Սուրբ Պետրոս եկեղեցի (Օռտանելա)

Սուրբ Պետրոս եկեղեցի (իտալ.՝ Chiesa di San Pietro (Ortanella)), հռոմեական կաթոլիկ եկեղեցու Միլանի արքեպիսկոպոսության ծխական եկեղեցի Իտալիայի Լոմբարդիա մարզի Լեքո գավառի Էզինո Լարիո կոմունայի Օռտանելա ավանում՝ ծովի մակարդակից 996 մետր բարձրության վրա։ Եկեղեցու տարածքից բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի Կոմո լիճը։

Սուրբ Պետրոս եկեղեցի (Օռտանելա)


ՏեղադրությունԷզինո Լարիո, Օռտանելա
ԱշխարհԵվրոպա
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿրոնադավանանքԿաթոլիկ
Ճարտարապետություն
Կարգավիճակկանգուն
Կառուցման սկիզբ13-րդ դար
Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հռոմեական մատուռը Էզինո Լարիոյի Սուրբ Վիկտոր ծխական եկեղեցու հետ միասին կազմում է Միլանի Հռոի կաթոլիկ արքեպիսկոպոսության մաս[1]։

Եկեղեցու մասին 13-րդ դարից առաջ դեռևս հիշատակել է քահանա Գոֆրեդո դա Բուսերոն։ Եկեղեցին կառուցված է քարից, ունի լեռնային մատուռներին բնորոշ ձև, առջևում ունի պատշգամբ, կլորավուն խորան և զանգակատուն։ Ներսում ունի պարզ անվակունդ, որի մուտքն ապահովում է արևմտյան կողմի դուռը։ 1927 թվականին եկեղեցին վերականգնվել է Միլանում բնակվող Ֆոնտանա ընտանիքի կողմից, նկարիչ Էցիո Մոյոլին ստեղծել է Սուրբ Պետրոսի որմնանկարը[2]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Facaros, Dana; Pauls, Michael (2006). Lombardy & the Italian Lakes. New Holland Publishers. ISBN 978-1-86011-322-2.(չաշխատող հղում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Facaros & Pauls 2006, p. 214.
  2. «Chiesa di San Pietro in Ortanella». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.