Սուրբ ծնունդը Կոնեկտիկուտում (ֆիլմ, 1992)

Սուրբ Ծնունդը Կոնեկտիկուտում (անգլ.՝ Christmas In Connecticut), ամերիկյան հեռուստաֆիլմ, որը նկարահանվել է 1992 թվականին։ Մելոդրաման դարձել է համանուն ֆիլմի (նկարահանված 1945 թվականին) վերարտադրությունը։ Ֆիլմի ռեժիսորը հայտնի դերասան Առնոլդ Շվարցնեգերն է։ «Սուրբ Ծնունդը Կոնեկտիկուտում» ֆիլմը Շվարցնեգերի համար դեբյուտային էր։

Սուրբ ծնունդը Կոնեկտիկուտում
անգլ.՝ Christmas in Connecticut
Երկիր ԱՄՆ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, մելոդրամա, կատակերգություն և ռոմանտիկ կատակերգություն
Թվականապրիլի 13, 1992[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱռնոլդ Շվարցենեգեր
Սցենարի հեղինակԱդել Կոմանդինի
ԴերակատարներԹոնի Քերթիս, Քրիս Քրիստոֆերսոն և Դայան Քենոն
ԵրաժշտությունՉարլզ ֆոքս
ՄոնտաժՄայքլ Ջաբլոու
Տևողություն93 րոպե

«Սուրբ Ծնունդը Կոնեկտիկուտում» ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Դայան Քենոնը, Քրիս Քրիստոֆերսոնը և Թոնի Քերթիսը։ Ֆիլմը առաջադրվել է Երիտասարդ դերասան մրցանակի (Young Artist Award)՝ մալուխային հեռուստատեսությունում՝ Լավագույն երիտասարդ դերասան կատեգորիայում, մրցակցման մեջ առաջադրվել է Ջիմի Վորկմանը։ Ֆիլմի առաջնախաղը ԱՄՆ–ում տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլի 13–ին։

Սյուժե

խմբագրել

Էլիզաբեթ Բլեյնը Նյու Յորքում աշխատում է որպես հեռուստահաղորդավարուհի, նա հաղորդում է վարում խոհարարության մասին և արդեն հրապարակել է իր խոհարարական գրքերից մի քանիսը։ Բայց վերջին ժամանակներում նա խնդիրների է հանդիպում, նրա շոուն այլևս նախկինի պես հայտնի չէ, և հետզհետե հեռուստահաղորդման վարկանիշը սահում է ներքև։ Հեռուստաշոուի պրոդյուսեր Ալեքսանդր Յարդլեյը լուծում է գտնում՝ լուրերի տեսությունում տեսնելով Ջեֆերսոն Ջոնսին, որը աշխատում է սովորական անտառապահ։ Ջեֆերսոնը հայտնի է դարձել այն բանի շնորհիվ, որ Կոլորադո նահանգի լեռներում ձյունաբուքի ժամանակ փրկել է մոլորված տղայի։ Այժմ Ջեֆերսոնը երազում է այն մասին, որ ինչ–որ մեկը հատուկ նրա համար Սուրբ Ծննդյան ճաշ պատրաստի։ Ալեքսանդրը հասկանում է, որ դա կորցրած վարկանիշը հետ բերելու հնարավորություն է, և որոշում է ստեղծել նոր հեռուստահաղորդում, որտեղ Էլիզաբեթը պետք է հանդիպեր Ջեֆերսոնին,իր հայրենի նահանգ Կոնեկտիկուտում և կերակրել նրան Սուրբ Ծննդյան ճաշով։

Բայց իրականում հերոս-անտառապահի համար պատրաստված նվերը որոշ չափով կեղծ էր. տոնի համար նախատեսված տունը հատուկ վարձակալել էին, Էլիզաբեթի ընտանիքի անդամները նրա հեռուստաշոուի գործընկերները և նրա ընկերներն էին։ Բացի այդ Էլիզաբեթը պատրաստել չգիտեր։ Չնայած դրա՝ ընտանեկան ճաշը հաջողվում է, իսկ Էլիզաբեթը և Ջեֆերսոնը միանգամից համակրում են միմյանց։ Հնարավոր է՝ հենց այդ անհեթեթ, հնարածին հանդիպումից հետո նրանց մեջ սիրային հարաբերություններ են զարգանում։

Դերերում

խմբագրել
  • Դայան Քենոն — Էլիզաբեթ Բլեին, հեռուստաշոուի հաղորդավարուհի
  • Քրիս Քրիսթոֆերսոն — Ջեֆերսոն Ջոնս, անտառապահ և հերոս
  • Թոնի Քերթիս—Ալեքսանդր Յարդլեյ, հեռուստաշոուի պրոդյուսեր
  • Ջին Լիտոու — Թայլեր
  • Քելլի Սինանտ — Ժոզի
  • Ռիչարդ Ռաունդտրի — Պերեսկոտ
  • Ջիմի Ուորքմեն — Կևին/ Էնթոնի

Ընդունելիություն

խմբագրել

Ջոն Ֆերգուսոնը՝ Radio Times–ից ֆիլմին հինգ աստղից տվել է երկուսը[2]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Այս ֆիլմը ստեղծվել է հատուկ մալուխային հեռուստատեսության համար։
  • Առնոլդ Շվարցնեգերը նույնպես հայտնվել է իր ֆիլմում, կամեոյով, կատարելով մի մարդու դեր, ով նստած էր բազկաթոռին և ծածկված բաճկոնով, հեռուստատեսության աշխատակիցների բեռնատարի դիմաց։

Ֆիլմի անվանումը այլ երկրներում

խմբագրել
  •     Christmas In Connecticut
  •   Рождество в Коннектикуте
  •   Joulu Connecticutissa
  •   Jul i Connecticut
  •   Eroe per famiglie
  •   Um Natal em Connecticut
  •   Navidad en Connecticut

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Ferguson, John. «Christmas in Connecticut». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել