Սոֆյա Յովանովիչ (ռեժիսոր)

սերբ ռեժիսոր

Սոֆյա (Սոյա) Յովանովիչ (սերբ.՝ Софија „Соја“ Јовановић, փետրվարի 1, 1922(1922-02-01)[1], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն - ապրիլի 22, 2002(2002-04-22)[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), հարավսլավացի և սերբ ռեժիսոր և սցենարիստ, առաջին կին ռեժիսորը Սերբիայում։

Սոֆյա Յովանովիչ
Ծնվել էփետրվարի 1, 1922(1922-02-01)[1]
ԾննդավայրԲելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էապրիլի 22, 2002(2002-04-22)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0431295

Կենսագրություն խմբագրել

Սոյա Յովանովիչը նշանակալի ներդրում է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի Հարավսլավիայի և Սերբիայի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ստեղծագործական զարգացման գործում։ Սովորել է Բելգրադի արվեստների համալսարանի թատերական բաժնում, երկար տարիներ աշխատել Բելգրադի թատրոնի ակադեմիայում։ Սերբիայի թատերական բեմերում բեմադրել է մոտ 50 ներկայացում, մի շարք գեղարվեստական կինոնկարներ և հեռուստատեսային ֆիլմեր, հեռուստատեսային պիեսներ և շոուներ («Ութերորդ հարձակում», «Տոսա կատուն», «Երկու տրամվայ», «Փոփ Չիրա և փոփ սպիրա»), բազմաթիվ տիկնիկային և ռադիոներկայացումներ։ Հարավսլավիայի առաջին գունավոր «Փոփ Չիրա և փոփ սպիրա» ֆիլմի հեղինակն է[2]։

Կինոֆիլմերի ընտրանի խմբագրել

Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել

  • 1954 - Կասկածելի դեմքեր
  • 1957 - Փոփ Չիրա և փոփ սպիրա
  • 1960 – Երազանքների հանրակառքը
  • 1962 - Dr
  • 1964 – Ճանապարհ աշխարհի շուրջը
  • 1966 - Արծիվները վաղ են թռչում
  • 1969 - Silom otac
  • 1976 - Կներեք, շատ կներեք
  • 1979 - Ութերորդ հարձակում

Սցենարիստ խմբագրել

  • 1954 - Կասկածելի դեմքեր
  • 1957 - Փոփ Չիրա և փոփ սպիրա
  • 1964 - Ճանապարհ աշխարհի շուրջը
  • 1966 - Արծիվները վաղ են թռչում
  • 1969 - Silom otac

Պարգևներ խմբագրել

Սոֆյա Յովանովիչին շնորհվել են կինեմատոգրաֆիական մի շարք մրցանակներ, այդ թվում՝ Պուլայում (1975) միջազգային գեղարվեստական կինոփառատոնի «Ոսկե արենա» մրցանակը, Սինեմատիկա հատուկ դիպլոմը, կինոարվեստում ունեցած զգալի ավանդի համար, Հարավսլավիայի թատերական փառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը, «Бојан Ստուպիցա» մրցանակը և բազմաթիվ այլ մրցանակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել