Սոֆիա Բրահե (դան․՝ Sophie Brahe, օգոստոսի 24, 1559[1], Կնուստորպ ամրոց, Svalöv Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2] - 1643[3][4][5][…], Էլսիներ, Դանիա[2]), դանիացի աստղագետ, բուսաբան, բժիշկ և պատմաբան Տիխո Բրահեի կրտսեր քույրը, որի հետ նա համագործակցել է գիտական հետազոտություններում։

Սոֆիա Բրահե
դան․՝ Sophie Brahe
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1559[1]
ԾննդավայրԿնուստորպ ամրոց, Svalöv Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2]
Մահացել է1643[3][4][5][…]
Մահվան վայրԷլսիներ, Դանիա[2]
Քաղաքացիություն Դանիա
Մայրենի լեզուդանիերեն
Ազդվել էՏիխո Բրագե
Մասնագիտությունաստղագետ, պատմաբան, անշարժ գույքի սեփականատեր և ծագումնաբան
ԱմուսինOtte Andersen Thott?[2] և Erik Lange?[2]
Ծնողներհայր՝ Otte Brahe?[2], մայր՝ Beate Clausdatter Bille?[6][2]
ԵրեխաներTage Ottesen Thott til Eriksholm?[2]
 Sophie Brahe Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Բրահեի ընտանիքի՝ Կնուստորպ (ներկայիս՝ Շվեդիա) ամրոցում, նա Դանիայի թագավորի խորհրդական Օտտե Բրահեի և Սոֆիայի թագուհու պալատական կին Բեատե Բիլլե Բրահեի տասը երեխաներից ամենափոքրն էր։ Սոֆիայի եղբայրների թվում էր հայտնի աստղագետ Տիխո Բրահեն, ով նրանից մեծ էր 10 տարով։ Սոֆիան աստղագիտություն սովորել է ինքնուրույն, ուսումնասիրել է աստղագիտության վերաբերյալ գրքեր գերմաներեն, ինչպես նաև պատվիրել է լատիներենից գրքերի թարգմանություններ իր միջոցներով։ 1573 թվականից Սոֆիան օգնում էր Տիխոյին աստղագիտական դիտարկումներում և հաճախ այցելում նրա Ուրանիբորգի աստղադիտարանը։ Տիխոն հիացմունքով էր խոսում Սոֆիայի խելքի և կարողությունների մասին, իսկ հարազատները դատապարտում էին նրանց գիտությամբ զբաղվելու համար, այն համարելով անարժան ազնվական ծագում ունեցող մարդկանց համար[7]։

1576 թվականին, երբ նա 19 կամ 20 տարեկան էր, Սոֆիան ամուսնացավ Օտտո Տոտտայի հետ, և նրանք ունեցան մեկ որդի՝ Թեյջ Տոտտան, որը ծնվեց 1580 թվականին։ 1588 թվականին Սոֆիայի ամուսինը մահացավ, և նա տնօրինեց նրա ունեցվածքը (մասնավորապես՝ Տրոլհոլմ ամրոցը) մինչև որդին հասունացավ։ Այդ ժամանակ, երբ Տիխոյին օգնում էր հորոսկոպներ կազմելու հարցում, նա մեծ ուշադրություն էր դարձնում նաև այգեգործությանը, քիմիային և բժշկությանը։ Ուրանիբորգ կատարած իր այցելությունների ժամանակ Սոֆիան ծանոթանում է ալքիմիկոս Էրիկ Լանժի հետ, ով նրան ամուսնության առաջարկություն է անում, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով նրանք ամուսնանում են միայն 1602 թվականին, որից հետո Աքենֆորդում ապրում են ծայրահեղ աղքատության մեջ։ Էրիկ Լանժի աղքատության հասնելու հիմնական պատճառն այն էր, որ նա զբաղվում էր ոսկու ստեղծմամբ, ինչև չստացվեց[8]։ Ինչպես երևում է Սոֆիայի՝ հարազատներին ուղղված նամակներից, նա արժանապատվորեն և հումորի զգացումով է տարել աղքատությունը։ Էրիկ Լանժը մահացել է Պրահայում 1613 թվականին։ 1616 թվականին՝ ամուսնու մահից հետո, Սոֆիան վերադարձել է Դանիա և բնակություն հաստատել Հելսինգյորում։ Նա իր կյանքի վերջին տարիները նվիրել է դանիական ազնվական ընտանիքների տոհմաբանությունները կազմելուն, նրա առաջին աշխատությունը լույս է տեսել 1626 թվականին։ Տոհմաբանության վերաբերյալ նրա աշխատությունները մինչ օրս համարվում են դանիական ազնվականության վաղ պատմության հիմնական աղբյուրներից մեկը և պահվում են թագավորական պալատի գրադարանում։ Սոֆիա Բրահեն մահացավ Հելսինգյորում 1643 թվականին և թաղվեց Քրիստիանշտադում (Շվեդիա), Տոտտա ընտանիքի գերեզմանատանը[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Dansk kvindebiografisk leksikon (դան.) — 2001.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Sophie Ottesdatter Brahe Ca 1556 — 1643 Lärd kvinna, astronom
  3. 3,0 3,1 3,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Faceted Application of Subject Terminology
  5. 5,0 5,1 5,2 Early Modern Letters Online
  6. 6,0 6,1 6,2 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 170. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  7. Dreyer, J.L.E. (1890). Tycho Brahe, a picture of scientific life and work in the sixteenth century. Edinburgh: A. & C. Black.
  8. Levy, Rachel (2013 թ․ հուլիսի 22). «Sophie Brahe». Grandma Got STEM. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  9. Christianson 2000, էջ. 264

Արտաքին հղումներ

խմբագրել