Սուրիկ Պողոսյան
հայ քաղաքական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրիկ Սիրակի Պողոսյան (ապրիլի 21, 1957, Սարչապետ, Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Սուրիկ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Սարչապետ, Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1980-1985 թթ. սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը՝ անասնաբույժ-ինժեների որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1975-1977 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1978-1980 թթ. - աշխատել է Լոռվա փորձարարական բազայի անասնաբուծության տեխնոլոգիայի բաժնում՝ որպես լաբորանտ։
- 1980-1982 թթ. - աշխատել է Լոռվա փորձարարական բազայի կենդանիների կերակրման բաժնում՝ որպես լաբորանտ։
- 1982-1984 թթ. - Կալինինոյի կոմերիտմիության շրջկոմի կազմակերպչական բաժնի վարիչ։
- 1984-1987 թթ. - Կալինինոյի կոմերիտմիության շրջկոմի երկրորդ քարտուղար։
- 1987-1988 թթ. - ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի գյուղատնտեսական գծով հրահանգիչ։
- 1988-1993 թթ. - ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի գյուղատնտեսական վարչության գլխավոր անասնաբույժ։
- 1993-1996 թթ. - Տաշիրի միջշրջանային սահմանային կետի տեսուչ, երկրորդ կարգի գյուղատնտես։
- 1996-2007 թթ. - «Տաշիրի կարի ֆաբրիկա» ԲԲԸ գործադիր տնօրեն։
- 1999-2007 թթ. - «Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարան» ԲԲԸ գործադիր տնօրեն։
- 2004-2007 թթ. - «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ գործադիր տնօրեն։
- 2005-2007 թթ. - «Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարան» ԲԲԸ խորհրդի նախագահ։
- 2007 թ. հունվար-մայիսին - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։
- 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից[1]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր թիվ 32 ընտրատարածքից։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
ՀՀԿ անդամ է եղել, ՀՀԿ խորհրդի անդամ է եղել։
- 2012 թ․-ից հեռացել է ՀՀԿ-ից։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։