Սուրբ Սարգիս եկեղեցի (Էրքեջ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Սարգիս եկեղեցի (Էրքեջ)[1], Հայ Առաքելական Եկեղեցի, կառուցվել է 18-րդ դարում։ Գտնվում է Մեծ Հայքի Արցախ նահանգի Էրքեջ գյուղի Մռավ և Քյափազ լեռնագագաթներից մոտ 30 կմ դեպի հյուսիս, հին թաղամասի կենտրոնում։ Բնիկ ժողովուրդը՝ (Էրքեջցիները)որոնք զբաղվում էին հողագործությամբ ու անասնապահությամբ։ 1912 թվականին Էրքեջն ուներ 1 եկեղեցի, 136 բնակելի տուն, 140 տնտեսական կառույց, 3 խանութ և 9 ջրաղաց, ուներ նաև ծխական դպրոց։

Սուրբ Սարգիս եկեղեցի (Էրքեջ)
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ՏարածաշրջանՄռավ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հիմնադիր18-րդ դար
Ճարտարապետական ոճԲազիլիկ

Պատմություն խմբագրել

Սուրբ Սարգիս եկեղեցու մասին մասնավոր վկայություններ հայտնի չեն, սակայն մուտքի և հյուսիսային ավանդատան բարավորներին առկա արձանագրությունները հուշում են, որ այն կառուցվել է հենց 1710-ական թվականներին։ Եկեղեցին կառուցվել է տեր Դանիելի ջանքերով, 1716 թվականին։ Պատերը հաստ են ու ամուր, իսկ դռները կաղնու փայտից են։ Հետագայում տեր Դանիելի մահից հետո, նրա աճյունը ամփոփվել է եկեղեցում։ Սուրբ Սարգիս եկեղեցու մասին հանդիպում ենք նաև վավերագրերում 1841-ից 1880 թվականների։ 1881 թվականին եկեղեցի է այցելում մեծն Րաֆֆին։ 1928 թվականին եկեղեցին փակվում է։ Խորհրդային տարիների սկզբում Ներքիշենի եկեղեցու նման ցանկանում են այս եկեղեցին ևս քանդել, բայց այդ անգամ չի հաջողվում, իսկ 1930-ական թվականներին բոլշևիկները որոշում են ավերել եկեղեցին։ Տեղացի տարեց Էրքեջցիները իրենց զավակներին ետ են պահում այդ պիղծ գործից, միայն երկու կոմերիտականներն բարձրանում են եկեղեցու տանիքին, պոկում են գմբեթը, բայց իրենք էլ ցած են ընկնում, մեկը թևն է կոտրում, մյուսը՝ ոտքը։ Դրանից հետո այլևս չեն համարձակվում քանդել։

  1990 թվականին, Արցախի թեմի առաձջնորդ Պարգև սրբազանը եկավ Շահումյան,նորից օծեց եկեղեցին[2]։  
  1992 թվականին, եկեղեցին կանգուն էր, բայց քայքայված վիճակում[2]։  

Քահանաներ խմբագրել

Քահանա Ծննդյան թիվ Ձեռնադրվել է՝
Դանիել Ղուկասյան Հարությունյանց 1792 թվական 1816 թվականին
Կարապետ Տեր-Դանիելյան Հարությունյանց 1816 թվական 1848 թվականին
Հովհաննես (Ավանես) Տեր-Դանիելյան Հարությունյանց 1820 թվական
Սարգիս Տեր-Հովակիմյան Տեր-Սարգսյանց 1840 թվական
Դանիել Տեր-Կարապետյան Տեր-Դանիելյան 1843 թվական 1890 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մռակավանք գրքի 86-ից 91 էջեր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  2. 2,0 2,1 Մռակավանք գրքի 88-րդ էջ