Սոֆորա ճապոնական

բույսերի տեսակ
Սոֆորա ճապոնական
Սոֆորա ճապոնական
Սոֆորա ճապոնական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Sophoreae
Ցեղ Styphnolobium
Տեսակ Սոֆորա ճապոնական (S. japonicum)
Միջազգային անվանում
Styphnolobium japonicum

Սոֆորա ճապոնական (լատին․՝ Styphnolóbium japónicum), բակլազգիների ընտանիքի թիթեռնածաղկավորների ենթաընտանիքին պատկանող բույս։ Հանդիպում է Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում։ Հայաստանում մշակվում է ցածրադիր գոտու չոր, շոգ, անտառազուրկ վայրերում։

Նկարագրություն

խմբագրել

Մինչև 25 մ բարձրությամբ տերևաթափ ծառ է, կլորավուն սաղարթով և մինչև 1 մ բնի տրամագծով։ Տերևը մուգ մոխրավուն է, ճաքճքած, տերևները՝ կենտ փետրաձև, փայլուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, մանր, դեղնասպիտակավուն ծաղիկներով, որոնք հավաքված են խոշոր, մինչև 35 սմ երկարություն ունեցող հուրաններում, բուրումնավետ են, մեղրատու, սակայն միաժամանակ՝ թույն են պարունակում։ Պտուղը երկար ունդ է, որը դեղնականաչավուն կպչուն հյութ է պարունակում։ Սերմերն օվալաձև են, մուգ դարչնագույն։ Պատկանում է բակլազգիների ընտանիքի թիթեռնածաղկավորների ենթաընտանիքին։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, դիմանում է հողի աղակալմանը, չափազանց երաշտադիմացկուն է, ջերմասեր և միաժամանակ՝ բավականին ցրտադիմացկուն (-25 C)։ Արագ է աճում, բազմանում է սերմերով։ Բույսն իր հայրենիքում համարվում է Սուրբ ծառ, այն աճեցնում են տաճարների մոտակայքում։ Հազարավոր տարիներ առաջ մարդիկ իմացել են բույսի բուժիչ հատկությունների մասին[1]։

Բուժական նշանակություն

խմբագրել

Բույսի պատրաստուկներն ունեն նաև վերքամոքիչ, անոթների պատերն ամրացնող հատկություն, նպաստում են C վիտամինի յուրացմանը, ծանր մետաղների դուրսբերմանը օրգանիզմից։ Օգտագործվում է 12-մատնյա աղիի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, թոքախտի, վարիկոզի, էնդարտերիտի, տրոֆիկ խոցերի, փսորիազի, էկզեմայի, տրոմբոֆլեբիտի, կարմրախտի, ռևմատիզմի և այլ հիվանդությունների բուժման համար։ Նպաստում է սպիների հարթեցմանը, ամրացնում մազարմատները, վերացնում կորյակները, հասունացնում և չորացնում է չիբանը[2]։ Ունի աչքի ցանցաթաղանթն ամրացնող ազդեցություն, ուժեղ հակաալերգեն է։ Սոֆորան մեծ կիրառում ունի դեղաբուսային հավաքածուներում՝ վահանագեղձի որոշ հիվանդություններ, թոքախտ, ստամոքսաբորբ, կոլիտ, սրտի ցավեր, և այլն։ Գիտական բժշկությունն օգտագործում է ճապոնական սոֆորայի և սպիտակ ճագոմի խոտի խառնուրդի ոգեթուրմը։ Այս միջոցը մաքրում է արյունատար անոթների պատերն օրգանական աղերից։

Բուժական նշանակությունը Բուլղարիայում

խմբագրել

Սոֆորան շատ մեծ տարածում ունի Բուլղարիայում, լայնորեն կիրառվում է քաղաքների կանաչապատման համար։ Այս երկրում որպես բուժիչ հումք օգտագործում են դեռ չբացված ծաղկի կոկոնը։ Սոֆորան պարունակում է մեծ քանակությամբ ռուտին՝ տերևը և մատղաշ ընձյուղը՝ մինչև 4,5 տոկոս, կոկոնը՝ 12-17, երբեմն՝ մինչև 30 տոկոս։ Որպես ռուտինի հումք՝ բույսն ունի մեծագույն նշանակություն։ Բուլղարիայում ռուտինն օգտագործվում է գիտական բժշկությունում՝ տարբեր բնույթի արյունազեղումների դեպքում։ Կոկոնը և նրա հասունացող պտուղը պարունակում են նաև բույսին բնորոշ ֆլավոններ, ալկալոիդներ և գլիկոզիդներ։ Սերմը պարունակում է մինչև 10 տոկոս ճարպայուղ[3]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Պատմում են, թե մի չարաճճի ճապոնացի տղա ծառից պոկած ճյուղով դաղում էր անցորդներին։ Բարձրացավ փոթորիկ, և բոլորը թաքնվեցին իրենց տներում։ Տղան լսեց լացի ձայն և գնաց հիվանդ պապիկի սենյակը, սակայն նա քնած էր։ Աղերս էր տալիս ծառի ճյուղը, որ տղան թողել էր փողոցում։ «Ինչո՞ւ ես իզուր տեղը պոկել, տար հետ և տնկիր տաճարի մոտ»,- ասաց պապը։ «Հավաքիր իմ արցունքները (սերմը) և տար բուժիր պապիկիդ սիրտը»,- ասաց ծառը։ Այդ օրվանից բուժված մարդիկ երիզում են ծառը կարմիր ժապավենով։

Գրականություն

խմբագրել
  • А. Шретер. Зелёная аптека. — М.։ Планета, 1986. — С. 20.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Japanese axes and adzes». Robin Wood. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Beautiful axes, Japanese carpentry tools».
  3. «Sophora japonica - Plants For A Future database report». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.