Սուրեն Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Մանուկի Մխիթարյան (մայիսի 4, 1939, Կարճաղբյուր, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մեխանիկոս։ Ֆիզիկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1992), թղթակից անդամ՝ 2010։
Սուրեն Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1939 (84 տարեկան) Կարճաղբյուր, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն խմբագրել
1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1967 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, 1967-1971 թվականներին` կրտսեր գիտաշխատող, 1971-1976 թվականներին` ավագ գիտաշխատող, 1988-1992 թվականներին` «Առաձգական և առաձգամածուցիկ մարմինների մեխանիկա» բաժնի վարիչ, ԵրՃՇՊՀ-ում՝ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ։ 1996 թվականից միաժամանակ դասավանդում է ԵՊՀ-ում։
Գործունեություն խմբագրել
Աշխատանքները վերաբերում են ձևափոխվող զանգվածեղ մարմինների և դրոշմների, ճաքերի, բարակապատ վերդրակների ու ներդրակների տիպի լարումների կենտրոնացուցիչների միջև փոխազդեցության հետ կապված հպումային և խառը եզրային խնդիրներին[1][2]։
Երկեր խմբագրել
- Контакные задачи для тел с тонкими покрытиями и прослойками, М., 1983 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ ՀՀ ԳԱԱ, Թղթակից անդամներ, Սուրեն Մխիթարյան