Սոֆյա Կովալևսկայա (ֆիլմ)

«Սոֆյա Կովալևսկայա» (ռուս.՝ «Софья Ковалевская»), խորհրդային հեռուստաֆիլմ (երեք սերիա), որը նկարահանվել է ռուս մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայայի (1850-1891) կենսագրության հիման վրա։

Սոֆյա Կովալևսկայա
ռուս.՝ Софья Ковалевская
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկենսագրական ֆիլմ
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորAyan Shakhmaliyeva?
Սցենարի հեղինակԲորիս Դոբրոդեև
ԴերակատարներԵլենա Սաֆոնովա
ՕպերատորՍերգեյ Յուրիզդիցկի
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն220 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Պետերբուրգի գիտությունների ակադեմիան ներկայացնող թղթակից անդամ դարձած առաջին կնոջ, ինչպես նաև աշխարհում մաթեմատիկայի առաջին կին պրոֆեսորի մասին։ Պատմությունը հիմնված է Սոֆյա և Վլադիմիր Կովալևսկիների դստեր՝ Սոֆյայի (ընտանեկան շրջանում` Ֆուֆա) հիշողությունների վրա։ Հենց նա է մոր մահից տարիներ անց փորձում հասկանալ նրա իրական էությունը։ Փորձում է հասկանալ, թե ինչիսին էր Սոֆյա Կովալևսկայան ոչ միայն որպես մաթեմատիկոս և հասարակական գործիչ, այլև որպես անհատ, որի կյանքը լի էր բոլոր տեսակի իրադարձություններով և դժվարություններով։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Քննադատություն խմբագրել

«Սոֆյա Կովալևսկայան»  կանոնական ֆիլմ է «Հրաշալի մարդկանց կյանքը» շարքից, սակայն նրա լավագույն դրվագներում նշվում է հերոսուհու ներքին կոնֆլիկտը, որն ընտրության առաջ է հայտնվել գիտությանը ծառայելու և պարզ մարդկային երջանկության միջև։

Ալեքսանդր Շպագին, «Հայրենական կինոյի նորագույն պատմությունը։ 1986–2000»[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Художественные фильмы / Софья Ковалевская». culture.ru (ռուսերեն). Культура.РФ. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Новейшая история отечественного кино, 1986—2000 / Любовь Аркус и др. — Кино и контекст. — СПб.: Сеанс, 2004. — Т. VI. — 882 с. — ISBN 5-901586-06-9