Սուրիկ Կոբելյան

անասնաբույժ

Սուրիկ Խաչիկի Կոբելյան հունվարի 2, 1955(1955-01-02), Ջիգրաշեն (Նինոծմինդայի մունիցիպալիտետ), Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, հայ անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների դոկտոր (2001)[1]։

Սուրիկ Կոբելյան
Ծնվել էհունվարի 2, 1955(1955-01-02) (69 տարեկան)
Ջիգրաշեն (Նինոծմինդայի մունիցիպալիտետ), Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունանասնաբույժ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Սուրիկ Կոբելյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 2-ին Վրաստանի Ջիգրաշեն գյուղում։ 1978 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1978-1979 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում, իսկ 1994 թվականից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ 1981 թվականին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինտսիտուտի անատոմիայի ամբիոնի ավագ լաբորանտ, 1985-1990 թվականներին եղել է ինստիտուտի անատոմիայի ամբիոնի ասիստենտ, իսկ 1990-1991 թվականներին եղել է ինստիտուտի անատոմիայի ամբիոնի դոցենտի պաշտոնակատար։ 1991-2007 թվականներին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի և ծննդագիտության ամբիոնի դոցենտ, 2007-2008 թվականներին եղել է համալսարանի գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի և ծննդագիտության ամբիոնի վարիչ, 2008-2009 թվականներին եղել է գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի և ծննդագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իսկ 2009-2012 թվականներին եղել է համալսարանի գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնի դոցենտ[2]։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում բուծվող կիսակոպ տաբուրդ ցեղի ոչխարների ոսկրային և մկանային համակարգերի մակրո և միկրո ձևաբանությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կոբելյան Սուրիկ Խաչիկի, Անասնաբուժականգիտությունների դոկտոր». bok.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «Կոբելյան Սուրիկ Խաչիկի ։». persons.anau.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։