Սուրեն Հակոբյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Երվանդի Հակոբյան (հունվարի 1, 1907(1907-01-01)[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 7, 1976(1976-01-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968

Սուրեն Հակոբյան
Ծնվել էհունվարի 1, 1907(1907-01-01)[1]
Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 7, 1976(1976-01-07)[1] (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1936)
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1953)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Հակոբյանը ծնվել է Հայաստանի Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (1936)։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժական և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտներում, 1964-1976 թվականներին՝ վերջինիս հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը։ Ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի ազատագրական պայքարի, պատմագրության և սոցիալ-տնտեսական հարցերին[2][3]։

Երկեր խմբագրել

  • Հայ գյուղացիության պատմություն։ Հատոր 1։ (Վաղ ֆեոդալիզմի դարաշրջան), Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1957։
  • Հայ գյուղացիության պատմություն։ Հատոր 2։ (Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջան), Երևան, ՀԽՍՀ, ԳԱ հրատարակչություն, 1964։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հակոբյան, Սուրեն Երվանդի (1957). Հայ գյուղացիության պատմություն. Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն.
  3. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Հակոբյան, Սուրեն Երվանդի». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 75  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։