Սուրբ Պյոտրի կղզի (բուլղար․՝ Остров Свети Петър), Բուլղարիայի Հանրապետությանը պատկանող փոքրիկ անմարդաբնակ կղզի, որը գտնվում է Սև ծովում՝ ծովի մակարդակից 9 մետր բարձրության վրա։ Զբաղեցնում է 0,025 կմ² տարածք[1]։

Սուրբ Պյոտրի կղզի
Տեսակկղզի
Երկիր Բուլղարիա
Վարչատարածքային միավորՍոզոպոլ
Մակերես0,015 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

19-րդ դարի կեսերից պահպանված գրությունները վկայում են, որ Սուրբ Պյոտրի կղզին սկզբնական շրջանում առանձնացել է առավելի մեծ՝ Սուրբ Իվանի կղզուց (ներկայումս գտնվում է մի քանի մետր դեպի արևմուտք)՝ որևէ բնական երևույթի պատճառով։

Սուրբ Պյոտրի կղզուց դեպի արևելք կան երկու փոքրիկ կղզյակներ, որոնք հայտնի են Միլոշ և Գատա անուններով։ Նրանք նկարագրված են 1820 թվականի ռուսական ռազմական փաստաթղթերում։ Հավանաբար ներկայումս դրանք անցել են ջրի տակ։ Հնագետները կղզու տարածքում հայտնաբերել են Բուլղարիայի ազգային վերածննդի ժամանակահատվածում կառուցված մատուռի ավերակներ, ինչպես նաև հնագույն կահույք։

Ներկայումս Սուրբ Պյոտրի կղզին բնության արգելոցի մաս է կազմում։ Այստեղ տարածված են ավելի քան 70 տեսակի թռչնատեսակներ, որոնց մեծ մասը գրանցված է Բուլղարիայի կարմիր գրքում։ Սուրբ Պետրոսի կղզում կա նաև արծաթափայլ որորի խոշոր գաղութ։ Այդ իսկ պապտճառով հաճախ այն անվանվում է Թռչնի կղզի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Чудесата на България — Старинен Созопол Остров». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պյոտրի կղզի» հոդվածին։