Սուրիկ Հունանյան

գյուղատնտես, գյուղատնտեսական գիտոթյունների դոկտոր (2013)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հունանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրիկ Ալեքսանի Հունանյան (փետրվարի 11, 1950(1950-02-11), Նորավան, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2013)։

Սուրիկ Հունանյան
Ծնվել էփետրվարի 11, 1950(1950-02-11) (74 տարեկան)
ԾննդավայրՆորավան, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1977)
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր (2013)
Մասնագիտությունգյուղատնտես
ԱշխատավայրՀՀ ԳՆ Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն

Կենսագրություն խմբագրել

Սուրիկ Հունանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 11-ին Նորավանում (այժմ՝ Սյունիքի մարզում)]։ 1977 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։

1978 թվականին դարձել է Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի գիտաշխատող, միաժամանակ՝ ՀԱԱՀ Հագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ (2010 թվականից)։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ տեխնածին գոտիների հողերի ուսումնասիրությանը, նրանց բերրիության բարձրացման և էկոլոգիապես անվտանգ սննդամթերքների ստացման հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։