Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Օրդուբադ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Օրդուբադ քաղաքում, Նախիջևանի ԻՀ, ներկայիս Ադրբեջանի տարածքում։
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Օրդուբադ)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Վասպուրական, Ագուլիս |
Աշխարհ | Վասպուրական |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | կիսավեր |
Ակտիվ է | Որպես Մզկիթ |
Ճարտարապ. տիպ | Քառամույթ եռանավ բազիլիկա |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Շինանյութ | Կիսամշակ և սրբատաշ որձաքար |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
38°45′17″ հս․ լ. 46°01′23″ ավ. ե.HGЯO |
Պատմություն
խմբագրելԵկեղեցին կառուցվել է 12-րդ դարում։ Գտնվում է Օրդուբադի հյուսիսարևելյան հատվածում՝ բարձրադիր բլրի վրա։ Ճարտարապետն անհայտ է։ Վերանորոգվել է 17-րդ դարում և 1836 թվականին[1]։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին պատկանում է քառամույթ եռանավ բազիլիկա տիպին։ Մուտքը գտնվում է հյուսիսային ճակատում։ Եկեղեցու աբսիդը հնգանիստ է։ Կառուցված է կիսամշակ և սրբատաշ որձաքարից։ Եկեղեցու հարավային ճակատին կցված է ընդարձակ սեղանատունը։ Արձանագրություններ և որմնաքանդակներ չունի, սակայն ուներ 19-րդ դարի որմնանկարներ։ Ներկայումս եկեղեցին գտնվում է անմխիթար վիճակում[1]։
Սեղանատուն
խմբագրելԵկեղեցու սեղանատունը թվագրվում է 17-18-րդ դարերին։ Իրենից ներկայացնում է միանավ դահլիճ։ Ճարտարապետն անհայտ է։ Կառուցված է կիսամշակ որձաքարից։ Մուտքը գտնվում է արևմտյան ճակատում։ Վերանորոգվել է 19-րդ դարում։ Ի տարբերություն եկեղեցու, սեղանատունն ամբողջովին ոչնչացված է[1]։