Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Կուքի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի (պատմական Ճահուկ գավառի) Կուքի (այժմ՝ Կուքու) գյուղի հյուսիսարևմտյան կողմում[1]։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Կուքի, Ադրբեջան
Ներկա վիճակքայքայված
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-13-րդ դարեր[1]
Շինանյութսրբատաշ բազալտ
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն

խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում սրբատաշ և կիսամշակ քարից։ 17-րդ դարում վերանորոգվել է։ Մուտքը գտնվում է արևմտյան ճակատում։ Աբսիդը կիսաշրջանաձև է։ Կա ավանդատների մեկ զույգ։ Շրջակայքում կան 12-13-րդ դարերին բնորոշ մշակված քարեր և մի քանի հարթ տապանաքարեր[1]։

Դեռ 1980-ականներին համալիրը արդեն քայքայված էր, եկեղեցուց տեսանելի էին միայն արևելյան ճակատի հիմնաշարերը[1]։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել