Սուրբ Վարդան վանք, հայկական առաքելական ոչնչացված վանական համալիր պատմական Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի Սուրբ Վարդան գյուղում՝ Վանա լճի ափին, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգի Էդրեմիտ (Արտամետ) շրջանի Կիուիցակ գյուղում[1][2]։

Սուրբ Վարդան վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏարածաշրջանՎանի նահանգ
ՀասցեՍուրբ Վարդան գյուղ, Արտամետ շրջան
ԴավանանքՀայ առաքելական
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ճարտարապետական ոճՀայկական
ՇինանյութՔար

Սուրբ Վարդան վանական համալիրի անունով է անվանակոչվել այն գյուղը, որտեղ գտնվել է վանքը[1]։

Վանքի հիմնադրման մասին հստակ տեղեկությոններ հայտնի չեն[1]։

Վանքի մասին առաջին հիշատակությունը, որը թվագրվում է 1691 թվականով, հայտնի է Երեմիա Կոստանդնուպոլեսցու կազմած քարտեզից[1][3]։

1760-ական թվականներին Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ափին գտնվող Սուրբ Վարդան վանքը հայտնվում է ջրի տակ[2]։ Մոտավորապես 1880-ական թվականներին այն վերանորոգվել է[1][4][5]։ Համաձայն «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» վանքից 5-6 կմ հեռու՝ Սուրբ Վարդան լեռան լանջին կառուցվել է համանուն եկեղեցի[2]։ 19-րդ դարում վանական համալիրը նկարագրվել է որպես մեծ և քարաշեն կառույց[1][6]։

1894-1896 թվականներին Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածների (Համիդյան ջարդեր) ժամանակ Սուրբ Վարդան վանքը թալանվել է[1][7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 188-189։
  2. 2,0 2,1 2,2 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 2001թ., էջ 775-776։
  3. Uluhogian G., Un’ antica mappa dell’ Armenia, Ravenna, 2000.(իտալ.)
  4. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ. Պօլիս, 1885թ., էջ 123-124։
  5. Ա.Մենակ (Մաքսապետյան Արմենակ), Հայոց-Ձոր, «Աշխատանք», 1911, N 11, 27 մարտ, էջ 5։
  6. Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806թ., էջ 144։
  7. «Արարատ», 1896, Բ, էջ 88։