Սոֆյա Դոնիանց

ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի

Սոֆյա Վիկտորովնա Դոնիանց (ռուս.՝ Софья Викторовна Донианц, հուլիսի 21, 1985(1985-07-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։

Սոֆյա Դոնիանց
Ծնվել էհուլիսի 21, 1985(1985-07-21) (38 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄիջազգային անկախ էկոլոգիական-քաղաքագիտական համալսարան, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան, Մոսկվայի նոր կինոյի դպրոց և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
sofiadoniants.com

Կենսագրություն խմբագրել

Սոֆյա Դոնիանցը ծնվել է 1985 թվականի հուլիսի 21-ին Մոսկվայում[1]։

Սովորել է թատերական թեքումով հատուկ դպրոցում՝ Պ․ Կուդրյաշովի դասարանում։ «Էրմիտաժ» թատրոնում խաղացել է «Սոնեչկան և Կազանովան» ներկայացման մեջ[2]։ Ավարտել է Միջազգային անկախ էկոլոգիական-քաղաքագիտական համալսարանը[1]։

2012 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը՝ Վլադիմիր Անդրեևի արվեստանոցը։ 2015-2016 թվականներին սովորել է Մոսկվայի նոր կինոյի դպրոցում՝ Անատոլի Վասիլևի լաբորատորիայում[1]։ 2017 թվականին սովորել է Ստելլա Ադլերի դերասանական ստուդիայում (Նյու Յորք)[3]։

2013 թվականից աշխատում է Պոկրովկա փողոցի վրա գտնվող թատրոնում[1]։

Ընտանիք խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2020

(ընթացքում)

Մենք
2019

(ընթացքում)

Ռուսական լեռներ
2019

(ընթացքում)

Փարիզ
2017 Мальчишник
2015 Ամուսնալուծություն Օլգա Նիկոլովա
2014 Դևեր ուսանողուհի
2013-2014 Ոսկորներ Մաշա Կլյուևա
2013 Ազնվազարմ օրիորդների ինստիտուտի գաղտնիքը Վանդա Մոգիլևսկայա
2013 Անհայտ կորածները Օլեսյա Լիպա
2013 Ժամանակի հանգույցը Վանդա Մոգիլևսկայա
2009 Օզյորնայայի վրա գտնվող տունը Դաշա
2007-2008 Տատյանայի օրը Կատյա Ռիբկինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Донианц Софья Викторовна». kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Софья Донианц - биография, информация, личная жизнь, фото, видео». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  3. Хитров, Антон (22 Апреля 2018). «Голубая мечта Софьи Донианц». vogue.ru. Վերցված է 09.01.2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել