Սու-25 ինքնաթիռի ավիավթար
Սու-25 ինքնաթիռի ավիավթար, ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25 տիպի գրոհիչ ինքնաթիռի ավիավթար, որը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Մարալիկի տարածաշրջանում։ Վթարի հետևանքով զոհվել են օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը[1][2]։
Սու-25 ինքնաթիռի ավիավթար | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | դեկտեմբերի 4, 2018 |
Վայր | Մարալիկ, Շիրակի մարզ, Հայաստան |
Զոհվածներ | 2 մարդ |
Օդանավ | |
Մոդել | Սու-25 |
Կենդանի մնացած | 0 |
Վթար խմբագրել
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ։ Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10:06-ին` Գյումրու «Շիրակ» օդանավակայանից[3][4]։
Անձնակազմի անդմաներ խմբագրել
- Ինքնաթիռի առաջին հրամանատար - փոխգնդապետ Արմեն Բաբայան։
- Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - մայոր Մովսես Մանուկյան։
Արձագանք խմբագրել
Ավիավթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը[5]։
Հետաքննում խմբագրել
Ինքնաթիռի վթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը) հատկանիշներով[6]։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի սև արկղը[7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Զինվորական ինքնաթիռն ընկել է Մարալիկի տարածաշրջանում. Արծրուն Հովհաննիսյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են».
- ↑ «Կորել է կապը ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ, որը օդ է բարձրացել Գյումրիից. օդանավում 2 զինծառայող է. ՊՆ».
- ↑ «Ինքնաթիռը հայտնաբերվել է. oդաչուները զոհվել են». Razm.info. 2018 թ․ դեկտեմբերի 4.
- ↑ «Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՍՈւ-25 ինքնաթիռի վթարի հեևանքով զոհված օդաչուների ընտանիքներին».
- ↑ «ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել».
- ↑ «Կործանված ՍՈՒ-25 ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է».