Սուր բրոնխիտ
Սուր բրոնխիտ, արագ զարգացող ընթացքով բրոնխների բորբոքային հիվանդություն, որը հիմնականում ախտահարում է խոշոր և միջին տրամաչափի բրոնխները[1][2]։ Ամենահաճախակի հանդիպող ախտանիշը խորխարտադրությամբ ուղեկցվող հազն է[2]։ Մյուս ախտանիշներից հանդիպում են՝ հևոց, տենդ և անհարմարություն կրծքավանդակում[1]։ Հիվանդությունը կարող է տևել մինչև վեց շաբաթ[1]։ Ախտանշաները տևում են մոտավորապես երեք շաբաթ, որոշները մինչև վեց, իսկ հազը կարող է տևել ավելի երկար[1][2]։
Սուր բրոնխիտ | |
---|---|
A-ով ցույց է տրված թոքերի և բրոնխների տեղակայումը, B-ով առողջ բրոնխի խոշորացված պատկերն է, С-ով բրոնխի խոշորացված պատկերն է բրոնխիտի ժամանակ։ | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | խորխարտադրությամբ ուղեկցվող հազ,սուլող շնչառություն,շնչառության տևողության կարճացում, տենդ, կրծքավանդակում անհարմարության զգացում։ |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 466 |
ՀՄԴ-10 | J20 և J21 |
Բուժում | պարացետամոլ, ՈՍՀԲԴ |
Acute bronchitis Վիքիպահեստում |
Մոտավորապես 90% դեպքերում հիվանդության պատճառը վիրուսային վարակն է[2]։ Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ շփման արդյունքում[1]։ Ռիսկի գործոններից են ծխախոտի ծուխը, փոշին և աղտոտված օդը[1]։ Որոշ դեպքերում պատճառ կարող են հանդիսանալ կապույտ հազի և միկոպլազմային թոքաբորբի հարուցիչները[2][3]։ Ախտորոշումը հիմնված է հիվանդի ունեցած գանգատների ու ախտանշանների վրա։ Խորխի գույնով չենք կարող ախտորոշել հիվանդության վիրուսային կամ բակտերիալ ծագումը[2]։ Կարիք չկա որոշել հիվանդության հիմքում ընկած հարուցիչը, քանի որ դա ազդեցություն չի թողնում բուժման ընթացքի վրա[2]։ Նույն ախտանշանները հանդիպում են նաև բրոնխային ասթմայի, թոքաբորբի, բրոնխոէկտազի, բրոնխիոլիտի և ԹՔՕՀ-ի ժամանակ[2][4]։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ նշված հիվանդություններից կարող ենք տարբերակել միայն թոքաբորբը[2]։
Կանխարգելման նպատակով պետք է հրաժարվել ծխելուց և խուսափել բրոնխները գրգռող ցանկացած գործոնից[5]։ Ձեռքերի հաճախակի լվանալը և գրիպի վիրուսի դեմ պատվաստումները նույնպես ունեն կանխարգելիչ ազդեցություն[5][6]։ Սուր բրոնխիտի բուժման հիմնական դեղամիջոցներն են պարացետամոլը (ացետամինոֆեն) և ՈՍՀԲԴ՝ որպես ջերմիջեցնողներ[7][8]։ Կարևորվում է նաև հանգիստը։ Հակահազային դեղամիջոցները արդյունավետ են, բայց խորհուրդ չի տրվում կիրառել մինչև վեց տարեկան երեխաների դեպքում[2][9]։ Սալբուտամոլը արդյունավետ չի այն դեպքում, երբ առկա է սուր հազ, որը չի ուղեկցվում բրոնխի լուսանցքի նեղացմամբ[10]։ Շատ քիչ դեպքերում այն կարող է արդյունավետ լինել բրոնխների նեղացումով պայմանավորված հևոցի ժամանակ, բայց որպես կողմնակի էֆեկտ կարող է առաջացնել նյարդային վիճակ, ձեռքերի դող և ցնցումներ[2][10]։ Հակաբիոտիկներ հիմնականում չեն օգտագործվում, բացառությամբ այն դեպքի, երբ սուր բրոնխիտը կապույտ հազի դրսևորում է[2][11]։ Ապացուցված է, որ բուժիչ ազդեցություն ունեն նաև մեղրը և պելարգոնիումը[2]։
Սուր բրոնխիտը ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է[7][12]։ Մեծահասակների առնվազն 5%-ի և երեխաների 6%-ի մոտ տարին առնվազն մեկ անգամ լինում է հիվանդության դրսևորում[4][13]։ Այն ավելի հաճախ հանդիպում է ձմռան ամիսներին։ Ամեն տարի ավելի քան 10 միլիոն մարդ ԱՄՆ-ում այցելում է բժշկի սուր բրոնխիտի գանգատներով, որոնցից 70%-ը չհիմնավորված հակաբիոտիկների կիրառումից հետո միայն[7]։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նվազեցնել հակաբիոտիկների չհիմնավորված կիրառումը սուր բրոնխիտի ժամանակ[12]։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելՍուր բրոնխիտը արտահայտվում է արտադրողական հազով, շնչառության կարճացումով (դիսպնոե) և հևոցով։ Կարող է լինել նաև ցավեր կրծքավանդակում, տենդ, հոգնածություն և անհարմարության զգացում։ Ադենովիրուսով հարուցված բրոնխիտի դեպքում կարող են դիտվել նաև համակարգային և ստամոքսաղիքային այլ ախտանշաններ։ Հազը կարող է տևել 3 շաբաթ, որոշ դեպքերում բավական երկար և շարունակվել անգամ մյուս գանգատների վերացումից հետո։
Պատճառագիտություն
խմբագրելՍուր բրոնխիտը հիմնականում հարուցվում է վիրուսներով։ Դրանցից են՝ ռինովիրուսը, շնչառական սինցիտիալ վիրուսը, ինֆլուենզան և այլն։ Բակտերիաները հազվադեպ կարող են դառնալ սուր բրոնխիտի զարգացման պատճառ։ Հարուցվում է թոքաբորբային միկոպլազմայով, թոքաբորբային խլամիդոֆիլիայով, կապույտ հազի հարուցիչով, թոքաբորբային ստրեպտոկոկով և հեմոֆիլային ցուպիկով[14]։
- Շնչուղիների գրգռումը տարբեր գործոններով հանգեցնում է բորբոքման և հյուսվածքի նեյտրոֆիլներով ներսփռման։
- Նեյտրոֆիլների կողմից արտադրվող նյութերը պատճառ են դառնում գերլորձարտադրության։
- Մանր շնչուղիներում պրիզմայաձև բջիջների քանակի ավելացումը կարող է խորացնել խցանումը։ Սա շատ բնորոշ է քրոնիկ բրոնխիտին։
- Թեև վարակները քրոնիկական բրոնխիտի զարգացման պատճառը չեն հանդիսանում, բայց նպաստում են հիվանդության ընթացքին։
Ախտորոշում
խմբագրելՖիզիկալ հետազոտությունները կարող են ցույց տալ թուլացած վեզիկուլյար շնչառություն, սուլոց և երկարացած արտաշնչում։ Բժիշկների մեծ մասը հիմնվում է չոր կամ թաց հազի առկայության վրա՝ որպես սուր բրոնխիտի հիմնական ախտանիշ։
Երբ հիվանդի մոտ առկա է հազ և շնչառության կարճացում, հիմնական հետազոտությունները, որոնք կատարվում են ախտորորշման նպատակով հետևյալն են․
- Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս բացառել թոքաբորբը, որին բնորոշ գանգատներն են տենդը, սրտի զարկերի հաճախության արագացում, շնչառության հաճախության արագացում և տարիքը[4]։
- Խորխի հետազոտությունը ցույց է տալիս նեյտրոֆիլային գրանուլոցիտներով ներսփռանք (բորբոքումով պայմանավորված), իսկ բակտերիալ հետազոտության արդյունքում կարող են հայտնաբերվել ախտածին միկրոօրգանիզմներ, ինչպիսիք են ստրեպտոկոկերի մի քանի տարատեսակները։
- Արյան հետազոտման արդյունքում կարող ենք տարբերակել բորբոքային պրոցեսը լեյկոցիտների բարձր քանակությամբ և с-ռեակտիվ սպիտակուցի քանակության ավելացումով արյան մեջ։
Կանխարգելում
խմբագրելԿանխարգելման համար պետք է խուսափել շնչուղիները գրգռող ցանկացած գործոնից, չծխել և վարակից խուսափելու նպատակով հաճախակի լվանալ ձեռքերը[5]։ Կա վարկած, որ հեմոֆիլային ցուպիկի դեմ պատվաստումը կանխում է բրոնխիտի զարգացումը[15]։
Բուժում
խմբագրելմեծ մասամբ հիվանդությունը գնում է ինքնուրույն ապաքինման։ Օգտագործվող դեղամիջոցը օգնում է վերացնել առկա ախտանիշները[16]։ Խորհուրդ է տրվում պահպանել հանգիստ և օգտագործել պատշաճ քանակությամբ հեղուկ։
Հակաբիոտիկներ
խմբագրելՀաստատված չէ, արդյոք հակաբիոտիկների օգտագործումը լիարժեք բուժում է սուր բրոնխիտը, թե ոչ[11]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հակաբիոտիկները նվազեցնում են հազը միջինը 12ժամ (ընդհանուր միջինը 14-28 օր)։ Հակաբիոտիկների կողմնակի էֆեկտներն են՝ սրտխառնոցը, փորլուծությունը։ Կարող է ձևավորվել հակաբիոտիկի նկատմամբ կայունություն, որը կտանի բուժման անարդյունավետության։
Հրաժարվել ծխելուց
խմբագրելԲրոնխիտը ավելի արագ բուժելու համար ծխողները պետք է լիարժեք հրաժարվեն ծխելուց։
Կանխատեսում
խմբագրելՍուր բրոնխիտը հիմնականում տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ[17]։ Կարող է ուղեկցել մրսածությանը կամ գրիպին, ինչպես նաև հանդես գալ ինքնուրույն։ Բրոնխիտը հիմնականում սկսվում է չոր հազով, հիվանդներն արթնանում են գիշերային մղձավանջներից։ Մի քանի օրից այն վերածվում է թաց և արտադրողական հազի, որը կարող է ուղեկցվել տենդով, հոգնածությամբ և գլխացավով։ Տենդը, հոգնածությունը և անհարմարությունը տևում են ընդամենը մի քանի օր, բայց թաց հազը կարող է տևել ավելի երկար։
Եթե հազը տևում է մեկ ամսից ավելի, բժիշկը կարող է տալ քիթ-կոկորդ-ականջաբանի ուղեգիր, որպեսզի հասկանա բրոնխիտից բացի, կա արդյոք գրգռում առաջացնող այլ պատճառ։ Մի քանի ամիս շարունակ բրոնխների բորբոքման առկայության դեպքում որոշ հիվանդների շրջանում հավանական է ասթմատիկ վիճակի զարգացումը։
Բացի այդ, եթե առաջին անգամ դիտվում է հազ՝ թեթևակի արյամբ ուղեկցվող խորխարտադրությամբ, անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, քանի որ արյունային արտադրության պատճառը կարող են լինել այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են տուբերկուլյոզը կամ թոքի քաղցկեղը։
Համաճարակաբանություն
խմբագրելՍուր բրոնխիտը ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է[7][12]։ Մեծահասակների առնվազն 5%-ի և երեխաների 6%-ի մոտ տարին առնվազն մեկ անգամ լինում է հիվանդության դրսևորում[4][13]։ Այն առավել հաճախ հանդիպում է ձմռանը[4]։
2011 թվականին մեկ տարեկանից ցածր երեխաների շրջանում շտապ-օգնությամբ հիվանդանոց գնալու ամենահաճախակի պատճառը եղել է սուր բրոնխիտը[18]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «What Is Bronchitis?». 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Albert, RH (2010 թ․ դեկտեմբերի 1). «Diagnosis and treatment of acute bronchitis». American Family Physician. 82 (11): 1345–50. PMID 21121518.
- ↑ «What Causes Bronchitis?». 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Wenzel, RP; Fowler AA, 3rd (2006 թ․ նոյեմբերի 16). «Clinical practice. Acute bronchitis». The New England Journal of Medicine. 355 (20): 2125–30. doi:10.1056/nejmcp061493. PMID 17108344.
{{cite journal}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 5,0 5,1 5,2 «How Can Bronchitis Be Prevented?». 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Singh, Anumeha; Zahn, Elise (2018). Acute Bronchitis. StatPearls Publishing. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Tackett, KL; Atkins, A (2012 թ․ դեկտեմբեր). «Evidence-based acute bronchitis therapy». Journal of Pharmacy Practice. 25 (6): 586–90. doi:10.1177/0897190012460826. PMID 23076965.
- ↑ «How Is Bronchitis Treated?». 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Smith, SM; Schroeder, K; Fahey, T (2014 թ․ նոյեմբերի 24). «Over-the-counter (OTC) medications for acute cough in children and adults in community settings». The Cochrane Database of Systematic Reviews. 11 (11): CD001831. doi:10.1002/14651858.CD001831.pub5. PMID 25420096.
- ↑ 10,0 10,1 Becker, Lorne A.; Hom, Jeffrey; Villasis-Keever, Miguel; van der Wouden, Johannes C. (2015 թ․ սեպտեմբերի 3). «Beta2-agonists for acute cough or a clinical diagnosis of acute bronchitis». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD001726. doi:10.1002/14651858.CD001726.pub5. ISSN 1469-493X. PMID 26333656.
- ↑ 11,0 11,1 Smith, SM; Fahey, T; Smucny, J; Becker, LA (2017 թ․ հունիսի 19). «Antibiotics for acute bronchitis». The Cochrane Database of Systematic Reviews. 6: CD000245. doi:10.1002/14651858.CD000245.pub4. PMID 28626858.
- ↑ 12,0 12,1 12,2 Braman, SS (2006 թ․ հունվար). «Chronic cough due to acute bronchitis: ACCP evidence-based clinical practice guidelines». Chest. 129 (1 Suppl): 95S–103S. doi:10.1378/chest.129.1_suppl.95S. PMID 16428698.
- ↑ 13,0 13,1 Fleming, DM; Elliot, AJ (2007 թ․ մարտ). «The management of acute bronchitis in children». Expert Opinion on Pharmacotherapy. 8 (4): 415–26. doi:10.1517/14656566.8.4.415. PMID 17309336.
- ↑ Chang, Anne B.; Upham, John W.; Masters, I. Brent; Redding, Gregory R.; Gibson, Peter G.; Marchant, Julie M.; Grimwood, Keith (2016 թ․ մարտ). «Protracted bacterial bronchitis: The last decade and the road ahead». Pediatric Pulmonology. 51 (3): 225–242. doi:10.1002/ppul.23351. ISSN 1099-0496. PMID 26636654.
- ↑ Teo, Edward; House, Hugh; Lockhart, Kathleen; Purchuri, Sai Navya; Pushparajah, Jennifer; Cripps, Allan W; van Driel, Mieke L (2014). «Haemophilus influenzae oral vaccination for preventing acute exacerbations of chronic bronchitis and chronic obstructive pulmonary disease». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD010010. doi:10.1002/14651858.CD010010.pub2. PMID 10796676.
- ↑ «Diagnosing and treating acute bronchitis». American Lung Association. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Bronchitis». Mayo Foundation for Medical Education and Research. 2007 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 30-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Weiss, A.J.; Wier, L.M.; Stocks, C.; Blanchard, J. (2014 թ․ հունիս). «Overview of Emergency Department Visits in the United States, 2011». HCUP Statistical Brief #174. Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Acute Bronchitis FamilyDoctor.org (Ընտանեկան բժիշկների ամերիկյան ասոցիացիա)