբյուրների համալրման կարևորագույն խնդիրը, սպասարկում է այցելուներին, ինչպես նաև ներառում է 9 այլ մասնագիտացված գրադարաններ՝ մասնաճյուղեր։
Սպահանի տեխնոլոգիական համալսարանը վարկանիշներում
խմբագրելTimes Higher Education[2]
- 2014-2015։ Ազգային վարկանիշ. 2, Միջազգային վարկանիշ. 351-400
U. S. News[3]
- 2016։ Ազգային վարկանիշ. 3, Միջազգային վարկանիշ. 547
- 2015։ Ազգային վարկանիշ. 3, Միջազգային վարկանիշ. 472
Նշումներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպահանի տեխնոլոգիական համալսարան» հոդվածին։ |