Սուրբ Սեբալդի եկեղեցի (գերմ.՝ Sebalduskirche), Նյուրնբերգի մեծ եկեղեցիներից ամենահինն է, ինչպես նաև քաղաքի լյութերական ծխական եկեղեցիներից ամենահինն է։ Եկեղեցու կառուցումը սկսվել է 1230-ական թվականներից։ Եկեղեցին ծխականի կարգավիճակ է ստացել 1255 թվականին, իսկ նրա ամբողջական կառուցումն ավարտվել է 1273-1275 թվականներին։ Սկզբնապես այն կառուցվել էր որպես ռոմանական ոճի բազիլիկ՝ կազմված երկու բաժիններից։ 14-րդ դարի ընթացքում նրա կառուցվածքի մեջ կատարվել են էական փոփոխություններ։ Նախ ընդարձակվեցին կողային նավերը և բարձրացվեցին ծայրերը (1309-1345 թթ.), ապա կառուցվեց գոթական ոճի զոհասեղանը (1358-1379 թթ.): Երկու աշտարակները կառուցվեցին 15-րդ դարում։ Եկեղեցու հիմնական երգեհոնը կառուցել է նվագարաններ պատրաստող վարպետ Հենրիխ Թրաքսդորֆը 1440-1441 թվականների ընթացքում՝ Մայնցի բնակիչների հանգանակությամբ։ 17-րդ դարի կեսերին շինությունը և նրա ինտերիերը վերափոխվեցին բարոկկո ոճով։ Եկեղեցին մեծապես տուժել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որից հետո վերականգնվել է։ Այնուհանդերձ, հին ինտերիերը մասամբ պահպանվել է, այդ թվում՝ Սուրբ Սեբալդի գերեզմանը, Ֆայտ Շտոսի աշխատանքները և վիտրաժները։

Սուրբ Սեբալդի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունԳերմանիա Նյուրնբերգ
ՀասցեWinklerstraße 26
ԴավանանքԳերմանիայի ավետարանչական եկեղեցի
ԹեմEvangelical Lutheran Church in Bavaria?
Հիմնական ամսաթվերը1225
Ժառանգության կարգավիճակԲավարիայի ճարտարապետության հուշարձան[1]
ՆվիրվածSebaldus?
ԱնվանվածSebaldus?
ՃարտարապետՊարլեր
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1230-ական թթ.
Հիմնադրված1225
Քարտեզ
Քարտեզ
 St. Sebald (Nürnberg) Վիքիպահեստում
sebalduskirche.de

Կառուցման փուլերը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Սեբալդի եկեղեցի» հոդվածին։